Հեսիոդոս
Հեսիոդոս հին հունարեն՝ Ἡσίοδος | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 776[1] |
Ծննդավայր | Cyme, Իզմիրի մարզ, Թուրքիա[2] |
Մահացել է | անհայտ |
Մահվան վայր | Ascra, Հունաստան |
Քաղաքացիություն | Cyme |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Երկեր | Թեոգոնիա, Աշխատանք և օրեր և Catalogue of Women? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, Ռապսոդներ և առասպելագիր |
Hesiod Վիքիպահեստում |
Հեսիոդոս[3], մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր բանաստեղծ, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են։ Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը։ Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր՝ Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլել է եղբոր բաժնի հիմնական մասը։ Հետագայում վատնելով իր ունեցվածքը՝ Պերսեսը դիմել է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանք և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով։
Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ։ «Թեոգոնիայում» նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են՝ օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ։
Թեոգոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թեոգոնիա» (հուն․՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»), պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (մ.թ.ա. 7 – 8 դդ.), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում։ Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։
«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը։ Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիփոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ։
Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։
Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտանների, աստված-օլիմպացիներ և հերոսների մասին։
Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից՝ հրատարակվելով 1990 թ.՝ «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гезиод (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 238.
- ↑ Любкер Ф. Κύμη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 364.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսիոդոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 369)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 169)։ |