Ծխել
Այս հոդվածը ցանկացած թմրամիջոց պարունակող նյութեր ծխելու մասին է։ Ծխախոտի մասին կարդալու համար տե՛ս Ծխախոտ, ծխելու հետևանքով առաջացած վտանգների համար տե՛ս Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա։
Ծխել (անգլ.՝ smoking) կամ ծխամոլություն, հիմնականում բուսական ծագում ունեցող մի շարք դեղամիջոցների ծխի շնչելը, որոնք, ձուլվելով ներշնչած օդի հոսքին, առաջացնում են դրանց մեջ պարունակվող ակտիվ նյութեր, որոնք հետագայում պատում են թոքերն ու շնչուղիները[1][2]։ Որպես կանոն, օգտագործվում է թմրամիջոցներ (ծխախոտ, հաշիշ, մարիխուանա, ափիոն, կռեկ և այլն) պարունակող ծխախոտների օգտագործման համար, որոնք հոգեակտիվ հատկությունների շնորհիվ արյան միջոցով արագ հասնում են ուղեղին։
Այլ իմաստով՝ ծխելը կամ խնկարկելը խնկերի կամ անուշաբույր նյութերի այրումը կամ գոլորշիացումն է, որոնք օգտագործում են կրոնական ծեսերում, արոմաթերապիայում և օդի հոտավետության համար[3][4]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ ծխելը սպանում է այն օգտագործողների կեսից ավելիին։
Ծխախոտային համավարակը հանդիսանում է մարդկության առողջությունը վտանգ հասցնող ամենաէական սպառնալիքներից մեկը, որը երբևէ եղել է աշխարհում։
ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ ծխախոտային նոր արտադրանքները՝ այդ թվում էլեկտրոնային ծխախոտը պարունակում են քիմիական նյութեր, որոնք նման են ավանդական ծխախոտային ապրանքատեսակներին, և նույն վնասակար հետևանքներն են թողնում առողջության վրա։
Ծխելու հետևանքով ամեն տարի մահանում է 8 միլիոն մարդ, իսկ ծխախոտի երկրորդական ծխի ազդեցությունից՝ 1 միլիոն մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխելը, որպես այդպիսին (եթե հաշվի առնենք նաև այրվող բույսերի ծխի ներթափանցումը), հայտնի է եղել շատ վաղուց։ Հնդկական տաճարների որմնանկարներում պատկերված են աստվածների կերպարներ, որոնք շնչում են անուշաբույր խնկի ծուխը։ Ծխամորճերը հայտնաբերել են Եգիպտոսում գտնվող ազնվականների գերեզմանների պեղումների ժամանակ՝ մ.թ.ա. 21-ից 18-րդ դարերում։ Հերոդոտոսը, նկարագրելով սկյութների կյանքը և սովորույթները, գրել է, որ նրանք սովորություն ունեն շնչելու այրված բույսերի ծուխը։ Ինչպես պնդում էր գերմանացի ազգագրագետ Ուգո Օբերմեյերը, ծխամորճի օգնությամբ կանեփ ծխելը, հայտնի է եղել հին գերմանացիներին և կելտերին մ.թ.ա. 1-ին դարում։ Այդ մասին խոսվում է նաև հին չինական գրականությունում։
Ենթադրում են, որ հատուկ բույսերի ծխի ներթափանցման ձևով ծխելը (օրինակ՝ կանեփ), հանդիսացել է ծիսական գործողությունների ատրիբուտ, որն օգնել է ազատել շամանի գիտակցությունը և հասնել ոգու հատուկ վիճակի։
Աշխարհում միակ ծխելու թանգարանը գտնվում է Ֆրանսիայում։ Այն տեղակայված է Փարիզի Պաշ փողոցում՝ Բաստիլի հրապարակի հարևանությամբ։ Ծխախոտի թանգարան գոյություն ունի Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։
Հին աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1496 թվականի մարտի 15-ին, Կոլումբոսի երկրորդ արշավախմբի «Էլ Նինո» նավը Եվրոպա էր տարել ծխելու համար նախատեսված հատուկ խոտի չոր տերևներ։ Խոտը «ծնունդով» Տոբագո նահանգից էր և եվրոպացիներին ներկայացվել էր «ծխախոտ» անվամբ։ Ամերիկայի հայտնաբերումից մեկ դար անց սկսել էին ծխախոտ աճեցնել Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և Անգլիայում։
Ծխախոտի այդպիսի արագ տարածման պատճառներից մեկը դարձել էր այդ ժամանակ տիրող այն խորը համոզմունքը, որ ծխախոտն ունի բուժիչ հատկություններ։ 1571 թվականին իսպանացի բժիշկ Նիկոլաս Մոնդարեսը հրապարակել էր Ամերիկայի բուժիչ բույսերի վերաբերյալ մի աշխատանք, որտեղ նա նշել էր, որ ծխախո
ոտը կարող է բուժել 36 հիվանդություն։ Ծխախոտի տարածման գործին նպաստել էին նաև պետական պաշտոնյաները։ Ժան Նիկոն Եկատերինա Մեդիչիին խորհուրդ էր տվել ծխել՝ որպես գլխացավից բուժման միջոց։ Ֆրանսիական դատարանում այն օգտագործել էին ատամնացավը, ոսկորների ցավը և ստամոքսի խանգարումը բուժելու նպատակով։ Մարքիզուհի դե Պոմպադուրը եղել է մոլի ծխող և ունեցել է ավելի քան 300 ծխամորճ։ Ծխախոտը համարվում էր միջոց ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։ Այն ոչ միայն շնչում էին, այլև ծամում և ծխում էին։ Ծխախոտի «Նիկոտին» գիտական անունը տրվել է ի պատիվ Ժան Նիկոյի։
Տարբեր երկրների կառավարությունները փորձել են պայքարել ծխելու դեմ։ 16-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում և Օսմանյան կայսրությունում ծխողներին համեմատում էին կախարդների հետ և պատժում էին «գլխատելով»։ XVII դարում՝ Ռուսաստանում Միխայիլ Ֆեոդորովիչ ցարի օրոք ծխողները ծեծի էին ենթարկվում փայտերով, իսկ 1634 թվականի մոսկովյան հրդեհից հետո ծխողներին սկսել էին մահապատժի ենթարկել։ 1697 թվականին Պետրոս I-ի՝ Եվրոպայից հայրենիք վերադառնալուց հետո չեղարկել էր ծխելու վերաբերյալ արգելքը։ Եվրոպայում նա վերածվել էր մոլի ծխողի։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծխախոտը դարձել էր զինվորների սննդի անփոխարինելի մասը. նյարդերը հանգստացնելու համար խորհուրդ էին տալիս ծխել։
Նոր աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ծխախոտ ծխողների պատկերները, որոնք հայտնաբերվել էին Կենտրոնական Ամերիկայի հին տաճարներում, հիշատակվում են մ.թ.ա. 10-րդ դարից։ Ծխախոտը գնահատվում էր տեղի դեղագործների կողմից։ Դրան վերագրում էին բուժիչ հատկություններ, իսկ ծխախոտի տերևները օգտագործում էին որպես ցավազրկող միջոց։
Ծխախոտ ծխելը օգտագործվել էր նաև Ամերիկայի հին քաղաքակրթությունների կրոնական ծեսերում։ Համարում էին, որ ծխախոտի ծուխը շնչելը օգնում է հաղորդակցվել աստվածների հետ։ Մշակվել էր ծխախոտ ծխելու երկու եղանակ՝ Հյուսիսային Ամերիկայում՝ ծխամորճերի, իսկ Հարավային Ամերիկայում՝ սիգար ծխելու միջոցով, որոնք փաթեթավորված էին ծխախոտի ամբողջական տերևներով։ Այդ սիգարները ժամանակակից ծխախոտների նախատիպն են։
Ծխելու հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխախոտ ծխելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական փաստերը հաստատում են, որ ծխախոտի օգտագործումը և ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ են հանդիսանում, իսկ ծխախոտի և ծխախոտ պարունակող մի շարք այլ ապրանքների օգտագործման և դրանց ազդեցությունից առաջացած հիվանդությունների միջև կա ժամանակային դադար...
