Հայկե Մակաչ
Հայկե Մակաչ գերմ.՝ Heike Makatsch | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1971[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | University of Düsseldorf? |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, վիպասաց և ձայնային դերասանուհի |
Աշխատավայր | VIVA Germany? |
Ծնողներ | հայր՝ Ռայներ Մակաչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
Երեխաներ | Միք Էլեն Շրյոդեր և Պիպա Շրյոդեր |
Heike Makatsch Վիքիպահեստում |
Հայկե Մակաչ (գերմ.՝ Heike Makatsch, օգոստոսի 13, 1971[1][2][3], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]) գերմանացի դերասանուհի, երգչուհի, գրող, կրկնօրինակող և հաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկե Մակաչը ծնվել է ուսուցչուհու և Գերմանիայի հոկեյի ազգային հավաքականի նախկին դարպասապահ՝ Ռայներ Մակաչի ընտանիքւմ։ Հաճախել է Մոնտեսսորիի անվան հիմնական դպրոց, այնուհետև Մաքս Պլանկի անվան գիմնազիան։ Դպրոցն ավարտելուց հետո ֆիզիկա և սոցիոլոգիա Է սովորել Դյուսելդորֆի համալսարանում։ Փորձել է սովորել դերձակի արհեստը, սակայն կիսատ է թողել։
Հեռուստատեսային կարիերան սկսել է 1993 թվականին՝ ՎԻՎԱ երաժշտական ալիքում վարելով «Interaktiv» և «Heikes Hausbesuch» հաղորդումները։ 1995-1996 թվականներին եղել է RTL II հեռուստաալիքի Bravo TV հաղորդման վարողը։ 1997 թվականին RTL II հեռուստաալիքում ամեն շաբաթ թողարկվող Heike Makatsch Show հաղորդումը քիչ դիտողականության պատճառով փակվել է։
Մակաչը դերասանուհու կարիերան սկսել է 1996 թվականին՝ նկարահանվելով Դեթլեվ Բուքի «Տղամարդկանց հանրակացարան» ֆիլմում։ Այս դերի համար արժանացել է բավարական կինոմրցանակի՝ լավագույն երիտասարդ դերաասանուհի անվանակարգում։ 2002 թվականի արտադրության «Չարի կացարան» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլում մարմնավորել է գիտնականի, որ վիրուսի հետևանքով վերածվում է զոմբիի։ «Մարգարեթ Շթայֆ» (2005թ․) ֆիլմում խաղացել է պոլիոմիելիտ հիվանդության պատճառով անվասայլակին հայտնված աղջկա դերը։ 2009 թվականին խաղացել է Հիլդեդարդ Քնեֆսի ինքնակենսագրական գքրի հիման վրա նկարահանված «Հիլդե» ֆիլմում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակաչը բնակվում է Բեռլինում[6]։ 1996-2004 թվականներին հանդիպել է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգի հետ։ «Ոչ մի երգ սիրո մասին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է երաժիշտ Մաքս Շրյոդերի հետ։ Նրանք ունեն 2 դուստր։ 2014 թվականին Նիդո ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ նրանց մեջ ամեն ինչ ավարտված է, սակայն աղջիկներին շարունակելու են դաստիարակել երկուսով[7]։ «Հանցանքի վայր» սերիալի «5 րոպե երկինք» սերիայի նկարահանումների ժամանակ Մակաչը եղել է հղի։ 2015 թվականին ծնվել է նրա 3–րդ աղջիկը[8]։ Հետագայում հանդիպել է դերասան Տրիստիան Պյուտերի հետ[9]։ 2021 թվականի ապրիլին Մակաչը 50 այլ դերասանների հետ մասնակցել է Allesdichtmachen նախաձեռնությանը, սակայն շարունակական քննադատության պատճառով դադարեցրել է մասնակցությունը և ջնջել իր տեսաուղերձը[10]։
Սոցիալական ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Մակաչը Օքսֆեմ զարգացման և օգնության կազմակերպության հետ մեկնել է Գանա և այդ ժամանակից դարձել կազմակերպության դեսպանը։ 2008 թվականին Բեռլինալե կինոփառատոնին եղել է Amnesty-Internationalի կազմում ժյուրիի անդամ։
Մակաչը աջակցում է նաև «Հարկ ընդդեմ աղքատության» շարժմանը, որը պայքարում է ֆինանսական գործարքների համար հարկ մտցնելու համար։ Այս թեմայի շուրջ դերասան Յան Ժոզեֆ Լիֆերսի հետ նկարահանվելէ «Հարկ ընդդեմ աղքատության։ Արդյո՞ք լավ գաղափար է» կարճամետրաժ ֆիլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆիլմ | Տղամարդկանց հանրակացարան | Männerpension | Մարեն Քրումզիգ |
