Հազարի
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Հազարի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չմշկածագի գավառակ | |
Այլ անվանումներ | Հազարեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62600 | |
| ||
Հազարի, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում։ Գտնվում էր պատմական Ծոփաց աշխարհում, Չմշկածագ քաղաքի մոտ։
Հազարին Չմշկածագի հայաբնակ գյուղերից ամենաբազմամարդն էր։ 1915 թվականին, ուներ 80 տուն հայ բնակիչ, 340 շնչով, և մեկ տուն քուրդ (հովիվ Մախսոն) 6 շնչով։
Գյուղի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար Սուրբ Երրորդություն եկեղեցին։
Շրջակայքի գյուղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարիի հարևան գյուղերի ցանկին համար, տե՛ս Չմշկածագի գյուղերը։
Գյուղի տեղահանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915-ի Հունիս 13-ին, թուրքերը Հազարիի բնակչության մի մասը տեղահանում են, որից հետո քրդերը գյուղը թալանում են։ Տեղահանությունից զերծ մնացած գյուղացիները ապաստանում են Տերսիմիում։
Հազարցի գերդաստանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի գլխավոր գերդաստաններն էին.
- Անդրեասյան
- Յարըմյան
- Կոստանյան
- Վարդանյան
- Չնկռյան
- Ներսեսյան
- Ամիրխանյան
- Ադամյան
- Քլշյան
- Գալստյան
- Փափազյան
- Խանպեկյան
- Մարտիրոսյան
- Բարնակյան
- Պեքերյան
- Սողիկյան
- Թադյան
- Յովնանյան
- Միհրանյան
- Թաշճյան
Հազարիի ներկայիս վիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը այսօր բնակեցված է քրդերով։ Քրդերը տակավին Հազարի անունը օգտագործում են, իսկ թուրքերեն պաշտոնական անունն է՝ Անըլ (Anıl)։
Հազարցի անվանի անձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վազգեն Անդրեասյան (Vazken Andréassian) (Հազարի, 1903ին – Ֆրանսիա 1995), ճարտարագետ, սկաուտական շարժման մասնակից։
- Անդրանիկ Անդրեասյան (Antranig Antreassian) (Հազարի, 1910 - Ամերիկա 1996), գրող։
Ծագումով հազարցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրակն Անդրեասյան - Չերազ, Երևան
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Ա.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։
- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Բ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1984, 299 էջ։
- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Գ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1994, 650 էջ։
- Համբարձում Գասպարեան, Չմշկածագ և իր գիւղերը։ Պայքար տպարան, Պոսթոն, 1969, 810 էջ։
- Հայկազ Ղազարեան, Պատմագիրք Չմշկածագի։ Համազգային տպարան, Պէյրութ, 1971, 590 էջ։
- Յ. Աճէմեան, Հազարի գիւղի հանրագիտակ քարտէս, Syracuse, NY, 1934։
- Hazari։ vie et survie d'un village arménien après juin 1915, 1995. էլեկտրոնային տարբերակ հոս
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Արտաքին յղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|