Ծխախոտը և ծխախոտ պարունակող որոշ այլ ապրանքներ հանդիսանում են տեխնոլոգիական բարձր արտադրանքներ, որոնք մշակված են կախվածություն առաջացնելու համար... Ներկայումս կան գիտական հստակ ապացույցներ այն մասին, որ ծխախոտի ծխի ազդեցությունը անբարենպաստ պայմաններ է առաջացնում առողջության և երեխաների զարգացման համար...- ԱՀԿ-ի կոնվենցիա՝ ընդդեմ ծխելու[5]
|
ԱՀԿ-ն տեղեկացնում է՝ «Ծխախոտային համաճարակը մարդկության առողջությանը վտանգ հասցնող ամենաէական սպառնալիքներից մեկն է, որը երբևէ եղել է աշխարհում»։
Ծխախոտային նոր արտադրանքները պարունակում են քիմիական նյութեր, որոնք նման են ավանդական ծխախոտային ապրանքատեսակներին և նույն վնասակար հետևանքներն են թողնում առողջության վրա[6]։
ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխախոտի օգտագործումը մեծացնում է աղքատությունը։ Ծխող մարդու համար դժվար է նվազեցնել ծխախոտի ծախսերը, քանի որ ծխախոտը չափազանց մեծ կախվածություն է առաջացնում։
Կյանքի տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի ուսումնասիրության մեջ նշված է, որ ծխող տղամարդիկ և կանայք միջին հաշվով կորցնում են իրենց կյանքից համապատասխանաբար 13.2 և 14.5 տարի[7]:Մեկ այլ ուսումնասիրության մեջ ծխելու հետևանքով կյանքի տևողության կրճատումը գնահատվում է 6.8 տարի[8]։ Յուրաքանչյուր ծխախոտի օգտագործումը կրճատում է կյանքի տևողությունը 11 րոպեով[9][10][11]։ 60-70 տարեկան ծխողների շրջանում գրանցված մահերի թիվը 3 անգամ ավելի է, քան՝ չծխողներինը[12][13][14]։
Ծխախոտի պասիվ օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀԿ-ն պնդում է, որ ամբողջ աշխարհում երեխաների մոտ կեսը հասարակական վայրերում պարբերաբար շնչում է այն օդը, որը աղտոտված է ծխախոտի ծխով։
ԱՀԿ-ն պնդում էր, որ պասիվ ծխողների համար ծխի անվտանգ ազդեցություն գոյություն չունի։
- Մեծահասակների մոտ ծխախոտի պասիվ ծուխը առաջացնում է այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են սրտանոթային և շնչառական հիվանդությունները, ներառյալ՝ սրտի իշեմիկ հիվանդությունը և թոքերի քաղցկեղը։ Նորածինների շրջանում ծխախոտի ծուխը մեծացնում է հանկարծակի մահվան վտանգը։ Հղիության ընթացքում հղիների մոտ այն առաջացնում է բարդություններ, ինչի հետևանքով ծնվում են նվազ քաշով երեխաներ։
- Ծխախոտի պասիվ ծուխը պատճառ է հանդիսանում տարեկան ավելի քան 1.2 միլիոն վաղաժամ մահվան դեպքերի համար։
- Ամեն տարի 65.000 երեխա մահանում է ծխախոտի պասիվ ծխի հետևանքով առաջացած հիվանդություններից։
Մահացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ ծխախոտ ծխելը սպանում է այն օգտագործող մարդկանց կեսին։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ծխախոտի ամենօրյա օգտագործումը տարեկան ավելի քան 8 միլիոն մահվան դեպքերի պատճառ է դառնում։ Ավելի քան 7 միլիոն մահվան դեպք է տեղի ունենում ներկայումս և նախկինում ծխախոտ չարաշահողներիի շրջանում, նաև ավելի քան 1.2 միլիոն պասիվ ծխողների շրջանում։
ԱՀԿ-ի տվյալներով. «Յուրաքանչյուր 6 վայրկյանում ծխախոտից մահանում է մեկ մարդ», «20-րդ դարում ծխախոտը 100 միլիոն մահվան դեպքերի պատճառ է դարձել»[16]։ Եթե 21-րդ դարում ընթացիկ միտումները շարունակվեն, ապա դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կհասնի 1 միլիարդի։ Եթե համապատասխան միջոցներ ձեռք չառնվեն, ապա 2030 թվականին ծխախոտի օգտագործման հետևանքով տարեկան մահացությունների թիվը կգերազանցի 8 միլիոնը։ Այս դեպքերի ավելի քան 80%-ը տեղի կունենա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Ծխելը հանդիսանում է մահվան առաջատար պատճառներից մեկը ամբողջ աշխարհում[17]։ Միացյալ Նահանգներում տարեկան մոտ 500.000 մահվան դեպքեր կապված են ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների հետ, իսկ վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Չինաստանի տղամարդկանց 1/3-ի մոտ ծխելու պատճառով զգալիորեն կնվազի կյանքի տևողությունը։
2008-ի ապրիլի 3-ին, Պետական դումայի առողջապահության հանձնաժողովի նիստում կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Գերասիմենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանում ծխելու հետևանքով առաջացած մի շարք խնդիրների պատճառով ամեն տարի մահանում է մինչև կես միլիոն մարդ[18]։
Ծխախոտը և ծխախոտի ծուխը պարունակում են ռադիոակտիվ տարր՝ պոլոնիում-210 (անգլ.՝ polonium-210), ինչի մասին ծխախոտ արտադրողները նախընտրում են լռել։ «Ծխախոտ արտադրողները այդ տարրը հայտնաբերել են ավելի քան 40 տարի առաջ. այն առգրավելու փորձերը անհաջող են եղել»,- ասվում է Սթենֆորդի համալսարանի և Ռոչեսթերի (Մինեսոտա) Մայո կլինիկայի հետազոտողների հոդվածներում[19]։
Քանի որ ներշնչած ծուխը այրում է լորձաթաղանթները և պարունակում է մեծ քանակությամբ վնասակար նյութեր (բենզպիրեն, նիտրոամիններ, ածխածնի մոնօքսիդ, մրի մասնիկներ և այլն), այդ իսկ պատճառով ծխելը (անկախ օգտագործվող դեղամիջոցից) մեծացնում է թոքերի, բերանի և շնչուղիների քաղցկեղի առաջացման վտանգը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) հանդիսացող, հոգեկան, սրտանոթային և այլ հիվանդությունների առաջացումը[20]։ Ներկայումս ծխելու հետևանքով առաջացող ամենատարածված հիվանդություններից են՝ ԹՔՕՀ-ը և շնչառական համակարգում տարբեր ուռուցքների առաջացումը։
Քաղցկեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀԿ-ի տվյալներով ծխողների մոտ թոքերի քաղցկեղ ունենալը 22 անգամ ավելի հավանական է դառնում, քան չծխողների մոտ[6]։ Երկրորդական ծխի ներշնչման հետևանքով չծխողների շրջանում թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը 30%-ով ավելի է[6]։
Ծխախոտի ծխում առկա են ավելի քան 250 քիմիական նյութեր, որոնցից 69-ը համարվում են քաղցկեղածին և մեծ վնաս են հասցնում առողջությանը։
