Հեցզե
Բնակավայր | ||
---|---|---|
Հեցզե | ||
չինարեն՝ 菏泽市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Շանդուն | |
Ներքին բաժանում | Mudan District?, Cao County?, Shan County?, Chengwu County?, Juye County?, Yuncheng County?, Juancheng County?, Dingtao District? և Dongming County? | |
Մակերես | 12 155,23 կմ² | |
Բնակչություն | ▲8 795 939 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0530 | |
Փոստային դասիչ | 274000 | |
Ավտոմոբիլային կոդ | 鲁R | |
Պաշտոնական կայք | heze.gov.cn | |
| ||
Հեցզե (չինարեն՝ 菏泽, փինյին Hézé), շրջանային նշանակության տարածք Շանդուն նահանգում։ Քաղաքն արևելքում սահմանակից է Ցզինին քաղաքին, հարավ-արևելքում՝ Անհոյ նահանգի Սուչժոու քաղաքին։ Հիմնական գետերն են՝ Ճու Ճաոսինը, Վանֆունը, Տոնյունը և այլն, իսկ Դեղին գետը (Հուանհե) հոսում է հյուսիսային սահմանով։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 12238.62կմ², բնակչության թիվը՝ 8,7959 միլիոն (2021 թվականի տվյալներով)։ Մունիցիպալ ժողովրդական իշխանությունը գտնվում է Մուդան շրջանում (չինարեն՝ 牡丹区, փինյին Mǔdān qū )[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներից մինչև Ցին դինաստիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեցզեի մշակույթն ունի երկար պատմություն։ Նեոլիթյան ժամանակաշրջանի Լոնշանի մշակույթային հուշարձանները գտնվել են տարացքի բոլոր նահանգներում կամ քաղաքներում։ Այստեղ բազմաթիվ մասունքներ են թողել Թան Յաոն, Յու Շունը և Տայունը, ովքեր հայնտի էին հին պատմությունից։ Պատմության մեջ քաղաքի շինարարական էվոլյուցիան կարելի է նկատել 17-րդ դարից[3]։
Շան դինաստիայի ժամանակաշրջանում (մոտ մ․թ․ա 16-րդ դար-մ․թ․ա 11-րդ դար) այստեղ գոյություն ունեին երեք թագավորություն՝ Սին պետությունը (այճմ գտնվում է Տինթաո և Ցաո քաղաքների մեջտեղում), Գու և Լի պետությունները։
Արևմտյան Չժոու դինաստիայի ժամանակաշրջան (մոտ մ.թ.ա.11-րդ դար- մ․թ․ա․ 771 թվական)․ տարածքը գտնվում էր Ցաո, Կաո, Լու, Վեյ, և Սոն պետությունների իրավասության ներքո։
Ուշ գարնան և աշնան ժամանակահատված․ Այն բաժանված էր երեք թագավորությունների՝ Սոն, Լուն, Վեյ։
Պատերազմող պետությունների ժամանակաշրջան․ Վաղ ժամանակահատվածում գտնվում էր Ցի, Չու, Վեյ իրավասության ներքո։ Այս ժամանակաշրջանի վերջում այն բաժանված էր Ցիի և Վեյի միջև։
Ցին դինաստիա (մ.թ.ա. 221 - մ.թ.ա. 206)․ Տարածքի կենտրոնական և հյուսիսային մասերը պատկանում էին Տոնծիունին, իսկ հարավային և հյուսիսային մասերը՝ Տանծիուին։
Հան դինաստիայից մինչև Ցին դինաստիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուի դինաստիա (581-618 թվականներ)․ Վեյ կայսեր գահ բարձրանալուց հետո կոմսությունը վերացվեց և այն ուղղակի գնտվում էր նահանգի իրավասության ներքո։ 606 թվականին Սուի դինաստիայի կայսր Յանը վերացրեց պետությունը և փոխեց կոմսության։ Այդ ժամանակ քաղաքի կենտրոնական մասը պատկանում էր Ցզինին շրջանին, իսկ արևելյան մասը պատկանում էր Տոնպին շրջանին։
Թան դինաստիա (618-907 թվականներ)․ Տարածը պատկանում էր Հենանին, արևելքում՝ Պուչժոույին, հյուսիս-արևելքում՝ Յունչժոույին, իսկ հարավում՝ Սոնչժոույին։
Յուեն դինաստիա (1271-1368 թվականներ)․ Պատկանում էր Ճոնշու նահանգին։
