Jump to content

Հիմնադիրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմնադիրը
անգլ.՝ The Founder
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՄաքԴոնալդս
Թվականապրիլի 20, 2017[1], հունվարի 20, 2017 և փետրվարի 2, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Լի Հենքոք[3]
Սցենարի հեղինակՌոբերտ Սիգել
ԴերակատարներՄայքլ Քիթոն, Լորա Դերն, Նիք Օֆերման, Ջոն Քերոլ Լինչ, Պատրիկ Ուիլսոն, Բի Ջեյ Նովակ, Լինդա Քարդելինի, Justin Randell Brooke?, Kate Kneeland?, Գրիֆ Ֆերսթ, Wilbur Fitzgerald?, Դևիդ դե Ֆրիզ, Էնդրյու Բենաթոր, Cara Mantella?, Randall Taylor?, Jeremy Madden?, Rebecca Ray?, Adam Rosenberg?, Jacinte Blankenship?, Braileanu Cristina?, David Silverman?, Մայք Պնևսկի, Քեթրին Դայեր, Susan Williams?, Franco Castan? և Աֆեմո Օմիլամի
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժՌոբերտ Ֆրեյզեն
Պատմվածքի վայրԱրիզոնա և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրՋորջիա և Ատլանտա
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ

Հիմնադիրը ( անգլ. ՝ The Founder ), 2016 թվականին նկարահանված ամերիկյան կենսագրական դրամա` հեղինակված ռեժիսոր Ջոն Լի Հենքոքի և սցենարիստ Ռոբերտ Սիգելի կողմից։ Մայքլ Քիթոնի գլխավոր դերակատարմամբ՝ գործարար Ռեյ Քրոկի դերում, ֆիլմը ներկայացնում է McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի ստեղծման պատմությունը, որն ի վերջո ենթադրում էր ընկերության սկզբնական հիմնադիրների դուրս մղում՝ անողոք ղեկավարման նպատակով։ Նիկ Օֆերմանը և Ջոն Քերոլ Լինչը խաղում են McDonald's-ի հիմնադիրներ Ռիչարդ և Մորիս Մակդոնալդների դերերում, Լինդա Քարդելինիին՝ Ռեյ Քրոկի երրորդ կնոջ՝ Ջոան Սմիթի դերում[4]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Արքլայթ հոլիվուդում (անգլ․՝ Arclight Hollywood) 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ թատերական պրեմիերան ԱՄՆ-ում թողարկվել է 2017 թվականի հունվարի 20-ին Weinstein Company-ի կողմից։ Ամբողջ աշխարհում այն հավաքել է 24 միլիոն դոլար և արժանացել է դրական արձագանքների քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Քիթոնի կատարումը։

1954 թվականին շրջիկ կաթնային կոկտեյլի մեքենաներ վաճառող Ռեյ Քրոկը նկատել է, որ շատ ռեստորաններ, որոնց նա փորձում է վաճառել իր մեքենաները, անարդյունավետ են աշխատում։ Այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում գտնվող մեքենաներով արագ պատվեր իրականացնող ընկերությունը անսովոր մեծ քանակությամբ կաթնային կոկտեյլի խառնիչներ էր պատվիրել, Քրոկը գնացել էր այն տեսնելու։ Նա այնտեղ տեսնում է McDonald's-ը՝ հանրաճանաչ ռեստորան՝ արագ սպասարկմամբ, բարձրորակ սնունդով, մեկանգամյա փաթեթավորմամբ և ընտանեկան մթնոլորտով։