Մինչև 85 տարեկան տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղից մահանալու վտանգը կազմում է 22.1%, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ՝ 11,9%: Եվրոպական ծագում ունեցող, մինչև 85 տարեկան չծխող տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղից մահանալու վտանգը ողջ կյանքի ընթացքում կազմում է 1,1%, իսկ կանանց մոտ՝ 0,8%[21]:
Ներկայումս թոքերի քաղցկեղի չարորակ ուռուցքի առաջացման 90 % դեպքերը կապված են ծխելու հետ, ինչը հիվանդների 60 %-ի մոտ հանգեցնում է մահվան[22]։ Դեռահասների շրջանում ծխելը հանգեցնում է թոքերի անդառնալի գենետիկ փոփոխությունների և մեծացնում է թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը, նույնիսկ եթե տվյալ անձը հետագայում թողնում է ծխելը[23]։ Ծխող տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը ողջ կյանքի ընթացքում կազմում է 17,2%, կին ծխողների շրջանում՝ 11.6%: Այդ վտանգը անհամեմատ ցածր է չծխողների մոտ. տղամարդկանց մոտ՝ 1.3%, կանանց մոտ՝ 1.4%: Ծխելու հետևանքով առաջացած դեպքերի ճնշող մեծամասնությունը պատճառ է դառնում կոկորդի քաղցկեղի չարորակ ուռուցքի առաջացման համար, իսկ հիվանդության 3-րդ փուլում ապրելու հավանականությունը կազմում է 63-67%[24]:
Շնչառական հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է հանդիսանում շնչառական վարակների համար[6]։ Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է այնպիսի շնչառական հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղը, տուբերկուլյոզը, բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը[6]։
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն-ը (ԹՔՕՀ) ուղեկցվում է շնչառության, հազի և լորձի արտադրությամբ[6]։ Յուրաքանչյուր 5-րդ ծխողի մոտ, իր կյանքի տևողության ընթացքում զարգանում է ԹՔՕՀ, և ԹՔՕՀ-ից մահվան դեպքերի մոտ կեսը կապված է ծխելու հետ[6]։ Այն անձը, ով մանկության տարիներին հաճախակի է ներշնչում ծխախոտի ծուխը, հասուն տարիքում ենթարկվում է ԹՔՕՀ-ի առաջացման վտանգին[6]։
Սրտանոթային հիվանդություն և անբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]CARTA-ի մեծամասշտաբ ուսումնասիրության արդյունքներով մենդելյան պատահականության մեթոդի օգտագործումը ցույց է տվել այն պատճառահետևանքային կապը, որը առկա է ծխելու և սրտի անբավարարության զարգացման միջև, ինչը, անգամ հանգիստ վիճակում առաջացնում է սրտի ռիթմի ավելացում[25]։ Սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկային գոտում առանցքային դեր է խաղում հենց նիկոտինը, որի ներգործումը մեծացնում է սրտի կծկումների հաճախությունը և փոխում է հարթ մկանային մանրաթելերի կրճատումը՝ դրանով իսկ սրտանոթային ամբողջական համակարգի վրա առաջացնելով ծանրաբեռնվածություն[26]։
Brigham and Women’s Hospital-ից (Բոստոն, Մասաչուսեթս) ամերիկացի սրտաբանը բացահայտել է, որ ծխելը հանգեցնում է սրտի ձախ փորոքի զանգվածի և հիպերտրոֆիայի ավելացման՝ սրտամկանի հաստացման հաշվին, ինչը մեծացնում է սրտային անբավարարություն վտանգը։ Սա հանգեցնում է սրտի ֆունկցիայի վատթարացման։
Անպտղություն և իմպոտենցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողները նշում են ծխելու և իմպոտենցիայի միջև հարաբերակցությունը։ Օրական երկու տուփ ծխախոտ օգտագործող տղամարդկանց մոտ իմպոտենտ դառնալու ռիսկը 40 %-ով ավելի է, քան չծխողների մոտ։ Օրական 20 գլանակ ծխող տղամարդկանց մոտ իմպոտենտ դառնալու հավանականությունը չծխողների համեմատ 24 %-ով ավելի է։ Նրանք, ովքեր օրական 20 գլանակից ավելի են ծխում, այդ թիվը հասնում է մինչև 39 %-ի[27]։ Պատճառը արյունատար անոթներում նիկոտինի և խեժի պարունակությունն է։
Անգամ ծխելը թողնելուց հետո իմպոտենտ դառնալու վտանգը մնում է առկա։ Նարգիլեի օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել իմպոտենցիայի[28]։
Հետազոտությունները հաստատել են, որ ծխելը նպաստում է նաև սերմնահեղուկի որակի վատթարացմանը։ Ծխողների սերմնահեղուկը ավելի շատ վնասված ԴՆԹ է պարունակում, և նրանց գործունեությունը զգալիորեն ավելի ցածր է, քան ոչ ծխողներինը։
Կանանց մոտ ծխելը կամ ծխախոտի ծխի շնչելը կարող է անպտղության պատճառ դառնալ[29]։ Ծխող կանանց մոտ անպտղության հավանականությունը 60 %-ով ավելի է, քան՝ չծխողների[30]։ Մասնավորապես նիկոտինը, մի շարք այլ քիմիական վնասակար նյութերը ծխի հետ խառնվելով, ներթափանցում է մարմին և խանգարում է օրգանիզմին ձվազատման (օվուլյացիա) էստրոգեն հորմոնը սինթեզելուն։ Ծխելը նաև խանգարում է ներարգանդային արյան մատակարարմանը։ Ծննդաբերության շրջանում հասցված որոշ վնասներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել, այդ իսկ պատճառով ծխելու դադարեցումը անհրաժեշտ է հետագա վնասները կանխելու համար[30]։
Ստամոքսի խոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխելը վտանգավոր գործոն է հանդիսանում ստամոքսի խոցերի և տասներկումատնյա աղիքի համար, այն մեծացնում է ոչ միայն հիվանդության վտանգը, այլ նաև հետագա վերականգնման տևողությունը[31]։
Նյարդային համակարգի խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմակի սկլերոզով ուղեկցվող ապաճումը և պաթալոգիական գործընթացը (ուղեղի և ողնաշարի սպիտակ նյութի ոչնչացում), ի տարբերություն չծխողների, առավել ցայտուն է արտահայտված այն հիվանդների մոտ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առնվազն 6 ամիս ծխել են[32]։
