Jump to content

Կոկիմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոկիմբո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
ՀամայնքCoquimbo?
Հիմնադրված է1867 թ.
Մակերես53,30 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն204 068 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−4
Պաշտոնական կայքmunicoquimbo.cl
Կոկիմբո (Չիլի)##
Կոկիմբո (Չիլի)

Կոկիմբո (իսպ.՝ Coquimbo), քաղաք և նավահանգիստ Չիլիում։ Համանուն կոմունայի և Էլկի նահանգի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 148 438 մարդ (2002)։ Քաղաքն ու կոմունան մտնում են Էլկի նահանգի և Կոկիմբո շրջանի կազմի մեջ։ Քաղաքը ներառված է Կոկիմբո Լա Սերենա քաղաքային ագլոմերացիայի կազմում։

Կոմունայի տարածքը կազմում է 1 427,3 կմ²[2], բնակչությունը՝ 227 730 մարդ(2017)։ Բնակչության խտությունը 159,55 մարդ/կմ² է[3]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոկիմբո» տերմինի ծագումը երկար ժամանակ եղել է վիճելի։ Որոշ ուսումնասիրողներ պարզել են, որ տերմինը բխում է կեչուա լեզվով Coquimpu բառից (թարգմանաբար նշանակում է «հանգիստ ջրերի տեղ»), որը, ներմուծվելով ափամերձ տարածքաներում ապրող տեղի բնակչության (Չանգո և Դիագիտա) կողմից, սկիզբ է տվել «Coquimbo» («Կոկիմբո») բառին։ Ուրիշները նշում են, որ այս տերմինը գալիս է Cuquimbu բառից՝ այն անվանումից, որով հայտնի է եղել Էլկի հովտի իջվածքը։ Այդ պատճառով Կոկիմբո է կոչվել այն ամբողջ տարածքը, որը ներկայում հայտնի է որպես Էլկի նահանգ։

Կոկիմբո ծովածոցի գիշերային տեսարան

1553 թվականին բնակավայրի անվանումն առաջին անգամ հիշատակվել է Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում։

«Այդ ցամաքալեզվակի մոտ կա Կոկիմբո նավահանգիստը, նրա և անցած ցամաքալեզվակի միջև յոթ կղզիներ են։ Նավահանգիստը գտնվում է 29 ½ աստիճանով»[4]։

Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը (ծովախորշ և բլուրներ), բնակեցված է տեղաբնիկներով, ովքեր այն օգտագործել են որպես բնակության և ձկնորսության վայր։ Ինչպես Պեդրո դե Վալդիվիան, որն անցել է այդ տարածքով դեպի ապագա Սանտյագո իր արշավանքի ժամանակ (նա այդ մասին գրել է 1550 թվականին Կարլ V թագավորին ուղղված իր նամակում), այնպես էլ Խուան Բոոնը, ստեղծելով Լա Սերենա քաղաքը, համակարծիք էին, որ այս վայրը հարմար էր նավահանգստի ստեղծման համար։

Ծովափի առավելությունները նաև նկարագրվել են այդ դարաշրջանի տարբեր շտուրմանների ու ծովահենների նավային մատյաններում, ինչպիսիք են Ֆրենսիս Դրեյքը (որը Կոկիմբոյի տարածք՝ Պունտա Տորտուգա կոչվող վայր է ժամանել 1578 թվականին), Բարտոլոմեո Շարպին (որն այդ տարածքում ափ է իջել 1680 թվականին) և Էդվարդ Դևիսը 1686 թվականին։