Քրոկը հանդիպում է Մորիս «Մաք» և Ռիչարդ «Դիք» Մաքդոնալդներին, ովքեր նրան ցույց են տալիս ռեստորանը։ Հաջորդ օրը Քրոկը եղբայրներին առաջարկում է կիրառել ֆրանչայզինգ բիզնես մոդելը ռեստորանի համար, բայց նրանք տատանվում են՝ նշելով, որ արդեն փորձել են, սակայն ձախողվել են։ Քրոկը համառում է և համոզում է նրանց, որ իրեն թույլ տան ղեկավարել ֆրանչայզինգի մասնաճյուղերը ՝ պայմանով, որ նա ընդունի պայմանագիր, որը պահանջում է, որ բոլոր փոփոխություններն իրականացվեն McDonald եղբայրների հավանությամբ։

Քրոկը սկսում է McDonald's ռեստորան կառուցել Իլինոյս նահանգի Դես Պլեյնսում՝ միաժամանակ փորձելով գայթակղել հարուստ ներդրողներին՝ դառնալու ֆրանչայզներ, բայց բախվում է նույն վատ կառավարման էթիկային, որը դատապարտում էր ֆրանչայզինգի համար գործադրված ջանքերը։ Կաթոլիկ Աստվածաշնչեր վաճառող հրեա վաճառողի հետ հանդիպելուց հետո Քրոկը ոգևշնչվոմ է միջին դասի ներդրողների ֆրանչայզինգի գաղափարով և սկսում է այցելել տեղական եղբայրական լեգեոնի կազմակերպություններ, սինագոգներ և եկեղեցական համայնքներ՝ գտնելով, որ իրենց անդամներն ավելի հակված են պահպանել McDonald's-ի որակը, քանի որ նրանք ավելի շատ ներդրումներ են կատարում, քան իրենց հարուստ գործընկերները։ Դա նրան հաջողվում է, և նոր ֆրանչայզիներ են սկսում բացվել ամբողջ Միջին Արևմուտքում, ընդ որում Քրոկը ներկայանում է որպես McDonald's-ի ստեղծող, իսկ Ֆրեդ Թըրները՝ Des Plaines-ի բուրգերների խոհարարը, որպես նրա գործընկեր։ Այդ ընթացքում Քրոկը ծանոթանում է Մինեսոտայի բարձրակարգ ռեստորանի սեփականատեր Ռոլի Սմիթի, ով ցանկանում է ներդրումներ կատարել, և Ռոլլի կնոջ՝ Ջոանի հետ, ում հետ Քրոկն անմիջապես կապվում է։

Քրոկը արագորեն ընդլայնվում է, սակայն արտոնագրային շահույթի նրա մասնաբաժինները սահմանափակ էին՝ պայմանագրի պատճառով, որը Մակդոնալդ եղբայրները հրաժարվում էին վերանայել։ Ջոան Սմիթն առաջարկում է գումար խնայել՝ ներմուծելով կաթի փոշի, սակայն եղբայրները համարում են, որ դա վատթարացնում է իրենց սննդի որակի չափանիշները։ Քրոկի կինը՝ Էթելը, վրդովվում էր բանկի այցելությունից, քանի որ նրա հիփոթեքը երեք ամիս ուշացել էր, և նա չգիտեր, որ Քրոկը գրավադրել է իրենց տունը։ Ֆինանսական խորհրդատու Հարրի Սոննեբորնը Քրոկին ասում է, որ իրական շահույթի հնարավորությունը ֆրանչայզիներին անշարժ գույք տրամադրելն է, որը ոչ միայն եկամուտների հոսք կապահովի, այլև Քրոկին լծակներ կտա ֆրանչայզիների և եղբայրների վրա։ Քրոկը ստեղծում է նոր ընկերություն՝ Franchise Realty Corporation-ը և ներգրավում է նոր ներդրողներ՝ միաժամանակ բացելով նոր ռեստորաններ։ Սա զայրացնում է եղբայրներին և քաջալերում՝ Քրոկին, ով գնալով դեմ է դուրս գալիս եղբայրներին՝ շրջանցելով նրանց հեղինակությունը և կաթնային կոկտեյլներ է տրամադրելում բոլոր ֆրանչայզիներին, բացի նրանց ռեստորանից։ Քրոկը նաև ամուսնալուծվում է Էթելից, ով ստանում է իր ողջ ունեցվածքը և իրեն է մնում միայն բիզնեսի բաժնետոմսերը։