Հոգեկան հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխողների շրջանում շիզոֆրենիայի և դեպրեսիվ խանգարումների դեպքերի բարձր ցուցանիշը հայտնաբերվել է վաղուց. դեպրեսիայով հիվանդ մարդկանց շրջանում դիտվել էր ծխելու բարձր ցուցանիշ[33]։ Այնուամենայնիվ, չէր բացատրվել, որ շիզոֆրենիան կամ դեպրեսիան հանգեցնում են ծխելու աճի, կամ ծխելը հանգեցնում է հոգեկան հիվանդությունների զարգացմանը[34]։ Մենդելեևի պատահականության արդյունքներով ցույց էր տրվել, որ հենց ծխելն է էապես նպաստում շիզոֆրենիայի և դեպրեսիայի զարգացմանը։ Շիզոֆրենիայի համար ծխելը մեծացնում է այս հիվանդության զարգացման ռիսկը 2.27 անգամ, դեպրեսիաների համար` 1.99 անգամ[35]։ Նիկոտինը, որը գործում է նիկոտինային խոլիներգիկ ընկալիչի վրա, խթանում է նյարդափոխադրիչների ազատ արձակումը, ինչպիսիք են դոպամինը և սերոտոնինը, մինչդեռ փորձարարական տվյալները ցույց են տվել, որ սերոտոնինի երկարատև խթանումը հանգեցնում է դեպրեսիվ խանգարումների զարգացմանը[36][37]։
Տեսողության վատթարացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխելը կարող է թունավոր ազդեցություն ունենալ ցանցաթաղանթի վրա և մակուլոդեգեներացիայի զարգացման պատճառ դառնալ[38]։
Կախվածության առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխախոտից կախվածությունը կարող է լինել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական։ Հոգեբանական կախվածության ժամանակ, երբ մարդը գտնվում է ծխողների միջավայրում կամ սթրեսի մեջ, մտավոր գործունեությունը խթանելու համար ձգվում է դեպի ծխախոտը։ Մշակվում է որոշակի սովորություն՝ «ծխելու ծես», առանց որի մարդը չի կարող լիարժեք ապրել։ Երբեմն այդպիսի մարդիկ ծխելու պատրվակ են փնտրում, ծխում են որևէ հարցի քննարկման ժամանակ կամ պարզապես զրուցելու ընթացքում, երբեմն էլ ժամանակ «սպանելու» համար կրկին ձգվում են դեպի ծխախոտը։
Ֆիզիկական կախվածության ժամանակ նիկոտինի չափաբաժնի նկատմամբ մարմնի պահանջարկն այնքան ուժեղ է դառնում, որ ծխողի ողջ ուշադրությունը կենտրոնոնում է ծխախոտ գտնելու վրա, ծխելու ցանկությունը դառնում է այնքան մոլուցքային, որ այլ կարիքների մեծ մասը (աշխատանքի վրա կենտրոնանալը, քաղցը բավարարելը, հանգստանալը, քնելը և այլն) անցնում են հետին պլան։ Ծխախոտից բացի, որևէ այլ բանի վրա կենտրոնանալը դառնում է անհնարին, առաջանում է ապատիա։
Հղիության ընթացքում ծխելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության ընթացքում ծխելը, երեխայի մոտ կարող է առաջացնել Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ[39]։
Գիտնականները ապացուցել են, որ հղիության ընթացքում ծխելը փոփոխություններ է առաջացնում գենետիկ մակարդակում։ Տուժում է ավելի քան վեց հազար ԴՆԹ. սպիտակուցների մակերեսին հայտնվում են հատուկ «պիտակներ», որոնք կարող են հանգեցնել այդ գեների գործողության խանգարմանը[40][41]։
Գերմանացի գիտնականները պարզել են, որ նիկոտինի ազդեցությանը ենթարկված երեխաները, ուղեղում լսողական ապարատի ոչ նորմալ զարգացման հետևանքով կարող են ունենալ լսողական խնդիրներ։ Սա ուղեղի այն հատվածն է, որն օգտագործվում է ձայնային օրինաչափությունները վերլուծելու համար։ Իսկ լսողության խանգարումը դժվարություններ է առաջացնում խոսքում և ուսումնական գործընթացում։ Բժիշկները նաև պնդում են, որ ծխելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ մինչև 1 տարեկան երեխաների մոտ՝ մահվան[42]։
Չինացի հետազոտողները իրականացրել են մետա-ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ այն երեխաների մոտ, որոնց հայրերը ծխում են, իսկ մայրերը համարվում են պասիվ ծխողներ, սրտի բնածին արատով ծնվելու վտանքը բազում անգամ ավելի մեծ է լինում[43]։
Վաղաժամ ծննդաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վաղաժամ ծննդաբերության հավանականությունը 1 %-ով ավելի մեծ է այն կանանց մոտ, ովքեր հղիության ընթացքում ծխում են։
Ծխելու կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարզվել է, որ բժիշկների, երեխաների և դեռահասների կրթությունն ու խորհրդատվությունը դրական ազդեցություն են թողնում ծխելու վտանգը նվազեցնելու վրա[44]։ Համակարգային ակնարկները ցույց են տվել, որ հոգեսոցիալական միջամտությունները կարող են օգնել ծխող կանանց հղիության ուշ շրջանում թողնել ծխելը[45]։
Ծխելուց հրաժարվել (բուժում նիկոտինի կախվածությունից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխողների մեծամասնությունը ցանկանում է թողնել ծխելը, երբ իմանում է դրա վատ հետևանքների մասին։ Բժշկի հետ խորհրդակցելը և դեղամիջոցների նշանակումները կարող են կրկնապատկել ծխելը թողնելու հնարավորությունները։
2016 թվականի կոկրավոնյան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թմրանյութերի բուժման և վարքագծային աջակցության համադրությունն ավելի արդյունավետ է, քան նվազագույն միջամտությունները կամ սովորական բուժումը[46]։
23 երկրներում (աշխարհի բնակչության մոտավորապես 32%-ը) մի շարք անվճար ծառայություններ ստանալու միջոցով հնարավորություն կա ամբողջությամբ կամ մասնակիորեն բուժվել ծխախոտի կախվածությունից։ Քիչ մարդիկ են տեղեկացված ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող վտանգներին։ Չինաստանում, մեծահասակների՝ ծխախոտի օգտագործման գլոբալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծխողների 26.6 %-ը գիտի, որ ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, սրտի հիվանդությունների և ինսուլտի։
Նիկոտինային կախվածությունից ազատվելու համար օգտագործվում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «Վարենիկլին»-ը և «Բուպրոպիոն»-ը։
Գրաֆիկական նախազգուշացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխախոտի գովազդի արգելումը նվազեցնում է դրա սպառումը։ Լրատվամիջոցները (ԶԼՄ) կարող են նպաստել ծխախոտի պահանջարկի նվազեմանը։
