Հելենա Տրժեշտիկովա
Հելենա Տրժեշտիկովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4] |
Կրթություն | Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտացում | մանկավարժ, ռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, ուսուցչուհի, դրամատուրգ, վավերագիր և համալսարանի դասախոս |
Ամուսին | Միշել Տրժեշտիկ[5] |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0872281 |
Հելենա Տրժեշտիկովա (չեխ․՝ Helena Třeštíková, հունիսի 22, 1949[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), վավերագրական ֆիլմերի չեխ ռեժիսոր[8][9] : Եվրոպական կինոակադեմիայի անդամ[10]։ Չեխիայի մշակույթի նախարար (հունվարի 9, 2007 - հունվարի 26, 2007)[11]։
Լուսանկարիչ Տոմաշ Տրժեշտիկի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելենա Տրժեշտիկովան ծնվել է 1949 թվականին Պրահայում։ 1975 թվականին ավարտել է Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը։ 1974-1977 թվականներին աշխատել է որպես դրամատուրգ, այնուհետև սկսել է զբաղվել ռեժիսուրայով։ Նրա վավերագրական ֆիլմերի գլխավոր թեման հասարակ մարդիկ են։ Համագործակցել է Չեխիայի հեռուստառադիոընկերության խորհրդի հետ։ Կարճ ժամանակահատված զբաղեցրել է Չեխիայի մշակույթի նախարարի պաշտոնը (հունվարի 9, 2007 - հունվարի 26, 2007) Միրեկ Տոպոլանեկի երկրորդ կաբինետի օրոք։
Չեխական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին Տրժեշտիկովային հետաքրքրել են կին հերոսները, և նա իր ֆիլմերում ստեղծել է ողբերգական ճակատագրի տեր մի շարք կանանց դիմանկարներ՝ դերասանուհի Լիդա Բաարովան («Դառնանուշ հուշեր», 1995), բանտարկված հակակոմունիստները («Սիրելի դար», 1998), նացիզմի ու ստալինիզմի զոհը («Հիտլերը, Ստալինը և ես», 2001), համակենտրոնացման ճամբարից փրկվածը («Իմ բախտավոր աստղը», 2004), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր խեղված անձնական պատմությունը[12]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմեոն, Ջուլիետը և երեխաները (1974)
- Հրաշք (1975)
- Լույսի հպում (1979)
- Ամուսնական ուսումնասիրություններ (1987)
- Սիրուց դուրս (1987)
- Ուղիներ գտնելով (1988)
- Մի բան պատմիր քո մասին (1992)
- Սիրելի դար (1998)
- Կարմենի պատմությունը (1999)
- Կանայք հազարամյակի սահմանագլխին (2001)
- Հիտլերը, Ստալինը և ես (2001)
- Ծուղակում և դարձյալ ծուղակում (2003)
- Մարցելա (2006)
- Ռենե (2008)
- Կատկա (2009)
- Անձնական աշխարհ (2012)
- Մելորի (2015)
- Դատապարտված գեղեցկություն (2016)
- Ամուսնական պատմություն (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #139187766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20190718190708/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2008.65.0.html
- ↑ Prezident republiky udělil státní vyznamenání — Office of the President of the Czech Republic, 2024.
- ↑ New England Review
- ↑ Interview about "Mallory" at the Karlovy Vary International Film Festival site
- ↑ European Film Academy page
- ↑ "Cabinet minister resigns after two weeks in office" in Radio Praha
- ↑ «Ամուսնական պատմություն». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helena Třeštíková Internet Movie Database կայքում
- Helena Třeštíková si jede pro evropského Oscara, aktuálně, 5. 12. 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Տրժեշտիկովա» հոդվածին։ |
|