Ռեյ Քրոկը վերանվանում է ընկերությունը McDonald's Corporation և պահանջում է McDonald եղբայրներից խզել իր պայմանագիրը և վաճառել իրենց մասնաբաժինը, ինչը Մակին դիաբետիկ շոկի է ենթարկում։ Քրոկն այցելում է նրան հիվանդանոցում և առաջարկում դատարկ կտրոն՝ իրենց բիզնեսը վաճառելու համար։ Եղբայրները համաձայնում են 2,7 միլիոն դոլարի միանվագ վճարմանը (26 միլիոն դոլարին համարժեք 2022 թվականի տվյալներով), Սան Բերնարդինոյի իրենց օրիգինալ ռեստորանի սեփականությանը և տարեկան 1% հոնորարին, բայց երբ գալիս է համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ժամանակը, Քրոկը հրաժարվում է հոնորարը ներառել և դրա փոխարեն տալիս է բանավոր համաձայնություն։ Այնուհետև Դիկ Մակդոնալդը հանդիպում է Քրոկին և հարցնում, թե ինչու նա Է ցանկանում տիրել նրանց բիզնեսին, երբ նա կարող էր հեշտությամբ գողանալ նրանց գաղափարը և վերստեղծել այն։ Քրոկը պատասխանում է, որ McDonald's-ի իրական արժեքը հենց անվանումն է, որն արտահայտում է Ամերիկանայի բնորոշ հատկանիշները։

Մաքդոնալդ եղբայրները ստիպված էին հեռացնել իրենց անունը բնօրինակ ռեստորանից, և Քրոկը բացում է McDonald's-ի նոր ֆրանչայզի հենց փողոցի մյուս կողմում։ Քրոկն ամուսնանում է Ջոան Սմիթի հետ, ով հեռացել էր Ռոլի Սմիթից։ 1970 թվականին Քրոկը ելույթ է պատրաստում Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանի համար, որը հիմնականում վերցված է ֆիլմում ավելի վաղ լսած մոտիվացիոն ելույթից, իրեն վերագրելով հաջողությունը, որը ըստ նրա, ձեռք է բերվել ոչ թե տաղանդի կամ կրթության, այլ համառության միջոցով։

Վերջաբանը ցույց է տալիս, որ Մաքդոնալդ եղբայրներին երբեք չեն վճարվել իրենց հեղինակային վճարները, որոնք կկազմեին տարեկան մոտ 100 միլիոն դոլար, և որ McDonald's-ը ամեն օր կերակրում է աշխարհի բնակչության մոտ 1%-ին։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մայքլ Քիթոն՝ Ռեյ Քրոկ
  • Նիկ Օֆերման՝ Ռիչարդ «Դիկ» Մակդոնալդ
  • Ջոն Քերոլ Լինչ՝ Մորիս «Մակ» Մակդոնալդ
  • Լինդա Քարդելինի՝ Ջոան Սմիթ
  • Բ. Ջ. Նովակ՝ Հարրի Ջ. Սոննեբորն
  • Լաուրա Դերն՝ Էթել Քրոկ
  • Ջասթին Ռանդել Բրուկ՝ Ֆրեդ Թերներ
  • Քեյթ Քնիլենդ՝ Ջուն Մարտինո
  • Պատրիկ Ուիլսոն՝ Ռոլի Սմիթ
  • Գրիֆ Ֆուրստ՝ Ջիմ Զիեն
  • Ուիլբուր Ֆիցջերալդ՝ Ջերի Քալեն
  • Աֆեմո Օմիլամի՝ պարոն Մերրիման