Գենետիկայի դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]CHRNA5-CHRNA3-CHRNB4 գենետիկ կլաստերի պոլիմորֆային տարբերակները զգալի ասոցացում ունեն նիկոտինից կախվածության զարգացման հետ[47]։ CHRNA5 գենի պոլիմորֆիզմները նույնպես կապված են թոքերի քաղցկեղի զարգացման, թոքային քրոնիկական խոչընդոտող հիվանդության, շիզոֆրենիայի հետ[33], хронической обструктивной болезнью лёгких[48][49]: Հայտնաբերվել են նաև CHRNA5 պոլիմորֆիզմի էական ազդեցություններ, որոնք նպաստում են կյանքի երկարակեցությանը[50]։ Նման ազդեցությունը տարբեր հիվանդությունների վրա բացատրվում է պոլիմորֆային տարբերակ ունեցողների շրջանում ծխախոտի միջին սպառման աճով։ Շրջակա միջավայրի ազդեցության փոփոխության շնորհիվ այս գենը հանդիսանում է ուսումնասիրված մարկերներից մեկը, որն օգտագործվում է Մենդելյան պատահականության և ծխելու պատճառահետևանքային կապերը հաստատելու համար[51]։
Սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրներում, ազգային օրենսդրության համաձայն, ծխախոտային մթերքների վաճառքի և սպառման մի շարք սահմանափակումներ կան։
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «մեծահասակների շրջանում իրականացված ծխախոտի օգտագործման գլոբալ հարցման» արդյունքների (GATS), Ռուսաստանում ծխում են՝
- տղամարդկանց — 60.2%-ը
- կանանց — 21.7%-ը։
Ընդհանուր առմամբ, ծխում են 43.9 միլիոն մեծահասակներ, ինչը կազմում է երկրի բնակչության գրեթե 40 %-ը։ Ռուսաստանի քաղաքացիների 18-ից 44 տարիքային խմբում ծխում է գրեթե կեսը։ 7.3 միլիոն մարդ սկսել է ծխել մինչև 18 տարին լրանալը[52]։
Ռուսաստանում ծխելու բարձր ինտենսիվություն է հայտնաբերվել։ Ծխախոտի օրական միջին քանակը՝
- տղամարդիկ — 18
- կանայք — 13:
Ռուսաստանի բնակչության մոտ 80 %-ը ենթարկվում է երկրորդական ծխի ազդեցությանը.
- 35% — աշխատավայրում
- 90.5% — սրճարաներում
- 78.6% — ռեստորաններում։
Պասիվ ծխողների մոտ երկրորդային ծխի ազդեցությունը 60 %-ով մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը։
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի մարտի սկզբին, Ռուսաստանում, հակածխախոտային օրենսդրության կիրառման արդյունքում, 2013 թվականից ի վեր ծխողների թիվը նվազել է 17 %-ով[53]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց շրջանում մահվան դեպքերի 23 %-ը, իսկ կանանց շրջանում՝ 4 %-ը, կապված են ծխելու հետ։ Առավել աշխատունակ տարիքում (30-59 տարեկան), տղամարդկանց մահվան դեպքերի 40 %-ը, իսկ կանանց՝ 20 %-ը կապված է ծխելու հետ։
Ծխելու հետևանքով մահացությունների վաղաժամ դեպքերը կապված արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջացման հետ՝
- տղամարդիկ — 30 %
- կանայք — 5 %:
Աշխատանքային տարիքում (30-59 տարեկան) այդ ցուցանիշները համապատասխանաբար 55 % և 32 % են՝
- տղամարդիկ — մոտ 60 % մահվան դեպքեր
- կանայք — մոտ 40 % մահվան դեպքեր։
Ծխելը 90 % դեպքերում հանդիսանում է քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդության զարգացման պատճառ։
Օրենսդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծխախոտը սահմանափակելու մասին» դաշնային օրենքը մշակվել սկսել է 1998 թվականին, ընդունվել 2001 թվականին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարից[54]։ 2013 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտի հետևանքներից մարդկանց առողջության պաշտպանության մասին» Դաշնային օրենքը[55]։
Բելառուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսի Հանրապետությունում արգելվում է ծխախոտի արտադրանքի գովազդը ԶԼՄ-ներում, պաստառների և գովազդային վահանակների վրա։ Չի կարելի ծխախոտ վաճառել սրճարաններում և մանկական սրճարաններում, ուսումնական հաստատություններում, մարզական հաստատություններում։ Արգելվում է ծխախոտ վաճառել մինչև 18 տարեկան անձանց (կասկածելի դեպքերում վաճառողը պետք է պահանջի գնորդի տարիքը հաստատող փաստաթուղթ)։
Ծխելը արգելվում է (բացառությամբ՝ ծխելու համար նախատեսված հատուկ վայրերի)՝
- առողջապահության, մշակույթի, կրթության, սպորտի հաստատություններում (կազմակերպություններում), առևտրի և սպառողական ծառայությունների վայրերում,
- սննդի հասարակական վայրերում, բացառությամբ ծխախոտային արտադրանք վաճառող վայրերի և քաղաքացիներին (սպառողներին) սպասարկելու համար օդափոխման համակարգ ունեցող վայրերում,
- կառավարման մարմինների, տեղական, գործադիր և վարչական մարմինների կազմակերպությունների տարածքում,
- բոլոր տեսակի կայարաններում, օդանավակայաններում, անցումներում, մետրոյի կայարաններում,
- հասարակական բոլոր տեսակի տրանսպորտներում, գնացքների վագոններում, նավերում, ինքնաթիռներում, բացառությամբ երկար հեռավորությամբ ընթացող գնացքների և ինքնաթիռների, որոնցում կան ծխելու համար նախատեսված հատուկ վայրեր[56],
- բնակարանի կոմունալ սենյակներում, որտեղ ապրում են մի քանի վարձակալներ,
- բնակելի շենքերի օժանդակ տարածքներում` մուտքեր, նկուղներ, ձեղնահարկեր[57],
- հասարակական տրանսպորտի կանգառներում,
- այգիներում և հրապարակներում,
- Անկախության հրապարակում և Մինսկի Կենտրոնական բուսաբանական այգում[58][59]։
Արգելված վայրերում ծխելու համար տուգանգքը 4-ից 30 բազային միավոր է (եվրոյի վերածած՝ 40-ից 303՝ 2017 թվականի փոխարժեքով)՝
- մինչև 92 բելառուսական ռուբլի (40 եվրո)-ծխելու համար այն վայրերում, որտեղ դա արգելված է,
- մինչև 690 բելառուսական ռուբլի (303 եվրո)-բնակելի շենքի օժանդակ վայրերում ծխելու համար,
- մինչև 690 բելառուսական ռուբլի (303 եվրո) կամ նախազգուշացում- հրդեհային անվտանգության կանոնները խախտող ծխողների համար։
Ծխելու համար նախատեսված հատուկ վայրերը արգելվում է տեղակայել՝
- սանհանգույցներում,