1997 | ֆիլմ | Տարվածություն | Obsession | Միրիամ Աուրենբախ |
1998 | ֆիլմ | Ես գեղեցի՞կ եմ | Bin ich schön? | Վերա |
1998 | ֆիլմ | Սիրի՜ր մերձավորիդ | Liebe deine Nächste! | Իզոլդե |
1998 | ֆիլմ | Ձվի դեղնուց | Das Gelbe vom Ei | Ֆլորիս Բլինկեր |
1999 | ֆիլմ | Իմ սիրելիների գլուխները | Die Häupter meiner Lieben | Մայա |
1999 | ֆիլմ | Տղամարդիկ և այլ աղետներ | Männer und andere Katastrophen | Ջուդիթ Քերն |
1999 | ֆիլմ | Էմմի և Յագուար | Aimée und Jaguar | Քլերշըն |
2000 | ֆիլմ | Գրիփսհոլմ | Gripsholm | Պրինցեսին |
2000 | ֆիլմ | Աստվածային աշխատանք | Ein göttlicher Job | Կատինկա Սիրենա |
2000 | ֆիլմ | Աշխարհագրական երկայնություն | Der Längengrad – Longitude | Շառլոթ թագուհի |
2001 | ֆիլմ | Սեմելինգի աֆերան | Die Affäre Semmeling | Սիլկե Սեմելինգ |
2001 | ֆիլմ | Գնումներ ուշ գիշերով | Late Night Shopping | Մադելին |
2002 | ֆիլմ | Մերկ | Nackt | Էմիլիա |
2002 | ֆիլմ | Չարի կացարանը | Resident Evil | Բժիշկ Լիզա Էդիսոն |
2002 | ֆիլմ | Գիշերը զբոսայգում | Nachts im Park | Կատերինա Լումիս |
2003 | ֆիլմ | Անատոմիա 2 | Anatomie 2 | Վիկտորիա |
2003 | ֆիլմ | Լենգեդեի հրաշքը | Das Wunder von Lengede | Ռենատե Ռեգեր |
2004 | ֆիլմ | Պատվիրովի ընտանիք | Familie auf Bestellung | Էվա |
2003 | ֆիլմ | Իրական սեր | Tatsächlich… Liebe | Միա |
2004 | ֆիլմ | Չարի կացարանը։ Ապոկալիպսիս | Resident Evil: Apocalypse | |
2005 | ֆիլմ | Ամպրոպի ձայնը | A Sound of Thunder | Ալիսիա Վալենբեք |
2005 | ֆիլմ | Գրեթե երկինք | Almost Heaven | Հելեն Շուստեր |
2005 | ֆիլմ | Իռլանդիայի տունը | Ein Haus in Irland | Բերնադեթե |
2005 | ֆիլմ | Ոչ մի երգ սիրո մասին | Keine Lieder über Liebe | Էլեն |
2005 | ֆիլմ | Մարգարեթ Շթայֆ | Margarete Steiff | Մարգարեթ Շթայֆ |
2006 | ֆիլմ | Հուի Բուհ՝ ամրոցի ուրվականը | Hui Buh – Das Schlossgespenst | Լեոնորա |
2006 | ֆիլմ | Իմ սիրելի քույրը | Schwesterherz | Աննա |
2007 | ֆիլմ | Պարոն Ռեդքլիֆի հեղափոխությունը | Mrs. Ratcliffe’s Revolution | Ունգեր |
2008 | ֆիլմ | Փողն ափսոս էր | Schade um das schöne Geld | Միրաբել Բլինկեր |
2009 | ֆիլմ | Հիլդեն | Hilde | Հիլդեգարդ Քնեֆ |
2009 | Ֆիլմ | Դուռը | Die Tür | Գիա Կոնրադս |
2009 | մուլտիպլիկացիոն ֆիլմ | Գրաֆալո | Der Grüffelo | Մայր սկյուռիկ |
2010 | Ֆիլմ | Հարկ ընդդեմ աղքատության։ Արդյո՞ք լավ գաղափար է | Steuer gegen Armut. Eine gute Idee? | |
2010 | Ֆիլմ | Հոփ Բրիջիս Ադամս Լեման | Hope Bridges Adams Lehmann | Հոփ Բրիջիս Ադամս Լեման |
2011 | մուլտիպլիկացիոն ֆիլմ | Գրաֆալոյի դուստրը | Das Grüffelokind | Մայր սկյուռիկ |
2011 | Ֆիլմ | Թոմ Սոյեր | Tom Sawyer | Պոլի |
2012 | Ֆիլմ | Տունդարձ | Die Heimkehr | Քաթերինա Այնթրիս |
2012 | ֆիլմ | Զեհցենաիշեն | Sechzehneichen] | Լաուրա |
2012 | ֆիլմ | Հեքլբերի Ֆիննի արկածները | Die Abenteuer des Huck Finn | Պոլի |
2013 | ֆիլմ | Վերջին վազքը | Sein letztes Rennen | Բիրջիթ Ավերհոֆ |
2014 | ֆիլմ | Գրքի գողը | Die Bücherdiebin | Լիզայի մայր |
2014 | ֆիլմ | Մենք կաշխատենք մինչ վաղ առավոտ | Wir machen durch bis morgen früh | Մելանի Շթրութման |
2014 | ֆիլմ | Ամեն ինչ սեր է | Alles ist Liebe | Կլարա |
2014 | ֆիլմ | Մի աղջկա մասին | About a Girl | Սաբինե |
2016 | սերիալ | Հանցանքի վայր։ 5 րոպե երկինք | Tatort: Fünf Minuten Himmel | Էլեն Բերլինգեր |
2016 | ֆիլմ | Ջունգլիների գիրքը | The Jungle Book | Ռակշա |
2016 | ֆիլմ | Երկու անգամ երկրորդ կյանք | Zweimal zweites Leben | Էնի Բորշե |
2017 | ֆիլմ | Հասունացման շրջան | Das Pubertier | Սառա Վենգեր |
2017 | ֆիլմ | Օտար աղջիկներ | Fremde Tochter | Հաննա |