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիմնադիրը» ֆիլմի սցենարը գրել է Ռոբերտ Սիգելը՝ հիմնված Ռեյ Քրոկի ինքնակենսագրության և չարտոնված կենսագրության վրա[5]։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ֆիլմը պետք է մշակվեր այնպես, ինչպես «Արյուն է թափվելու» և «Սոցիալական ցանց» ֆիլմերը։ Deadline Hollywood-ի վարկածով այն զբաղեցրել է 13-րդ տեղը 2014 թվականի լավագույն չթողարկված սցենարների ցանկում[6][7]։ 2014 թվականի դեկտեմբերին Ջոն Լի Հենքոքը պայմանագիր է կնքել ֆիլմի ռեժիսուրայի համար[8]։

2015 թվականի փետրվարին Մայքլ Քիթոնը պայմանագիր է կնքել Ռեյ Քրոկի դերի համար[9]։ Լաուրա Դերնը ֆիլմին միացել է 2015 թվականի մայիսի 11-ին՝ խաղալով Քրոկի կնոջ դերը, ումից Քրոկը բաժանվել է[10]։ Հաջորդ օրը հայտարարվել է, որ Նիկ Օֆերմանը միացել է ֆիլմին, որպեսզի մարմնավորի Ռիչարդ «Դիկ» Մակդոնալդին[11]։ 2015 թվականի մայիսի 28-ին հայտարարվել է, որ Բ. Ջ. Նովակը միացել է ֆիլմին՝ որպես Քրոկի ֆինանսական խորհրդատու Հարրի Ջ.[12]։ 2015 թվականի հունիսի 9-ին հաղորդվել է Լինդա Քարիդելիի՝ ֆիլմին միանալու մասին[13], իսկ 2015 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է, որ Ջոն Քերոլ Լինչը և Պատրիկ Ուիլսոնը նույնպես հրավիրվել են դերի համար[14]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի հունիսի 1-ին Ջորջիայի Նյունան քաղաքում[15][16]։ Արտադրության դիզայներ Մայքլ Քորենբլիտը նախկինում աշխատել է ֆիլմերում, այդ թվում՝ «Ապոլոն 13», «Փրկելով պարոն Բենքսին» և «Կույր կողմը», որտեղ կարևոր էր ուշադրություն դարձնել պատմական մանրամասներին։ Քորենբլիտը աշխատել է արխիվային լուսանկարների, ուսումնական ֆիլմերի, Մակդոնալդ ընտանիքի տրամադրած նյութերի, eBay-ից ստացված գծագրերի և Կալիֆոռնիայի Դաունի քաղաքի ամենահին McDonald's ռեստորանում կատարված հետազոտությունների հիման վրա։ McDonald եղբայրների օրիգինալ ութանկյուն Սան Բերնարդինիո (անգլ․՝ San Bernardino) ռեստորանը կառուցվել է Նյունանում՝ Կովետա շրջանի վարչակազմի շենքի կայանատեղիում[17]։

Ջորջիա նահանգի Դուգլասվիլ քաղաքում մեկ ամիս հարմար վայր փնտրելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում եկեղեցու ավտոկայանատեղիում կառուցվել է հին ոճի McDonald's-ի շենքը ՝ «ոսկե կամարներով»[18]։ Նկարահանման հրապարակն իր մեջ ներառել է գործող խոհանոց ՝ ժամանակակից խոհանոցային սարքավորումներով, որը համապատասխանեցվել էր գործող օրենսդրությանը։ Արտաքին տարրերի փոփոխությունը, ինչպիսիք են այլընտրանքային կայանատեղիները, թույլ էին տալիս օգտագործել այս նկարահանման հրապարակը, որպես ֆիլմում պատկերված տարբեր ֆրանչայզիներ։ Ռեստորանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մասերը մոդուլային էին, ինչը թույլ էր տալիս հեռացնել ամբողջ պատի չափով տախտակները կամ ապակե վահանակները ՝ տեսախցիկների և այլ սարքավորումների համար տեղ ազատելու համար[18][19]։

Նկարահանումները տեղի են ունեցել նաև Ջորջիա նահանգի Պատմական Կանտոնի Canton Theatre-ում[20]։

