Հաղթանակի օր
Հաղթանակի օր День Победы | |
---|---|
«Հաղթանակի օրվա» տոնակատարություններ Մոսկվայում | |
Պաշտոնապես | День Победы |
Տեսակ | Ազգային տոն |
Ամսաթիվ | մայիսի 9 |
Տոնվում է | Ռուսաստան Խորհրդային Միության նախկին հանրապետություններ Նախկին Սոցիալիստական ճամբարի երկրներ Սերբիա Իսրայել |
մինչև | 1 օր |
Տոնում | Ամենամյա |
Անվանված է | Երկրորդ աշխարհամարտի ավարտը Եվրոպայում |
Ի հիշատակ | Երկրորդ աշխարհամարտի ավարտը Եվրոպայում |
Հաղթանակի օր (ռուս.՝ День Победы), տոն՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակին։ Սահմանվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 1945 թվականի մայիսի 8-ին։ Բեռլինում ստորագրման արարողությունից հետո, մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին[1]։ Տոնը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ 1965 թվականից Հաղթանակի օրը ԽՍՀՄ-ում սահմանվեց որպես ոչ աշխատանքային տոնական օր (ոչ բոլոր միութենական հանրապետություններում)[2]։
1991 թվականի Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանի Դաշնությունը և հետխորհրդային բազմաթիվ երկրներ, մայիսի 9-ը պաշտոնապես ճանաչում են որպես ոչ աշխատանքային օր։ Մայիսի 9-ի տոնակատարությունները նշվում են գրեթե խորհրդային ոճով (Գիորգիևյան ժապավեններ, ռուսալեզու ցուցանակներ, կարմիր դրոշ և այլն)։ Եվրոպական երկրների մեծ մասը որպես հաղթանակի օր նշում է մայիսի 8-ին, որը կոչվում է հաղթանակի օր կամ հիշատակման օր։
Պատերազմի վերջին օրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինի հարձակողական գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի ապրիլին Կարմիր բանակն ընդհուպ մոտեցել է Բեռլինին։ Գործողություններից առաջ խորհրդային զորքում կային 149 հրաձգային և 12 հեծելազորային դիվիզիա, 13 տանկային և 7 մեքենայացված կորպուս, 15 առանձին տանկային և ինքնագնաց բրիգադ՝ ընդհանուր հաշվով ավելի քան 1 900 000 հոգի։ Գործողություններին մասնակցած Լեհական 1-ին և 2-րդ զորքերում հաշվում էին հետևակային 10 և տանկային 1 դիվիզիա, ինչպես նաև հեծելազորային 1 առանձին բրիգադ, ընդհանուր հաշվով 155900 մարդ։ Ընդհանուր առմամբ ռազմական գործողություններին մասնակցել են ավելի քան 2 միլիոն զինվոր և սպա[3], 6250 տանկ և ինքնագնաց հրանոթ, 41600 հրանոթ և ականանետ, 7500 ինքնաթիռ։
Գերմանական զորքերը գրավում են մինչև Օդրա և Նեյսե գետերի արևմտյան ափերի պաշտպանական դիրքերը։ Բեռլինի մերձակայքում և հենց քաղաքում կենտրոնացված էին զորախմբեր, որոնք իրենց կազմում ունեին 62 դիվիզիա (այդ թվում 48 հետևակային, 4 տանկային և 10 մոտորավորված), 37 հետևակային առանձին գնդեր և մոտ 100 հետևակային առանձին գումարտակներ, ինչպես նաև մեծ թվով հրետանային զորամասեր ու զորաբաժանումներ։ Այդ խմբում հաշվում էին մոտ մեկ միլիոն մարդ, 1500 տանկ, 10000 հրանոթ և ականանետ, 3300 մարտական ինքնաթիռ[4]։ Բեռլինը վերածվել էր ամենաուժեղ ամրացված շրջանի և պատրաստվել փողոցային մարտերի անցկացման։ Բեռլինի շուրջն ստեղծվել էր երեք պաշտպանական օղակ, քաղաքի ներսում կառուցվել երկաթբետոնե ավելի քան 400 երկարաժամկետ կրակակետ՝ մինչև հազար հոգանոց կայազորով։ Բեռլինի կայազորն իր կազմում հաշվում էր մոտ 200000 մարդ։
Բեռլինի գործողության ընթացքում Կարմիր Բանակն անվերադարձ կորցրեց 78291 մարդու, իսկ սանիտարական կորուստները կազմել են 274184 մարդ[3]։ Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում շարքից դուրս եկավ 150000 զինվոր և սպա։ 8892 մարդ էլ կորցրին լեհական զորքերը, նրանցից 2825 հոգին՝ անվերադարձ։