- պայթուցիկ և հրդեհավտանգ A, B, V1-V4 և 30 մետր հեռավորության վրա գտնվող պայթուցիկ և հրդեհային վտանգների համար նախատեսված կատեգորիաների բացօթյա կայանքներից 30 մետր հետավորության վրա գտնվեղ տարածքներում, Բելառուսի Հանրապետության հակահրդեհային անվտանգության ստանդարտներին համաձայն` «Պայթուցիկ և հրդեհային վտանգի համար Ան, Բն, ՎՆ» կատեգորիայի բացօթյա կայանքներից հեռու,
- պայթուցիկ և հրդեհավտանգ տարածքներում` էլեկտրական կայանքների կանոնների համաձայն,
- շենքերից և կառույցների տարհանման երթուղիներում (աստիճանավանդակներ, միջանցքներ),
- այն տարածքներում, շենքերում և կազմակերպություններում, անկախ սեփականության և գերատեսչության պատկանելությունից, որոնցում ծխելը և հրդեհային աշխատանքները արգելվում են՝ Բելառուսի Հանրապետության հրդեհային կարգավորման և ստանդարտացման համակարգի տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի պահանջներով[56]։
Երկրում (2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ) 15-ամյա երեխաների ավելի քան 20 %-ը ծխում է[60]։
Ուկրաինայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխախոտի արտադրանքի գովազդն արգելվում է։
Ուկրաինայի Գերագույն ռադայում ծխելու սենյակները փակ են։
Ծխախոտի օգտագործումն ամբողջովին արգելված է՝
- վերելակներում և տաքսաֆոններում,
- առողջապահական հաստատություններում և դրանց տարածքում,
- ուսումնական հաստատություններում և դրանց տարածքում,
- մանկական խաղահրապարակներում,
- սպորտային հաստատությունների, մարզասրահների տարածքում և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հաստատություններում,
- բնակելի շենքերի մուտքերում,
- գետնանցումներում,
- հասարակական տրանսպորտում, որն օգտագործվում է ուղևորներ տեղափոխելու համար,
- ռեստորանային համալիրներ տարածքում,
- մշակութային օբյեկտների տարածքում,
- պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական այլ հաստատությունների տարածքներում,
- երթուղային տրանսպորտային միջոցների կանգառներում։
Բացի ծխելու համար նախատեսված հատուկ վայրերից՝ արգելվում է նաև ծխել՝
- ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տարածքում՝ անկախ սեփականության ձևից,
- հյուրանոցներում և մարդկանց տեղավորման նմանատիպ վայրերում,
- հանրակացարաններում,
- օդանավակայաններում և կայարաններում[61]։
Ֆինլանդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելվում է՝
- ծխախոտային արտադրանքները տեղադրել առևտրի կետերի պատուհանների վրա,
- մեքենայում ծխել, եթե այնտեղ կա անչափահաս երեկա։
Ընդունվել է օրենք, որի համաձայն ծխելը թույլատրվում է միայն փողոցում։ Մինչև 2013 թվականը ապամոնտաժվել են ծխախոտ վաճառող մեքենաները[62]։
Այլ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան - ՀՀ-ում արգելվում է ծխախոտ վաճառել 18 տարին չլրացած անձանց, հակառակ դեպքում սահմանվում է տուգանք՝ 80.000-100.000 ՀՀ դրամ։ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործողության մեջ են դրվել ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միություն) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը[63]։
- Ավստրալիա - 2012 թվականից ի վեր ստանդարտացվել են ծխախոտի բոլոր տուփերը, ընկերության ապրանքանիշերը պատկերելը արգելվում է[64]. Ծխախոտի տուփը մուգ շագանակագույն է, որի վրա պատկերված են ծխելու հետևանքները և մանր տառաշարով նշված է արտադրողի ցուցումները։
- Բելգիա - ստորագրված է օրենք, որով հասարակական վայրերում ծխելը արգելվում է։ Օրենքը խախտելու համար 480 դոլար տուգանք է սահմանված։
- Բութան - աշխարհի միակ երկիրն է, որտեղ ծխելը կտրականապես արգելված է։
- Միացյալ Թագավորություն - ծխելը արգելված է բոլոր սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում, գրասենյակներում և կազմակերպություններում։ Օրենքը խախտելու համար տուգանքը կարող է հասնել մինչև 2500 ֆունտի։
- Հունգարիա - Արգելված վայրերում ծխելու համար գանձվում է 125 դոլար տուգանք, վաճառքի կանոնների խախտման համար` մինչև 420 դոլար։
- Գերմանիա - Ապահովագրության մասին օրենքում փոփոխություն է կատարված։ Չծխողների համար բժշկական ապահովագրությունը 40 %-ով քիչ է։ Հայտնի է, որ Գերմանիայի աշխատավայրերում ժամանակ է հատկացվում ծխելու համար, բայց նրանց համար, ովքեր ինքնակամ հրաժարվում են ծխելուց, այդ ժամանակը գումարվում և ավելանում է արձակուրդին։
- Իտալիա - Հասարակական վայրերում ծխելու համար տուգանքը 250-ից 2000 եվրո է։
- Կանադա - Ծխելը արգելվում է երկրի բոլոր պետական գործակալություններում, ծխողներին արգելվում է ծխախոտ օգտագործել ծառայության ընթացքում, օդանավակայաններում, կայարաններում։ Ծխախոտային ընկերություններին չի թույլատրվում հովանավորել սպորտային միջոցառումները։
- Լեհաստան - Արգելվում է ծխել հասարակական վայրերում, իսկ փողոցներից հանվել են ծխախոտ վաճառող մեքենաները։
- ԱՄՆ - Արգելվում է ծխել հասարակական փակ տարածքներում և ծառայողական մեքենաներում։ Օրենքը խախտելու համար սահմանված է 1000 դոլար տուգանք։
- Թուրքիա - Ծխախոտի արտադրանքի գովազդն արգելվում է, արգելվում է ծխել փակ հաստատություններում (բացառությամբ հատուկ օդափոխման համակարգերով հաստատությունների), հասարակական տրանսպորտում։
- Շվեդիա - Եթե ուսանողը ցանկանում է ստանալ կրթաթոշակ, ապա նա չպետք է ծխի։
- Ճապոնիա - Կազմակերպությունները հավելավճար են տրամադրում չծխող աշխատակիցներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Christine Ann Rose David T. Sweanor Jack Henningfield Matthew J. Hilton (1019 թ․ դեկտեմբերի 5). «Smoking (tobacco) Курение табака». www.britannica.com (անգլերեն). Британская энциклопедия. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. «Smoking, the act of inhaling and exhaling the fumes of burning plant material.»
