Jump to content

Կոկչետավի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկչետավի մարզ
ԵրկիրՂազախստան Ղազախստան
Կարգավիճակoblast of a union republic of the Soviet Union?
Մտնում էՂազախական ԽՍՀ, Ղազախստան, Ցելիննի շրջան և Ղազախական ԽՍՀ
ՎարչկենտրոնԿոկչետավ
Բնակչություն664 282 մարդ
Տարածք78 100 կմ²
Հիմնադրված էմարտի 16, 1944[1] թ.
ISO 3166-2 կոդKZ-KOK

Կոկչետավի մարզ, Ղազախստանի կազմում։ Կազմվել է 1944 թվականի մարտի 16-ին։ Տարածությունը՝ 78, 1 հազար կմ2, 617 հազար բնակչություն (1979)։ Ունի 16 վարչական շրջան, 4 քաղաք, 7 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Կոկչետավ։ 1958 թվականի հոկտեմբերի 28-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գտնվում է Ղազախստանի հյուսիսային մասում, Արևմտա-Սիբիրական հարթավայրի և Ղազախական մանրաբլուրների սահմանում։ Մակերևույթի մեծ մասը բլրաշատ է։ Կլիման խիստ ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 19-20 °C է, հունվարինը հյուսիսում՝ -19 °C, հարավում՝ -16 °C, տարեկան տեղումները հյուսիսում՝ 280-300 մմ, հարավ-արևելքում 239 մմ, լեռներում՝ 400 մմ։ Բնորոշ են հարավարևմտյան չոր քամիները։ Ունի նոսր գետային ցանց։ Ծայր հյուսիսում հոսում է Իշիմ գետը։ Գետերի վրա կառուցված են ջրամբարներ։ Կան աղի և քաղցրահամ շատ լճեր։ Տարածված են տափաստաններն ու անտառատափաստանները։ Անտառածածկ է 300 հազար հեկտարը։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, ճագարամուկը, նապաստակը, թռչուններ։ Կլիմայավարժեցված է մշկամուկը։

Կոկչետավի մարզում բնակվում են ղազախներ (23%), ռուսներ (40%), ուկրաինացիներ, գերմանացիներ, բելառուսներ, թաթարներ, մորդվաներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 7, 8 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 33% է (1975)։ Քաղաքներն են՝ Կոկչետավը, Շչուչինսկը, Կրասնոարմեյսկը, Ստեպնյակը։ Գերիշխում է անջրդի հողագործությունը, մսակաթնատու և մսաբրդատու անասնապահությունը։ Զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը, մետաղամշակումը։ Մշակում են հացահատիկ, կերային, մասամբ՝ տեխնիկական կուլտուրաներ, բանջարեղեն, կարտոֆիլ։ Զարգացած է խոշոր եղջերավոր անասնապահությունը։ Երկաթուղիների երկարությունը 896 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7, 7 հազար կմ։ Կոկչետավի մարզում կա մանկավարժական ինստիտուտ, 516 մասսայական գրադարան, 373 ակումբ, 2 թանգարան, մարզային 2 թերթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 527