Ճորտի Ալպա
Ճորտի Ալպա | |
---|---|
| |
Անձնական տեղեկութիւն | |
Սեռ` | արական |
Ամբողջական անուն` | սպ.՝ Jordi Alba Ramos |
Բնօրինակ անուն` | սպ.՝ Jordi Alba |
Մասնագիտացում` | ֆութպոլիստ |
Երկիր` | Սպանիա |
Ծննդեան ամսաթիւ` | 21 Մարտ 1989[1][2][3] (35 տարեկան) |
Ծննդավայր` | Օսպիտալետ դե Լյոբրեգատ |
Ճորտի Ալպա Ռամոս (սպ.՝ Jordi Alba Ramos, 21 Մարտ 1989[1][2][3], Օսպիտալետ դե Լյոբրեգատ), Սպանացի ոտնագնդակ խաղացող, իբրեւ ձախ եզրային պաշտպան։
Քաթալոնական «Պարսելոնայի» եւ Սպանիոյ ոտնագնդակի ազգային հաւաքականին անդամ։
Վաղ տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալպա ծնած է Պարսելոնա, Քաթալոնիա: Ան ոտնագնդակ սկսած է խաղալ Պարսելոնայի երիտասարդական շարքերուն մէջ՝ իբրեւ ձախ եզրային յարձակող, սակայն 2005-ին ակումբէն ազատ արձակուած է չափազանց փոքր ըլլալուն պատճառով։ Այնուհետեւ ան միացած է հարեւան Քորնելլա (Cornellà) ակումբին եւ գրեթէ երկու տարի ետք, 6000 եւրոյով տեղափոխուած է Վալենսիա, ուր աւարտած է իր մարզական կրթութիւնը:
Յաջող մրցաշարքերէ ետք, Ալպա հիմնական կազմին թեկնածու կը համարուէր, սակայն ձախ պաշտպանի դիրքին մեծ մրցակցութեան պատճառով, շատ փորձեր ընելու առիթները քիչ էին երիտասարդ մարզիկին համար։
Վալենսիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբին մէջ Ալպա կը ստանայ թիւ 28 մարզաշապիկը։
Վալենսիայի պաշտպանութեան դիրքին մէջ, յաճախ վիրաւորուելով, 2009-2010-ին մեծ մասը կը խաղայ ձախ պաշտպանի դիրքով՝ ընդհանուր առմամբ լաւ ելոյթներ ունենալով։
11 Ապրիլ 2010-ին, ակումբէն ներս ան իր առաջին կոլը կը նշանակէ՝ 2-3 պարտութեան մատնելով Մալիորկան[4]։
Մրցաշրջանը Վալենսիան կ'աւարտէ տիրանալով 3-րդ դիրքին։
16 Ապրիլ 2010-ին Ալպա կը գրաւէ նաեւ Ալմերիայի դարպասը՝ նշանակելով խաղին վերջնական արդիւնքը՝ 3-0։
23 Ապրիլին ան կը գրաւէ Ռէալ Մատրիտի դարպասը, սակայն այդ ալ չի նպաստեր խուսափելու մեծ պարտութենէն՝ 3- 6։
Պարսելոնա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2012-ին Պարսելոնան 14 միլիոն եւրոյի փոխարէն կը յայտարարէ Ալպայի տեղափոխման լուրը։ Ակումբին մէջ Ալպա հանդէս կու գայ ձախ պաշտպանողի դիրքով[5]։
28 Յունիս 2012-ին Ալպա հինգ տարուան պայմանագիր մը կը կնքէ «Պարսելոնայի»ն հետ՝ 14 միլիոն եւրօ արժէքով։ Ան իր պաշտօնական բացումը կը կատարէ 19 Օգոստոսին՝ խաղալով ամբողջ 90 վայրկեան՝ «Ռէալ Սոսյեթատի» դէմ՝ 5-1 յաղթանակով։
8 Օգոստոս 2012-ին, իր առաջին ելոյթով Ալպա Մանչեսթըր Եունայթըտի հետ կայացած ընկերական խաղին փոխարինման 67-րդ վայրկեանին մուտք գործելով, յաղթական դուրս կու գայ ի շահ քաթալոնացիներուն։