Մին դինաստիա (1368-1644 թվականներ)․ Տարածքի մեծ մասը պատկանում էր՝ Ցաոչժոու, Ծիննին, Տոնպին պրեֆեկտուրաներին։ 368 թվականին ջրհեղեղի պատճառով Ցաոչժոուն տեղաթոխվեց Անլին քաղաք, իսկ մեկ տարի անց տեղափոխվեց քաղաք Պանշի։ 1371 թվականին (Հոնվուի կառավարման չորրորդ տարին) Ցաոչժոուն վերափոխվեց Ցաոսիան կոմսության։ 1445 թվականին (ուղղափառության 10-րդ տարին) Ցաոչժոուն վերակագնվեց Գուչեն նահանգում (ներկայից Հեզցե քաղաք)։
Ցին դինաստիա (1644-1911 թվականներ)․ Տարածքի արևմտյան և հյուսիս-արևելյան մասերը պատկանում էին Չժիլի նահանգի Տամին պրեֆեկտուրային և Շանդուն նահանգի Յանչժոու պրեֆեկտուրային, որոնq երկուսն էլ պատկանում էին Շանդուն նահանգի Ցաոչժոու պրեֆեկտուրային։ 1735 թվականին Ցաոչժոուն վերացվեց պրեֆեկտուրայի՝ մեկ պրեֆեկտուրայում կառավարելով 10 շրջան և ստեղծելով Գուոյին կից շրջաններ։ Հին ժամանակներում այն անվանվել է Հեշան, Հեշուի, Լեյզ լիճ անուններով։ Այն ժամանակ իրավասության տակ գտնվող տարածքը փոքր ինչ ավելի մեծ էր, քան ներկայիս Հեզցե քաղաքի տարածքը[3]։
Չինաստանի Հանրապետության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի Հանրապետության մայրցամաքային ժամանակաշրջան (1912-1949 թվականներ)․ 1912 թվականին ուշ Ցին դինաստիայի ժամանակ, վարչական շրջանը դեռևս օգտագործում էր նահանգի, կառավարության և շրջանի եռաստիճան համակարգը, իսկ Տաոն նահանգի վերահսկողության տարածքն էր։ 1913 թվականին Բեյան կառավառությունը կազմակերպչական հրամանագիր արձակեց, ըստ որի ինքնակառավարման մարմինները պետք է իրականացնեն նահանգների, ճանապարհների և շրջանների եռաստիճան համակարգը։ 1925 թվականի հոկտեմբերի 22-ին Շանդուն նահանգը սկզբնական չորս ճանապարհները հասցրեց տասնմեկի, իսկ ներկայումս Հեցզե քաղաքում ստեղծեց Ցաոփու ճանապարհը։ 1928 թվականին վերացվեց ճանապարհային համակարգը, ինչի հետևանքով Տոնմին շրջանն ենթարկվում էր Հեբեյ նահանգին, իսկ մյուս շրջանները ենթարկվում էին Շանդուն նահանգին։ 1937 թվականի հուլիսի 7-ի տեղի ունեցած միջադեպի նախօրեին Շանդուն նահանգում կային յոթ վարչական վերահսկողության շրջաններ․ առաջին շրջանը կառավառում էր Ցինին, երկրորդ շրջանը կառավարում էր Հեցզեն։ Վեցերորդ շրջանը կառավարում էր Լիաոչեն և Պու շրջանները։ Հուլիսի 7-ի միջադեպից հետո, երբ ճապոնական բանակը ներխուժեց Շանդուն, Շանդուն նահանգի կառավարություն լքեց Ծիաննանը և աքսորվեց։ 1938-1942 թվականներին նահանգում ստեղծվեցին 17 շրջաններ։ Այդ ժամանակ Ծույեն, Յունչենը, Շոուճանը և Վենշանը պատկանում էին երկրորդ շրջանին, Ծան, Չենվու և Ցաո շրջանները պատկանում էին տասնմեկերորդ շրջանին, իսկ Հեցզե, Դինթաո և Պու շրջանները՝ տասնվեցերորդ շրջանին։ 1948 թվականի սեպտեմբերին 9-ին Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը գրավեց ամբողջ կոմսությունը[3]։