2018 | ֆիլմ | Ճագար Պիտերը | Peter Hase | Ֆլոպսի ճագար |
2018 | սերիալ | Հանցանքի վայր։ Գորտերի ժամանակաշրջան | Tatort: Zeit der Frösche | Էլեն Բերլինգեր |
2018 | ֆիլմ | Ամենագեղեցիկ աղջիկը | Das schönste Mädchen der Welt | Տիկին Ռայման |
2019 | ֆիլմ | Բենջամին Բլյումշեն | Benjamin Blümchen | Զորա Զաք |
2019 | ֆիլմ | Ես երբեք չեմ եղել Նյու Յորքում | Ich war noch niemals in New York | Լիզա Վարթբերգ |
2019 | ֆիլմ | Հետապնդում։ Արնոտ տանգո | Zielfahnder – Blutiger Tango | Գիզելա Թեզլոֆ |
2020 | ֆիլմ | 9 օր արթուն | 9 Tage wach | Լիանե Շտեհֆեսթ |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997: Obsession (Musik zum Film Obsession)
- 2005: Almost Heaven (zum Film Almost Heaven)
- 2009: Hilde (Musik zum Film Hilde)
- 2009: Die schönsten Kinderlieder (mit Max Schröder an den Instrumenten)
Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996: Stand By Your Man (zum Film Männerpension)
- 1997: This Girl Was Made for Loving (mit Dirk Felsenheimer, zum Film Obsession)
- 1999: Fifty Ways to Leave Your Lover (zum Film Die Häupter meiner Lieben)
- 2015: Was hast du heut’ so gemacht (mit derhundmarie, erschienen auf Various Artists – Gute Nacht Sterne)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manfred Hobsch, Ralf Krämer, Klaus Rathje: Filmszene D. Die 250 wichtigsten jungen deutschen Stars aus Kino und TV. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2004, ISBN 3-89602-511-2, S. 273 ff.
- Heike Makatsch: Keine Lieder über Liebe – Ellens Tagebuch. Kiepenheuer & Witsch (KiWi), Köln 2005, ISBN 3-462-03602-5.
- Kay Weniger: Das große Personenlexikon des Films. Die Schauspieler, Regisseure, Kameraleute, Produzenten, Komponisten, Drehbuchautoren, Filmarchitekten, Ausstatter, Kostümbildner, Cutter, Tontechniker, Maskenbildner und Special Effects Designer des 20. Jahrhunderts. Band 5: L – N. Rudolf Lettinger – Lloyd Nolan. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2001, ISBN 3-89602-340-3, S. 227.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #189431911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.stmwi.bayern.de/fileadmin/user_upload/stmwi/Themen/Wettbewerbe/Medienpreise/2017-01-16_Bayerische_Fernsehpreistraeger-1989-2016__2017-01_.pdf
- ↑ «Promis in Prenzlauer Berg: Alltäglicher Starauflauf». 2018-12-31. Վերցված է 2021-01-17-ին.
- ↑ „Heike Makatsch glaubt nicht an Liebe ohne Zweifel“ Արխիվացված 2018-09-07 Wayback Machine, focus.de, 21. November 2014, abgerufen am 5. April 2016
- ↑ RP Online: „Tatort: Fünf Minuten Himmel“ – Heike Makatsch ist schwanger in Freiburg, Freiburg, Leslie Brook, 28. März 2016
- ↑ Hier zeigt Heike Makatsch ihren Freund. In: stern.de. 2017-02-17 (http://www.stern.de/lifestyle/leute/hier-zeigt-heike-makatsch-ihren-freund-7331220.html).
- ↑ DER SPIEGEL. «Heike Makatsch distanziert sich von #allesdichtmachen» (գերմաներեն). Վերցված է 2021-04-23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heike Makatsch auf filmportal.de
- Agenturprofil bei der Agentur Wasted Management, abgerufen am 24. Oktober 2020
- Ich habe einen Traum – Heike Makatsch träumt vom entspannten Leben in einer Landkommune. In: DIE ZEIT Nr. 49/2000
- Biografie, Literatur & Quellen zu Heike Makatsch FemBio des Instituts für Frauenbiographieforschung
- Heike Makatsch
- Heike Makatsch
- Heike Makatsch
- Heike Makatsch
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկե Մակաչ» հոդվածին։ |
|