Մարկ Ռոբիսոնի անվան բիզնեսի կառավարման քոլեջի շենք Մաք Ռոբինսոնը Ատլանտայի կենտրոնում, որտեղ գտնվում է Bank of America-ի մասնաճյուղը, ծառայել է որպես Իլինոյսի խնայողությունների և վարկերի առաջին դաշնային ասոցիացիայի շենք[19]։ Ինտերիերի որոշ դեկորացիաներ ստեղծվել են Ատլանտայի EUE Screen Gems ստուդիայի ձայնային բեմերում։ Ատլանտայի Իսթ լեյք գոլֆ ակումբը ֆիլմում ծառայել է որպես Ռոուլինգ գրին քանթրի ակումբ[21][22]։

2015 թվականի մարտի 2-ին Վեյնսթին ընկերությունը 7 միլիոն դոլար է վճարել ֆիլմի տարածման իրավունքի համար[23]։ 2015 թվականի մարտի 26-ին ստուդիան ֆիլմի թողարկման ամսաթիվ է նշանակել 2016 թվականի նոյեմբերի 25-ը[24]։ 2016 թվականի մարտին ֆիլմի ցուցադրությունը հետաձգվել է մինչև 2016 թվականի օգոստոսի 5-ը[25]։ 2016 թվականի հուլիսի 13-ին ֆիլմի թողարկման ամսաթիվը հետաձգվեց մինչև 2016 թվականի դեկտեմբերի 16-ը, որին հաջորդեԼ Է լայնամասշտաբ թողարկում՝ 2017 թվականի հունվարի 20-ին[26]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Արքլայթ հոլիվուդում 2016 թվականի դեկտեմբերի 7-ին ՝ 2017 թվականին «Օսկար» մրցանակի արժանանալու համար[27]։

2017 թվականի փետրվարին FilmNation Entertainment-ը՝ ֆիլմի պրոդյուսերական ընկերություններից մեկը, դատի է տվել The Weinstein Company-ին 15 միլիոն դոլարի պահանջով։ The Weinstein Company-ը թողարկել է Gold-ը 2017 թվականի հունվարի 27-ին՝ the Founder-ից մեկ շաբաթ անց, որը FilmNation-ը պնդում է, որ պայմանագրի խախտում է ՝ ասելով, որ երկու ընկերությունները պայմանավորվել են, որ Weinstein Company-ի ոչ մի ֆիլմ չի թողարկվի Founder-ից մեկ շաբաթ առաջ կամ հետո[28][29]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինովարձույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադիրը հավաքել է 12․8 միլիոն դոլլար ԱՄՆ-ում և Կանադայում, ինչպես նաև 11․3 միլիոն դոլլար այլ տարածաշրջաններում, ամբողջ աշխարգում հավաքելով ընդհանուր 24․1 միլիոն դոլլար[30]։ Ակնկալվում էր, որ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը առաջին հանգստյան օրերին 1115 կինոթատրոններում 3 միլիոն դոլար կհավաքի[31]։ Ի վերջո, ֆիլմը վաստակել է 3,8 միլիոն դոլար՝ գրավելով 9-րդ տեղը կինովարձույթում[32]։ Իր ստեղծման երկրորդ շաբաթում ֆիլմից ստացվել է 2․6 միլիոն դոլար՝ ընկնելով 23․4%-ով[33]։

Քննադատական արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 81% հավանության վարկանիշ՝ հիմնված 248 ակնարկների վրա՝ 6,90/10 միջին կշռվածությամբ։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում էր․ ««Հիմնադիրը» Մայքլ Քիթոնի մագնիսական խաղը դնում է խելացի, գոհացուցիչ կենսագրական ֆիլմի կենտրոնում, որը ցույց է տալիս Ամերիկայի ամենաազդեցիկ գործարարներից մեկի վերելքը և նրա ամենահեռանկարային արդյունաբերություններից մեկի ծնունդը»[34]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 66 միջին կշռված գնահատական՝ հիմնված 47 քննադատների ակնարկների վրա, ինչը նշանակում է տալիս «ընդհանուր առմամբ բարենպաստ կարծիքներ»[35]։ CinemaScore-ի կատարված հարցման արդյունքում հանդիսատեսը ֆիլմին տվել է «B+» միջին գնահատական՝ A+-ից F սանդղակով[36]։