- ↑ М. Б. Хуцишвили. «Курение». bigenc.ru (ռուսերեն). ББольшая российская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Значение слова «воскурение» на ruLib.info». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Т. Ф. Ефремова. Воскурение // Толковый словарь Ефремовой. — 2000.
- ↑ Россия присоединилась к Рамочной конвенции ВОЗ по борьбе против табака 11 апреля 2008 года
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Առողջապահության համաշխարհային կազմակերպություն и Рамочная конвенция ВОЗ по борьбе против табака и Вместе победим низ Выбирай здоровье, а не табак. — 2019. — 7 с.
- ↑ Centers for Disease Control and Prevention (CDC) Annual smoking-attributable mortality, years of potential life lost, and economic costs—United States, 1995–1999(անգլ.) // MMWR. Morbidity and Mortality Weekly Report[en] : journal. — 2002. — Т. 51. — № 14. — С. 300—303. — PMID 12002168.
- ↑ Streppel M. T., Boshuizen H. C., Ocké M. C., Kok F. J., Kromhout D. Mortality and life expectancy in relation to long-term cigarette, cigar and pipe smoking: the Zutphen Study(անգլ.) // Tobacco Control : journal. — 2007. — Т. 16. — № 2. — С. 107—113. — — PMID 17400948.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «HEALTH | Cigarettes 'cut life by 11 minutes'». BBC News. 1999 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ Shaw, M. Time for a smoke? One cigarette reduces your life by 11 minutes(անգլ.) // BMJ : journal. — 2000. — Т. 320. — № 7226. — С. 53. — — PMID 10617536.
- ↑ Doll R., Peto R., Boreham J., Sutherland I. Mortality in relation to smoking: 50 years' observations on male British doctors(անգլ.) // BMJ : journal. — 2004. — Т. 328. — № 7455. — С. 1519. — — PMID 15213107.
- ↑ Mamun A. A., Peeters A., Barendregt J., Willekens F., Nusselder W., Bonneux L. Smoking decreases the duration of life lived with and without cardiovascular disease: a life course analysis of the Framingham Heart Study(անգլ.) // European Heart Journal[en] : journal. — 2004. — Т. 25. — № 5. — С. 409—415. — — PMID 15033253.
- ↑ Thun M. J., Day-Lally C. A., Calle E. E., Flanders W. D., Heath C. W. Excess mortality among cigarette smokers: changes in a 20-year interval(անգլ.) // American Journal of Public Health[en] : journal. — 1995. — Т. 85. — № 9. — С. 1223—1230. — — PMID 7661229.
- ↑ Nutt D, King LA, Saulsbury W, Blakemore C. Development of a rational scale to assess the harm of drugs of potential misue(անգլ.) // The Lancet. — Elsevier, 2007. — Т. 369. — № 9566. — С. 1047—1053. — — PMID 17382831.
- ↑ Всемирная организация здравоохранения (2014). «Основные факты» (PDF) (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Leslie Iverson, «Why do We Smoke?: The Physiology of Smoking» in Smoke, p. 320
- ↑ «Комитет по охране здоровья рекомендовал Госдуме принять закон о присоединении России к Рамочной конвенции ВОЗ по борьбе против табака» (ռուսերեն). Государственная Дума. 2008 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «РИА Новости: Табак содержит радиоактивный полоний-210». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Nosmoking.Ru
- ↑ Thun M. J., Hannan L. M., Adams-Campbell L. L., Boffetta P., Buring J. E., Feskanich D., Flanders W. D., Jee S. H., Katanoda K., Kolonel L. N., Lee I. M., Marugame T., Palmer J. R., Riboli E., Sobue T., Avila-Tang E., Wilkens L. R., Samet JM; Hannan; Adams-Campbell; Boffetta; Buring; Feskanich; Flanders; Jee; Katanoda; Kolonel; Lee; Marugame; Palmer; Riboli; Sobue; Avila-Tang; Wilkens; Samet Lung cancer occurrence in never-smokers: An analysis of 13 cohorts and 22 cancer registry studies(անգլ.) // PLoS Med[en] : journal. — 2008. — Т. 5. — № 9. — С. e185. — — PMID 18788891.
- ↑ H. K. Biesalski, B. B. de Mesquita, A. Chesson, F. Chytil, R. Grimble, R. J. Hermus, J. Kohrle, R. Lotan, K. Norpoth, U. Pastorino and D. Thurnham European Consensus Statement on Lung Cancer: Risk Factors and Prevention // А Cancer journal for clinicans. — 1998. — № 48(3). — — PMID 9594919. Архивировано из первоисточника 2 Հուլիսի 2011.
- ↑ Андреева Т. И., Красовский К. С. Табак и здоровье. — Киев, 2004. — 224 с.
- ↑ Risks and causes Արխիվացված 2014-10-07 Wayback Machine "Smoking tobacco and drinking a lot of alcohol are the main risk factors for cancer of the larynx in the western world. .. Alcohol and cigarettes contain chemicals that increase the risk of cancer. … When you smoke, the smoke passes through the larynx on its way to your lungs. "
- ↑ Linneberg Allan, Jacobsen Rikke K., Skaaby Tea, Taylor Amy E., Fluharty Meg E. Effect of Smoking on Blood Pressure and Resting Heart Rate // Circulation: Cardiovascular Genetics. — 2015-12-01. — В. 6. — Т. 8. — С. 832—841. —
- ↑ Mehmet Sofuoglu, Aryeh I. Herman, Haleh Nadim, Peter Jatlow Rapid Nicotine Clearance is Associated with Greater Reward and Heart Rate Increases from Intravenous Nicotine(անգլ.) // Neuropsychopharmacology[en]. — Nature Publishing Group, 2012-05. — В. 6. — Т. 37. — С. 1509—1516. — ISSN 1740-634X. —
- ↑ Курение может всерьез навредить потенции(չաշխատող հղում)
- ↑ Курение кальяна приводит к импотенции Արխիվացված 2020-06-30 Wayback Machine // Медицинская информационная сеть.
