Խիանքի գավառակ
Գավառակ | |
---|---|
Խիանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Գենջի գավառ |
Այլ անվանումներ | Խիան, Խյուն |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք |
Տեղաբնականուն | խիանքեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խիանք, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում կամ Սասունում` Տալվորիկի ջուր (Ասպական) գետի ձորհովտում։ Գավառակի կենտրոնը Փառկա գյուղն էր։
Խիանքի տարածքը մտել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սանասունք (Սասուն) գավառի մեջ։ Օգտվելով երկրի անմատչելի դիրքից` Խիանքի անվեհեր հայերը մինչև XX դարի սկիզբը պահպանել են իրենց ինքնուրույնությունը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիանքը տարածվում էր Անտոք լեռան հարավարևմտյան կոմում՝ Խիանքի լեռների և նրա մոտերքում գտնվող Իշնձոր ձորի շրջանում։ Եղել է ջրառատ շրջան և նպաստավոր պայմաններ է ստեղծել այգեգործության և երկրագործության համար։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ունեցել է բարեխառն կլիմա։ Խորը կիրճերում տաք է եղել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XV-XVII դարերի Խիանք գավառակի տարածք թափանցել են քրդական քոչվոր ցեղեր։
XX դարի սկզբին Խիանքի և Տալվորիկի շուրջ 8 հազար հայերը կազմել են բնակչության ավելի քան 70%-ը։
1894-1896 թթ.-ին հայկական կոտորածներից մեծապես տուժած Խիանքի հայերի մեծ մասը, 1915 թ.-ին Մեծ եղեռն ժամանակ հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է և ապաստանել Արևելյան Հայաստանում։ Նրանց սերունդները բնակվում են հիմնականում Աշտարակի և Թալինի շրջաններում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում բաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, ջուլհակությամբ, շերամապահությամբ, գինեգործությամբ։ Հռչակված էին արգավանդ Խիանքի անուշահամ մրգերը, հատկապես՝ խաղողը։ Ուներ գինու ընտիր տեսակներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թ.-ին Խիանքն ուներ 56 գյուղ, որից 18-ը հայկական էին, որից առավել հայտնիներն էին Իշխանաձորը, Բերմը, Արխունդը, Արտխոնքը, Բահմդանքը, Բացին, Ընկուզանկը, Հեղինը, Սաղտունը[1]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիանքի հայտնի վանքերից էին Ս. Եղիայի և Ս. Աստվածածին վանքերը։
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխական դպրոցներ կային Բերմ, Սաղտուն և Փառկա գյուղերում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|