Jump to content

Հաշվապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Պաչոլիի դիմանկարը (ենթադրաբար Յակոպո դե Բարբարիի), 1495թ․, Պաչոլին համարվում է հաշվապահության հիմնահայրերից

Հաշվապահություն, տնտեսվարող սուբյեկտի կառուցվածքային ստորաբաժանում, որը նախատեսված է իր գույքի և պարտավորությունների վերաբերյալ տվյալներ ներկայացնել։ Հաշվապահությունը իրականացվում է փաստաթղթային և կառուցվածքային տնտեսական տեղեկատվության աղբյուր, որը անհրաժեշտ է ստույգ որոշումներ կայացնելու համար, որպեսզի ապահովի արդյունավետ կառավարում։

Տեղեկատվություն հաշվապահության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահության գլխավոր գործառույթը (հաշվապահության համար տրված խնդիրը) բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է։ Նման տեղեկատվությունը հիմնականում օգտագործվում է երկու նպատակներով՝

  • Որոշումներ, որոնք հիմնված են նման տեղեկատվության տնտեսական վերլուծության վրա։
  • Ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու համար։

Հաշվապահություն 1. Հաշվապահական հաշվառման իրականացում։ 2. Հիմնարկ-ձեռնարկությունների կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում, որն իրականացնում է հաշվապահական հաշվառումը, ֆինանսական ու նախահաշվային կարգապահության պահպանման հսկողությունը, կազմում հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություն։ Հաշվապահությունը ղեկավարում է գլխավոր հաշվապահը։ Խոշոր ձեռնարկություններում այն բաժանվում է հաշվառման առանձին բնագավառներ վարող խմբերի (նյութերի, արտադրության ծախսերի հաշվառման, ինքնարժեքի կալկուլյացիայի ևն)։ Հաշվապահության աշխատանքն իրականացվում է հիմնարկի պետի հաստատած գրաֆիկով։ Նախարարություններում և գերատեսչություններում գործում են կենտրոնական հաշվապահություններ, որոնք վարում են հաշվառման և հաշվետվության ամբողջ աշխատանքը։ Որպես կարգ, կենտրոնական հաշվապահությունը ստորաբաժանվում է խմբերի (հաշվառման, հաշվետվության և այլն)։ Ստեղծված են հաշվային աշխատանքների ոչ մեծ ծավալ ունեցող համասեռ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների կենտրոնացված հաշվապահություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 239