Գերմանական պաշտպանության ճեղքման, ինչպես նաև քաղաքների համար մղվող մարտերի ժամանակ լայնորեն օգտագործվում էին տանկերը։ Քաղաքային պայմաններում դրանք չէին կարողանում գործի դնել իրենց բոլոր հնարավորությունները և հաճախ հարմար թիրախ էին դառնում գերմանացիների հակատանկային միջոցների համար։ Դա նաև հանգեցրեց մեծ կորուստների. երկու շաբաթվա մարտերի ընթացքում Կարմիր բանակը կորցրեց Բեռլինի գործողությանը մասնակցող 3 տանկ և հրետանային ինքնագնաց կայանք, ինչը կազմում էր 1997 միավոր։ Կորցրեց նաև 2108 հրանոթ ու ականանետ, 917 մարտական ինքնաթիռ, սակայն խորհրդային զորքերի գործողությունների հիմնական խնդիրն ամբողջությամբ լուծվեց. ջախջախեցին հակառակորդի 70 հետևակային, 12 տանկային և 11 մեքենայացված դիվիզիա, գերի վերցրին մոտավորապես 480 հազար մարդու[5], գրավեցին Գերմանիայի մայրաքաղաքը և փաստացի Գերմանիային ստիպեցին հանձնվել։
1945 թվականի մայիսի 1-ի վաղ առավոտյան Ռայխստագի գրոհի ժամանակ սերժանտ Միխայիլ Եգորովը և կրտսեր սերժանտ Մելիտոն Կանտարիան կրտսեր լեյտենանտ Ալեքսեյ Բերեստի ղեկավարությամբ հաղթանակի դրոշակը կանգնեցրին Ռայխստագի տանիքին[Ն. 1]։
Տոնը նախկին ԽՍՀՄ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակի օրը տոնվում և ոչ աշխատանքային է համարվում ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում՝ Ադրբեջանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Վրաստանում, մասամբ ճանաչված Աբխազիայում[7] և Հարավային Օսիայում[8], չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում[9], Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում[10], Արցախի Հանրապետությունում[11] և Մերձդնեստրում։
Տոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 9-ը որպես Հաղթանակի օր նշելը ներկայացված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանում, որով կարգադրված է այդ օրը համարել ոչ աշխատանքային[12]։
Հաղթանակի օրը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մայիսի 9։ Անձնական հարաբերություններ» (հեռուստաալմանախ, 2008-2010)
Ֆիլատելիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գոյություն ունի նաև այլընտրանքային տարբերակը, թե ով է խորհրդային դրոշն ամրացրել Ռայխստագի տանիքին։ Մանրամասն տես Ռայխստագի գրոհը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 8 мая 1945 г. «Об объявлении 9 мая Праздником Победы»». Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 26 апреля 1946 г. «Об объявлении 9 мая нерабочим днём»». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Россия и СССР в войнах XX века. Потери вооружённых сил». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Берлинская операция 1945 — статья из Большой советской энциклопедии
- ↑ ««За Берлин» в Учительской газете». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014-ին.
- ↑ Մոսկվայի զարդարանք Հաղթանակի օրվա առթիվ
- ↑ «Государственные праздники Республики Абхазия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014-ին.
- ↑ «В Южной Осетии утверждён календарь праздничных дней и памятных дат». Վերցված է 2014-ին.
- ↑ «Указ главы Донецкой Народной Республики «О праздниках в Донецкой Народной Республике»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ День Победы 9 мая в ЛНР объявлен государственным праздником // ТАСС, 27 апреля 2015 г.
- ↑ Праздники и памятные даты НКР
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 8 мая 1945 г. «Об объявлении 9 мая Праздником Победы»». Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղթանակի օր
- Песни Победы — сборник военных песен для прослушивания в режиме онлайн.
- Мультимедийная карта войны и список живущих ветеранов по состоянию на 9 мая 2005 года.
- Государственные архивы, хранящие фотодокументы о Великой Отечественной войне Արխիվացված 2009-03-18 Wayback Machine
- День 9 мая в официальных документах СССР с 1945 по 1965 гг.
- Песни к 9 Мая Արխիվացված 2023-12-02 Wayback Machine — слушать онлайн коллекцию песен, посвященных Дню Победы