- ↑ Никотин и алкоголь — причина женского бесплодия
- ↑ 30,0 30,1 Regulated fertility services: a commissioning aid — June 2009, from the Department of Health UK
- ↑ Pallab Maity, Kaushik Biswas, Somenath Roy, Ranajit K. Banerjee, Uday Bandyopadhyay Smoking and the pathogenesis of gastroduodenal ulcer – recent mechanistic update(անգլ.) // Molecular and Cellular Biochemistry. — 2003-11-01. — В. 1. — Т. 253. — С. 329—338. — ISSN 1573-4919. —
- ↑ «Поражение головного мозга при рассеянном склерозе более выражено у курящих пациентов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 33,0 33,1 Alexander H. Glassman, John E. Helzer, Lirio S. Covey, Linda B. Cottler, Fay Stetner Smoking, Smoking Cessation, and Major Depression(անգլ.) // JAMA. — 1990-09-26. — В. 12. — Т. 264. — С. 1546—1549. — ISSN 0098-7484. —
- ↑ José de Leon Smoking and Vulnerability for Schizophrenia(անգլ.) // Schizophrenia Bulletin. — 1996-01-01. — В. 3. — Т. 22. — С. 405—409. — ISSN 0586-7614. —
- ↑ Robyn E. Wootton, Rebecca C. Richmond, Bobby G. Stuijfzand, Rebecca B. Lawn, Hannah M. Sallis Causal effects of lifetime smoking on risk for depression and schizophrenia: Evidence from a Mendelian randomisation study(անգլ.) // bioRxiv. — 2018-12-20. — С. 381301. —
- ↑ Oliver Howes, Rob McCutcheon, James Stone Glutamate and dopamine in schizophrenia: an update for the 21st century // Journal of psychopharmacology (Oxford, England). — 2015-2. — В. 2. — Т. 29. — С. 97—115. — ISSN 0269-8811. —
- ↑ Ewgeni Jakubovski, Anjali L. Varigonda, Nicholas Freemantle, Matthew J. Taylor, Michael H. Bloch Systematic Review and Meta-Analysis: Dose-Response Relationship of Selective-Serotonin Reuptake Inhibitors in Major Depressive Disorder // The American journal of psychiatry. — 2016-02-01. — В. 2. — Т. 173. — С. 174—183. — ISSN 0002-953X. —
- ↑ «Smoking and age-related macular degeneration: a review of association» (անգլերեն). Eye Nature. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Braun J. M., Kahn R. S., Froehlich T., Auinger P., Lanphear BP; Kahn; Froehlich; Auinger; Lanphear Exposures to environmental toxicants and attention deficit hyperactivity disorder in U.S. children(անգլ.) // Environ. Health Perspect.[en] : journal. — 2006. — Т. 114. — № 12. — С. 1904—1909. — — PMID 17185283.
- ↑ «Drug Use During Pregnancy» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Курение во время беременности». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Курение во время беременности и после родов может вызвать у ребенка проблемы со слухом». Usa.one.
- ↑ Lijuan Zhao, Lizhang Chen, Tubao Yang, Lesan Wang, Tingting Wang Parental smoking and the risk of congenital heart defects in offspring: An updated meta-analysis of observational studies(անգլ.) // European Journal of Preventive Cardiology. — 2019-03-23. —
- ↑ Summaries for patients. Primary care interventions to prevent tobacco use in children and adolescents: U.S. Preventive Services Task Force recommendation statement(անգլ.) // Ann. Intern. Med.[en] : journal. — 2013. — Т. 159. — № 8. — С. 1—36. — — PMID 23974179.
- ↑ Chamberlain, Catherine; O'Mara-Eves, Alison; Porter, Jessie; Coleman, Tim; Perlen, Susan M.; Thomas, James; McKenzie, Joanne E. Psychosocial interventions for supporting women to stop smoking in pregnancy(անգլ.) // Cochrane Database of Systematic Reviews : journal. — 2017. — Т. 2. — С. CD001055. — ISSN 1469-493X. — — PMID 28196405.
- ↑ Stead, Lindsay F; Koilpillai, Priya; Fanshawe, Thomas R; Lancaster, Tim Combined pharmacotherapy and behavioural interventions for smoking cessation(անգլ.) // Cochrane Database of Systematic Reviews : journal. — 2016. — ISSN 1465-1858. —
- ↑ L. Greenbaum, A. Rigbi, O. Teltsh, B. Lerer Role of genetic variants in the CHRNA5–CHRNA3–CHRNB4 cluster in nicotine dependence risk: importance of gene–environment interplay(անգլ.) // Molecular Psychiatry. — 2009-09. — В. 9. — Т. 14. — С. 828—830. — ISSN 1476-5578. —
- ↑ Sreekumar G. Pillai, Dongliang Ge, Guohua Zhu, Xiangyang Kong, Kevin V. Shianna A Genome-Wide Association Study in Chronic Obstructive Pulmonary Disease (COPD): Identification of Two Major Susceptibility Loci(անգլ.) // PLOS Genetics. — 2009-03-20. — В. 3. — Т. 5. — С. e1000421. — ISSN 1553-7404. —
- ↑ Richard J. L. Anney, Stephan Ripke, Verneri Anttila, Jakob Grove, Peter Holmans Meta-analysis of GWAS of over 16,000 individuals with autism spectrum disorder highlights a novel locus at 10q24.32 and a significant overlap with schizophrenia // Molecular Autism. — 2017-05-22. — В. 1. — Т. 8. — С. 21. — ISSN 2040-2392. —
- ↑ Luke C. Pilling, Chia-Ling Kuo, Kamil Sicinski, Jone Tamosauskaite, George A. Kuchel Human longevity: 25 genetic loci associated in 389,166 UK biobank participants // Aging. — 12 06, 2017. — В. 12. — Т. 9. — С. 2504—2520. — ISSN 1945-4589. —
- ↑ Glenda Lassi, Amy E. Taylor, Nicholas J. Timpson, Paul J. Kenny, Robert J. Mather The CHRNA5–A3–B4 Gene Cluster and Smoking: From Discovery to Therapeutics(անգլ.) // Trends in Neurosciences. — Cell Press[en], 2016-12-01. — В. 12. — Т. 39. — С. 851—861. — ISSN 0166-2236. —
- ↑ Минздравсоцразвития России внесло в Правительство России проект закона «О защите здоровья населения от последствий потребления табака» Արխիվացված 2012-10-03 Wayback Machine // Официальный айт Минздравсоцразвития.
- ↑ «Минздрав: Число курильщиков в России сократилось на 17%». Информационное агентство REFnews. 2015 թ․ մարտի 1.
- ↑ Федеральный закон от 10 июля 2001 г. N 87-ФЗ «Об ограничении курения табака» (с изменениями и дополнениями)
- ↑ Елена Домчева, Елена Мишина (2013 թ․ փետրվարի 26). ««Российская газета» публикует антитабачный закон» (HTML) (ռուսերեն). Москва: Российская газета. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 56,0 56,1 Национальный правовой интернет-портал Республики Беларусь.(չաշխատող հղում)
- ↑ Политика контроля над табаком в Беларуси
- ↑ На площади Независимости запрещено курить
- ↑ С 1 апреля в Ботаническом саду запрещено курить http://naviny.by/rubrics/society/2006/03/29/ic_news_116_233124
- ↑ «В Беларуси курят более 20 процентов 15-летних подростков». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Проект Закону про внесення змін до деяких законодавчих актів України (щодо вдосконалення окремих положень про обмеження місць куріння тютюнових виробів). Картка законопроекту.(ուկր.)
- ↑ В Финляндии запретили показывать сигареты покупателям
- ↑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Лед тронулся, господа курильщики! // Московский комсомолец. — 2012. Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2015.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Курение». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ի. Բոգդանով «Հայրենիքի ծուխ», կամ «Ծխելու համառոտ պատմություն»։ Գրական նոր ակնարկ, 2007 թվական։ «Առօրյա մշակույթ»՝ 3000 օրինակ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխել» հոդվածին։ |
|