Հայտնի է, որ այս նավահանգիստը զբաղեցնող հողերի առաջին սեփականատերը եղել է Իզաբել Բեատրիս Կոլյան։ Սակայն ավելի ուշ Լա Սերենայի մունիցիպալիտետի գրագիր Բեռնարդո Ալվարես Դե Տոբարը դիմել է թագավորական դատարանին՝ Դոնյա Իզաբելի հետ ամուսնական կապի հիման վրա իրեն այդ հողերի տիրապետման իրավունք տալու խնդրանքով։ Մի քանի տարի անց հողերն անցել են Ագուստին Ալվարես Դե Տոբարի տիրապետության տակ, որը 1670 թվականին հողերի մի մասը վաճառել է Խուան Ալվարես ի Ալենդեին։ Իսկ նա իր հերթին 1710 թվականին հողերի մի մասը վաճառել է վանքին։

19-րդ դարի սկզբին Կոկիմբոն եղել է ձկնորսական փոքրիկ գյուղ։ Սակայն երկաթգիծը, որը կապել է օգտակար հանածոների հանքավայրերը նավահանգստի հետ, ինչպես նաև պղնձի ձուլման գործարանները քաղաքին թույլ են տվել աճել և զարգանալ։ Կոկիմբոյի մունիցիպալիտետն ստեղծվել է 1867 թվականի մայիսի 5-ին, և առաջին ալկալդը դարձել է Խոսե Խոակին Էդվարդս Օսանդոնը։ Կոկիմբոն քաղաքի կարգավիճակ է ստացել 1879 թվականի սեպտեմբերի 4-ին Անիբալ Պինտոյի օրոք։

1922 թվականին տարածքը տուժել է ցունամիից Ատակամա շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Երկրաշարժը Ռիխտերի սանդղակով հասել է 7 բալի և հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձել։

1931 թվականի սեպտեմբերին քաղաքը դարձել է էսկադրայի ապստամբության վայր։ Ապստամբած էսկադրան խարսխված էր այդ նավահանգստում և ռմբակոծվել է Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով, որոնք կենտրոնացած էին հարևան Օվալլե քաղաքի Տուկի օդանավակայանում։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի համանուն ծովախորշի ափին՝ նահանգի վարչական կենտրոն Լա Սերենա քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք։

Կոմունան սահմանակից է․

  • հյուսիս-արևելքում՝ Լա Սերենա կոմունային,
  • արևելքում՝ Անդակոլո կոմունային,
  • հարավում՝ Օվալլե կոմունային
  • արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսին։
Կոկիմբո հրապարակ
Ֆրանսիսկո Սանչես Ռումորոսո մարզադաշտ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենիում խաչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենիում խաչը հուշարձան է, որը գտնվում է Էլ Վիխիա դե Կոկիմբո բլրի վրա։ Կառուցվել է կաթոլիկ եկեղեցու երկուհազարերորդ հոբելյանի առթիվ։ Նրա շինարարությունը սկսվել է 1999 թվականին և ավարտվել 2001 թվականին։ Այս կառույցը, որը բաղկացած է 3 մակարդակից, ունի 93 մետր բարձրություն և գտնվում է ծովի մակերևույթից 197 մետր բարձրության վրա։ Այն համարվում է Հարավային Ամերիկայի ամենաբարձր հուշարձանը։

Կոկիմբո մզկիթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդ VI-ի մշակութային իսլամական կենտրոնը, որն ավելի հայտնի է որպես «Մզկիթ», գտնվում է Կոկիմբոյում՝ Վիլլա Դոմինանտե բլրի վրա։ Նրա շինարարությունն սկսվել է 2003 թվականին։ Սա Մարոկկոյի Մարաքեշ քաղաքի Կուտուբիա մզկիթի ավելի մասշտաբային կրկնօրինակն է, որի մակերեսը կազմում է 720 քառակուսի մետր իսկ մինարեթն ունի 40 մետր բարձրություն։

  • Լաս Տակաս օդանավակայան
  • Կոկիմբո նավահանգիստ
  • Երկաթուղային կայարան

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարդահամարի ընթացքում Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) կողմից հավաքված տեղեկությունների համաձայն՝ համայնքի բնակչությունը կազմում է[5]