Rolling Stone-ի Փիթեր Թրավերսը ֆիլմին չորսից երեք աստղ է տվել՝ ասելով, որ ռեժիսոր Հենքոքը և սցենարիստ Սիգելը «ջանասիրաբար փորձել են և հիմնականում լավ են արել՝ հոլիվուդյան տրամադրությունները պատմվածքից հեռու պահել:... «Հիմնադիրը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ավելի քան կես դար առաջ, և պարզվում է, որ սա ֆիլմ է նրանց համար, ովքեր կիսում են նույն զգացողությունները՝ այստեղ և հիմա։ Մի քայլ առաջ արեք։ Դուք կարող եք պարզապես ինչ-որ բան սովորել»[37]։ RogerEbert.com-ից Մեթ Զոլլեր Զայտցը ֆիլմին տվեց չորս աստղերից երեքը՝ ասելով, որ չնայած ֆիլմի չափազանց մեծ կախվածությանը ցուցադրությունից և Ռեյ Քրոկի անձնական կյանքը պատմվածքում հմտորեն ներառելու անկարողությանը, «ես կստեի, եթե ասեի, որ ես անընդհատ չեմ մտածել «Հիմնադրի» մասին, քանի որ տեսել եմ այն:... Դա գովազդ է, որը նախազգուշացում է դառնում նախքան շրջվելը և ավելի մութ տեսակի գովազդի վերածվելը, և «Հիմնադրի» ամենահետաքրքիր և զարմանալի հատկություններից մեկն այն է, որ, ի վերջո, նա կարծես թե ինքն իրենից ամաչում է, քանի որ թույլ է տվել, որ դա տեղի ունենա"[38]:

Year Մրցանակ Անվանակարգ Ստացող/ներ Արդյունք Ref.
2016 Capri Awards Լավագույն դերասան Հաղթանակ
2017 AARP Movies for Grownups Awards Best Time Capsule
Հիմնադիրը
Առաջադրված [39]
Լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն ընկերների կինոնկար
Ջոն Քերոլ Լինչ և Նիք Օֆերման
Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt4276820/
  4. John Lee Hancock|Hancock, John Lee (Director) (2017 թ․ հունվարի 20). The Founder (Motion picture). Douglasville, Georgia: The Weinstein Company.
  5. Seigel, Robert (2017 թ․ հունվարի 25). «՛The Founder' Follows Salesman's Genius Idea To Franchise McDonald's». All Things Considered. NPR. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. «Weinstein Company Wins Bidding War for Michael Keaton's McDonald's Movie 'The Founder' (Exclusive)». TheWrap. 2015 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  7. «Black List 2014 Gets Star Treatment In 10th Anniversary Announcement Monday». Deadline Hollywood. 2014 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  8. «John Lee Hancock Plans McDonald's History Story, The Founder». CraveOnline|ComingSoon.net. 2014 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  9. Formo, Brian (2015 թ․ փետրվարի 28). «Burgerman: Michael Keaton Will Star in a McDonald's Biopic». Complex (magazine)|Complex. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  10. Kit, Borys (2015 թ․ մայիսի 11). «Laura Dern in Talks to Join Michael Keaton in McDonald's Mogul Biopic (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  11. Kit, Borys (2015 թ․ մայիսի 12). «Nick Offerman Joins Micheal Keaton in McDonald's Mogul Biopic (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  12. Kit, Borys (2015 թ․ մայիսի 28). «B.J. Novak Joins Michael Keaton in McDonald's Founder Biopic (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  13. McNary, Dave (2015 թ․ հունիսի 9). «Linda Cardellini Joins Michael Keaton in McDonald's Drama 'The Founder'». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  14. Hipes, Patrick (2015 թ․ հունիսի 26). «John Carroll Lynch On 'The Founder' Menu; Gwendoline Christie Joins 'Swallows & Amazons'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  15. «On the Set for 6/1/15: James Gunn Starts Shooting 'The Belko Experiment', Michael Keaton Begins Mcdonald's Biopic 'The Founder' & More». SSN Insider. 2015 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  16. Bernarde, Scott (2015 թ․ հունիսի 3). «Movie Shoot in Douglasville Begins Next Week». Patch.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  17. Bowers, Maggie (2017 թ․ հունվարի 18). «'The Founder' movie to open Friday». The Newnan Times-Herald. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. 18,0 18,1 Corley, Laura (2015 թ․ մայիսի 28). «Golden Arches Are Going Up». Douglas County Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  19. 19,0 19,1 Guerrasio, Jason (2016 թ․ դեկտեմբերի 15). «How the earliest McDonald's restaurants were recreated for Michael Keaton's new movie». Business Insider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. «The Founder». Explore Canton, GA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
  21. Gire, Dann (2017 թ․ հունվարի 21). «Here's how the film 'The Founder' recreated spots that featured in McDonald's founder Ray Kroc's life». Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. Mordan, Laura (2017 թ․ հունվարի 6). «The Founder Set Design: See What the First McDonald's Burger Joint Looked Like in 1954». Architectural Digest (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. McNary, Dave (2015 թ․ մարտի 2). «Weinstein Co. Buys Michael Keaton's McDonald's Movie 'The Founder'». Variety. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  24. D'Alessandro, Anthony (2015 թ․ մարտի 26). «Michael Keaton Starrer 'The Founder' Gets Release Date; Focus World Rounds Out 2015 Slate». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  25. D'Alessandro, Anthony (2016 թ․ մարտի 1). «Weinstein Co.'s 'The Founder' Moves To August; 'Lion' To Roar During Thanksgiving Week». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  26. Coggan, Devan (2016 թ․ հուլիսի 13). «Michael Keaton's McDonald's movie The Founder gets awards season release date». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  27. D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 6). «Weinstein Co.'s McDonald's Movie 'The Founder' Will Open Doors Early». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  28. Busch, Anita; D'Alessandro, Anthony (2017 թ․ փետրվարի 8). «The Weinstein Co. Sued Over Distribution Of 'The Founder' By FilmNation And Its Subsidiary». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  29. Ng, David (2017 թ․ փետրվարի 8). «Weinstein Co. sued over release dates for 'The Founder' and 'Gold'». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  30. «The Founder (2016)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  31. «'Split' And 'xXx' Merge Into Market While 'The Founder' May Get Lost In Heavy Traffic – Box Office Preview». Deadline Hollywood. 2017 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  32. «Uni/Blumhouse's 'Split' Is A Hit With High $39M To $40M+; 'Xander Cage' Falls Down». Deadline Hollywood. 2017 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  33. «Is Controversy Impacting 'A Dog's Purpose' At The Box Office?». Deadline Hollywood. 2017 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  34. «The Founder (2017)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  35. «The Founder reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  36. Tom Brueggemann (2019 թ․ հունվարի 22). «Top Ten Box Office Takeaways: M. Night Shyamalan Returns with 'Split'». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  37. Travers, Peter (2017 թ․ հունվարի 18). «'The Founder' Review: Michael Keaton Makes a Happy Meal of McDonalds Biopic». Rolling Stone. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  38. Seitz, Matt Zoller (2017 թ․ հունվարի 19). «The Founder Movie Review & Film Summary». RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  39. Rahman, Abid (2016 թ․ դեկտեմբերի 15). «Denzel Washington's 'Fences' Leads Nominations for AARP's Movies for Grownups Awards». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]