Պաշտօնական խաղերուն, 19 Օգոստոս 2012-ին, Լա Լիկայի առաջին խաղերուն Ալպա կը յաղթէ Ռէալ Սոսիետատին 5-1 արդիւնքով[6]։
2 Յունիս 2015-ին Ալպա կը ստորագրէ նոր հնգամեայ պայմանագիր մը՝ 150 միլիոն եւրօ գնման նոր դրոյթով[7][8]։
11 Մարտ 2019-ին նոր հնգամեայ պայմանագիր մը կը կնքէ՝ 500 միլիոն եւրոյով:
Ալպա իր լաւագոյն ելոյթը կ'ունենայ 2020-21 մրցաշրջանին, ուր ան բոլոր մրցաշարքերուն կը դառնայ 5 կոլի եւ 13 կոլային նշանակման հեղինակ։
Միջազգային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2006-ին, Ալպա կը հրաւիրուի Սպանիոյ երիտասարդական հաւաքականին, որուն ընթացքին կը մասնակցի 18 խաղերու տարբեր տարիքային խումբերու մէջ։
2009-ին մինչեւ 20 տարեկան պատանեկան հաւաքականին մէջ Ալպա կը դառնայ Միջերկրական խաղերու մրցաշարքի ախոյեան։
11 Սեպտեմբեր 2011-ին առաջին անգամ կը հրաւիրուի ազգային հաւաքականին մասնակցելու համար Եւրօ 2012-ի ընտրական փուլի խաղերուն։
11 Հոկտեմբերին Ալպա իր առաջին հանդիպումը կը կայացնէ հաւաքականի կազմին մէջ իրլանտացիներուն դէմ խաղին։ Յուլիս 1-ին, Եւրօ 2012-ի եզրափակիչ խաղին Չաւիի փոխանցումէն ետք Ալպա կը գրաւէ Իտալիոյ հաւաքականին դարպասը՝ դառնալով ոտնագնդակի պատմութեան առաջին պաշտպանը, որ կոլ կը նշանակէր Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ խաղին։
Ազգային Հաւաքական | Տարի | Մասնակցութիւն | Կոլ |
---|---|---|---|
Սպանիա | 2011 | 2 | 0 |
2012 | 13 | 2 | |
2013 | 9 | 3 | |
2014 | 9 | 0 | |
2015 | 6 | 1 | |
2016 | 11 | 0 | |
2017 | 8 | 2 | |
2018 | 9 | 0 | |
2019 | 3 | 0 | |
2020 | 0 | 0 | |
2021 | 10 | 0 | |
2022 | 5 | 0 | |
Ընդհանուր՝ | 85 | 8 |
Թիւ | Թուական | Վայր | արդիւնք | Մրցաշարք |
---|---|---|---|---|
1 | 1 July 2012 | Ողիմպիական Մարզադաշտ Քիեւ, Ուքրանիա | 4-0 | Եու Ի Էֆ Ա Եւրօ 2012 Աւարտական |
2 | 12 October 2012 | Տինամա Մարզադաշտ, Մինսք, Պելառուսիա | 4-0 | 2014 ՖԻՖԱ Համաշխարհային բաժակի որակում |
3 | 23 June 2013 | Քասթելաօ, Ֆորթալեզա, Պրազիլ | 3-0 | 2013 ՖԻՖԱ Դաշնակցութեան Բաժակ |
4 | ||||
5 | 6 September 2013 | Ողիմպիական Մարզադաշտ, Հելսինքի, Ֆինլանատա | 2-0 | 2014 ՖԻՖԱ Համաշխարհային բաժակի որակում |
6 | 5 September 2015 | Քարլոս Թարթիէր Մարզադաշտ, Օվիէտօ, Սպանիա | 2-0 | Եու Ի Էֆ Ա Եւրօ 2016 որակում |
7 | 11 November 2017 | Լա Ռոզալետա, Մալակա, Սպանիա | 5-0 | Ընկերական |
8 | 14 November 2017 | Քրեթովսքի մարզադաշտ, Սենթ Փեթերսպուրկ, Ռուսիա | 3-3 |