Ընդհանուր բնակչությունը
202441
այդ թվում՝
Քաղաքային բնակչություն
190327
Քաղաքային բնակչություն, %
94,02
Գյուղական բնակչություն
12114
Գյուղական բնակչություն, %
5,98
Տղամարդիկ
97939
Տղամարդիկ, %
48,38
Կանայք
104502
Կանայք, %
51,62
Բնակչության խտությունը, մարդ/կմ²
141,83
Կոմունայի բնակչությունը %-ով մարզի բնակչության համեմատ
28,61
Կոմունայի բնակչության փոփոխության դինամիկան[6]
1992
2002
2012
2017
122766
163036
202441
227730

Կարևոր բնակավայրեր[7]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայր Բնակավայր (իսպ.) Կատեգորիա Բնակչությունը
մարդ (2002)
Քարտեզի վրա
1
Կոկիմբո
Coquimbo
քաղաք
148438
29°57′11″ հվ. լ. 71°20′17″ ամ. ե.HGЯO
2
Տոնգոյ
Tongoy
քաղաք
4435
30°15′26″ հվ. լ. 71°29′34″ ամ. ե.HGЯO
3
Սերիլլոս
Cerrillos
գյուղ
1674
30°04′15″ հվ. լ. 71°14′35″ ամ. ե.HGЯO
4
Գուանակերոս
Guanaqueros
գյուղ
1395
30°11′52″ հվ. լ. 71°25′19″ ամ. ե.HGЯO
5
Էլ Պենյոն
El Peñón
գյուղ
593
30°08′13″ հվ. լ. 71°13′07″ ամ. ե.HGЯO
6
Սան Ռաֆայել
San Rafael
գյուղ
534
30°00′50″ հվ. լ. 71°15′21″ ամ. ե.HGЯO
7
Տրիունֆո Կամպեսինո
Triunfo Campesino
գյուղ
517
30°00′19″ հվ. լ. 71°15′34″ ամ. ե.HGЯO
8
Տամբիլլոս
Tambillos
գյուղ
483
30°11′49″ հվ. լ. 71°13′27″ ամ. ե.HGЯO
9
Նուևա Վիդա
Nueva Vida
գյուղ
467
30°04′58″ հվ. լ. 71°14′04″ ամ. ե.HGЯO
10
Էլ Կարմեն
El Carmen
գյուղ
462
30°01′42″ հվ. լ. 71°15′18″ ամ. ե.HGЯO
11
Լաս Բարրանկաս
Las Barrancas
գյուղ
325
30°12′23″ հվ. լ. 71°15′36″ ամ. ե.HGЯO
12
Էլ Սաուսե
El Sauce
գյուղ
320
30°00′55″ հվ. լ. 71°20′00″ ամ. ե.HGЯO
13
Լաս Կարդաս
Las Cardas
գյուղ
295
30°17′00″ հվ. լ. 71°15′21″ ամ. ե.HGЯO
14
Պերլա դել Նորտե Չիկո
Perla del Norte Chico
գյուղ
212
29°59′33″ հվ. լ. 71°15′34″ ամ. ե.HGЯO
15
Պուետրո Ալդեա
Puerto Aldea
գյուղ
191
30°17′45″ հվ. լ. 71°36′34″ ամ. ե.HGЯO
16
Էլ Տանգե
El Tangue
գյուղ
182
30°20′53″ հվ. լ. 71°33′32″ ամ. ե.HGЯO
17
Տոտորալիլլո
Totoralillo
գյուղ
164
30°03′54″ հվ. լ. 71°22′10″ ամ. ե.HGЯO
18
Էլ Էսկորիալ
El Escorial
գյուղ
153
30°01′28″ հվ. լ. 71°15′10″ ամ. ե.HGЯO
19
Վիլլա Էսպերանսա
Villa Esperanza
գյուղ
153
30°00′54″ հվ. լ. 71°15′49″ ամ. ե.HGЯO
20
Գուաչալալումե
Guachalalume
գյուղ
150
29°58′33″ հվ. լ. 71°13′19″ ամ. ե.HGЯO

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկիմբո» հոդվածին։