Կարմրականաչավուն թևերով արա
Կարմրականաչավուն թևերով արա | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Ara chloroptera G.R. Gray, 1859 |
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Կարմրականաչավուն թևերով արա, թութակների ընտանիքի թռչուն։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր թութակ է, մարմնի երկարությունը 78-90 սմ, պոչինը` 31-47 սմ, քաշը` 950-1700 գրամ։ Շատ նման է կարմիր արաի, բայց մի տարբերությամբ, որ նա չունի դեղին գույն փետուրների վրա։ Ունի գեղեցիկ կարմիր գունավորում։ Հիմնական գույնը մուգ կարմիր է, թևերը ՝ կապտականաչ։ Այտերը սպիտակ փետրազարդ չէ, մերկ դեմքը զարդարում են փոքրիկ կարմիր փետուրները, որոնք դասավորված են մի քանի շարքով։ Պոչը և պոչավերևը կապույտ են։ Վերին կտցամասը ծղոտի գույնի է սև ծայրով, իսկ ստորին կտցամասը մանուշակագույն և սև գույնի է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է Պանամայում, Կոլումբիայում, Վենեսուելայում, Բրազիլիայում, Արգենտինայում և այլ երկրներում։
Ապրելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում են արևադարձային անտառներում, ինչպես նա լեռնային տարածքներում։ Թռչունները հիմնականում լինում են զույգերով։ Պահում են իրենց շատ զգույշ և նրանց դժվար է նկատել ծառերի սաղարթից։ Լավ են թռչում, բացում են մեծ արագություն մինչև 60 կմ/ժ։ Օժտված են լավ տեսողությամբ և հոտառությամբ։ Լավ մագլցում են ծառերի վրայով։ Ակտիվ են ցերեկային ժամերին, իսկ շոգ ժամերի հանգստանում են ծառերի արմատներում։
Սնվում են բուսական սննդով, հիմնականում արմավենու ընկույզներով։ Ամեն օր թռչում են առափնյա տղմուտներ, որտեղ լիզում են կարմիր կավը։ Մինչ այսօր չեն պարզել այդպիսի վարվելակերպի պատճառը։ Կարծում են, որ այդ կերպով թռչունները չեզոքացնում են տոկսինները։ Երբեմն նրանք հասցնում են զգալիորեն վնաս եգիպտացորենի պլանտացիային։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույն են դնում հին ծառերի փչակներում և հաճախ այն հասցնում են անհրաժեշտ չափերի իրենց կտուցի միջոցով։ Ածում են սովորաբար 2-3 ձու։ Ձվադրումը տևում է 29 օր։
Խնամակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բավականին հանգիստ թռչուններ են, նրանց հաճախ պահում են տնային պայմաններում, որտեղ նրանք իրենց լավ են զգում։ Կարող են սովորել և ասել առանձին բառեր կամ նախադասություններ։ Կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Մետաղալարով անջատված տեղում երբեմն բազմանում է, հայտնի է դեպք, երբ խաչասերել են կարմիր արաիյի հետ, որը վկայում է նրանց ազգակցական կապի մասին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение. - Ростов-на-Дону: Владис, 2001. - 320 с. - ISBN 5-94194-073-4
- Энциклопедия декоративных и экзотических птиц/ Авт-сост. А. П. Умельцев. - М.: Локид-Пресс, 2002. - 368 с. - ISBN 5-320-00436-2
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրականաչավուն թևերով արա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրականաչավուն թևերով արա» հոդվածին։ |
|