1949 թվականին մարտին Հյուսիսային Չինաստանի ժողովրդական կառավարությունը որոշեց վերանվանել երկրորդ, երրորդ, հինգերորդ և յոթերորդ հատուկ շրջանները՝ Հեբեյը, Շանդունը և Հենանը, որպես Լինհե, Հուսի, Հարավարևմտյան Շանդուն և Յունսի։ Այդ տարվա օգօստոսին ստեղծվեց հարթավայրային նահանգը, և տարածքի հյուսիս-արևմուտքում գտնվող Լինհեն, Հուսին, Հարավարևմտյան Շանդունը և Յունսիի մի մասը միավորվեցին Հեցզեի տարածքի մեջ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (1949—)․ 1952 թվականի նոյեմբերին Կենտրոնական ժողովրդական կառավարությունը հավանություն տվեց Պինյուան նահանգի վերացմանը, իսկ Հեցզե և Հուսի շրջանները անցան Շանդուն նահանգին։ Հաջորդ տարվա հուլիսի 20-ին Կենտրոնական ժողովրդական կառավարությունը հաստատեց Շանդուն նահանգում Հուսիի հատուկ շրջանի վերացման, իսկ նրա իվասության տակ գտնվող շրջանները համապատասխանաբար բաժանվեցին Հեցզե և Ցզինին հատուկ շրջանների։ 1958 թվականի նոյեմբերի 12-ին Պետական խորհուրդը հաստատեց Հեցզեի հատուկ շրջանի չեղարկումը, իսկ դրա տակ բոլոր շրջանները անցան Ցինին հատուկ շրջանին։ Հաջորդ տարի հունիսին Հեցզեի հատուկ շրջանը վերականգնվեց, իսկ իրավուսությունը մնաց անփոփոխ։ 1967 թվականի մարտին Հեցզեի հատուկ շրջանը փոխվեց Հեցզե շրջանի։ 2000 թվականի դեկտեմբերին Պետական խորհրդի հաստատմամբ Հեցզեի պրեֆեկտուրան վերացվեց և պրեֆեկտուրայի մակարդակով ստեղծվեց Հեցզե քաղաքը։ Այնուհետև Հեցզե քաղաքը փոխվեց Հեցզե քաղաքի Մուդան շրջանի[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեցզեն գտնվում է Շանդուն նահանգի հարավ-աևրմուտքում՝ Ծիանսու, Հենան և Անհոյ նահանգների հարևանությամբ։ Բնակչության թիվը կազմում է 8,75 մլն, իսկ մակերեսը 12 155,23 կմ²։
Հեցզե (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18.2 (64.8) |
23.2 (73.8) |
28.5 (83.3) |
33.7 (92.7) |
38.1 (100.6) |
42.0 (107.6) |
41.8 (107.2) |
38.4 (101.1) |
36.0 (96.8) |
32.7 (90.9) |
26.8 (80.2) |
20.6 (69.1) |
42 (107.6) |
Միջին բարձր °C (°F) | 4.7 (40.5) |
8.3 (46.9) |
14.2 (57.6) |
21.4 (70.5) |
26.6 (79.9) |
31.4 (88.5) |
31.7 (89.1) |
30.4 (86.7) |
26.7 (80.1) |
21.5 (70.7) |
13.5 (56.3) |
6.6 (43.9) |
19.75 (67.56) |
Միջին օրական °C (°F) | −0.5 (31.1) |
2.9 (37.2) |
8.4 (47.1) |
15.3 (59.5) |
20.7 (69.3) |
25.6 (78.1) |
27.1 (80.8) |
25.8 (78.4) |
21.1 (70) |
15.2 (59.4) |
7.6 (45.7) |
1.4 (34.5) |
14.22 (57.59) |
Միջին ցածր °C (°F) | −4.2 (24.4) |
−1.3 (29.7) |
3.6 (38.5) |
10.1 (50.2) |
15.3 (59.5) |
20.3 (68.5) |
23.3 (73.9) |
22.2 (72) |
16.9 (62.4) |
10.6 (51.1) |
3.2 (37.8) |
−2.3 (27.9) |
9.81 (49.66) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.4 (−4.7) |
−15.6 (3.9) |
−11.3 (11.7) |
−4.4 (24.1) |
3.8 (38.8) |
10.2 (50.4) |
15.4 (59.7) |
12.1 (53.8) |
4.8 (40.6) |
−1.3 (29.7) |
−12.9 (8.8) |
−17.5 (0.5) |
−20.4 (−4.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 6.8 (0.268) |
10.1 (0.398) |
21.3 (0.839) |
27.3 (1.075) |
56.4 (2.22) |
63.8 (2.512) |
159.1 (6.264) |
143.9 (5.665) |
71.0 (2.795) |
33.9 (1.335) |
19.4 (0.764) |
8.4 (0.331) |
621.4 (24.466) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 2.6 | 3.7 | 5.3 | 5.7 | 6.6 | 8.0 | 11.8 | 9.0 | 7.2 | 6.0 | 4.3 | 3.6 | 73.8 |
% խոնավություն | 67 | 63 | 62 | 64 | 69 | 67 | 81 | 84 | 79 | 73 | 71 | 69 | 70.8 |
Միջին ամսական արևային ժամ | 159.0 | 151.2 | 191.9 | 226.8 | 257.7 | 252.1 | 213.3 | 217.5 | 204.4 | 206.6 | 173.7 | 156.8 | 2411 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 51 | 49 | 52 | 58 | 60 | 58 | 48 | 53 | 55 | 59 | 56 | 52 | 54.3 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպություն | Չինաստանի կոմունիստական կուսակցության Հեցզեի քաղաքային կոմիտեՔարտուղար |
Հեցզե քաղաքային ժողովրդական կոնգրեսի հանձնաժողովՏնօրեն |
Հեցզե քաղաքային ժողովրդական կառավարություն Քաղաքապետ |
Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի Հեցզեի քաղաքային կոմիտեՆախագահ |
---|---|---|---|---|
Անուն | Ճան Սինվեն (չինարեն՝ 张新文)[4] | Ին Յումին (չինարեն՝ 尹玉明)[5] | Չան Լուն (չինարեն՝ 张伦)[6] | Ռեն Չժոնի (չինարեն՝ 任仲义)[7] |
Ազգություն | Հան | Հան | Հան | Հան |
Քաղաքացիություն | Շանդուն նահանգի Ֆեիչեն քաղաք | Շանդուն նահանգի Տոնմին քաղաք | Շանդուն նահանգի Ծաոճուան քաղաք | Շանդուն նահանգի Յունչեն քաղաք |
Ծննդյան ամսաթիվ | Հոկտեմբերի 1964 (60 տարեկան) | Հունվարի 1962 (62 տարեկան) | Նոյեմբերի 1969 (54–55 տարեկան) | Օգոստոսի 1962 (62 տարեկան) |
Պաշտոն ստանձնելու ամսաթիվ | 2019 թվական, հուլիս | 2019 թվական, հունվար | 2021թվական, հունվար | 2021թվական, հունվար |
Իրար հաջորդող ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության քարտուղարներ
|
Քաղաքապետներ
|
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2010 թվականաի վեցերորրդ համապետական մարդահամարի՝ քաղաքի մշտական բնակչության թիվը կազմել է 8.2878 միլիոն, ինչը վերջին տասնամյակի ընթացքում հինգերորդ համապետական մարդահամարի համեմատ ավելացել է 189800-ով։ Աճը կազմում է 2,34%-ով, միջին տարեկան 0,23% աճով։ Նրանց թվում մտնում են տղամարդիկ 4,1736 միլիոն, որոնք կազմում են բնակչության կես մասը (50,36%), իսկ կանայք 4,1142 միլիոն (49,64%)։ 0-14 տարեկան բնակչությունը կազմում է 1․7229 միլիոն (20,79%); 5-64 տարեկան բնակրությունը կազմում է 5․7608 միլիոն մարդ (69,51%); 65 և ավելի տարեկան բնակչությունը կազմում է 804․ 100 մարդ (9,70%)։
Ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեցզե քաղաքի հիմնական ռեսուրսները հիմնականում ներառում են ածուխ, բնական գազ, նավթ և այլն։ 2021 թվականի հունվարի 30-ին հայտանաբերվել է բարձրորակ աղի հանքավայր։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային երթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պեկին Քոուլուն գիծ, Ռիճաո—Յանճոու—Սինսիան գիծ (Հեցզե կայարան)
- Ռիլան արագընթաց գնացք (Հեցզե արևելյան կայարան)
երկաթաուղային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունչեն քաղաքի տրամվայ
Օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ «China: Shāndōng (Prefectures, Cities, Districts and Counties) - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հեցզե քաղաքի պատմությունը
- ↑ «张新文 简历». 人民网地方领导资料库. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 潘涛, 刘涛 (2019 թ․ հունվարի 22). «菏泽市第十九届人民代表大会第四次会议胜利闭幕». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «张伦 简历». 人民网地方领导资料库.(չաշխատող հղում)
- ↑ 伊一 (2021 թ․ հունվարի 29). «任仲义当选菏泽市政协主席 张乾山、李国珍、肖云任副主席». 中国经济网. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.