Մադրիգալեխո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մադրիգալեխո | |||||
իսպ.՝ Madrigalejo[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Կասարես | ||||
Մակերես | 101 կմ² | ||||
ԲԾՄ | 294±1 մետր | ||||
Բնակչություն | ▼1712 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 10110 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
| |||||
Մադրիգալեխո (իսպ.՝ Madrigalejo), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայում։ Զբաղեցնում է 101 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1932։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 97 կիլոմետր է։ Քաղաքի հովանավոր է համարվում սուբ Խուանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիգալեխոն Կասերեսի միակ համայնքն է, որ եղել է Բադախոս պրովինցիայի կազմում ընդգրկված Վեգաս Ալտաս շրջանի (կոմարկայի) մեջ[3]։ Բնակավայրն առաջին հերթին հայտնի է նրանով, որ 1516 թվականին այստեղ է իր մահկանացուն կնքել Ֆերդինանդ Երկրորդ Արագոնցի թագավորը։ Հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են կելտական ցեղերի, հին հռոմեացիների, արաբների բնակության վկայություններ։
Մադրիգալեխոյի պատմամշակութային հուշարձաններից հիշատակման են արժանի «Սանտա Մարիա» անվանումը կրող տունը, որտեղ վախճանվել է Ֆերդինանդ Արագոնցին, 16-րդ դարում կառուցված ծխական կաթոլիկ եկեղեցին[4]՝ գեղեցիկ աշտարակով, 17-րդ դարում ավագ խորանում բարոկկո ոճով կատարված տպավորիչ նկարազարդումներով, ինչպես նաև 18-րդ դարի կառույց Virgen de las Angustias մատուռը, որտեղ նույնպես բարոկկո ոճով կատարված ու լավ պահպանված գեղեցիկ նկարազարդումներ կան։
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում և հայտնի է եղել Մադրիգալեխո Կաբանիես անվանումով։ 1834 թվականից ընդգրկվել է Լոգրոսանի դատական տարածաբաժնի կազմում[5]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 180 տուն և 986 բնակիչ[6]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականից ի վեր՝ Մադրիգալեխոյի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[7][8]
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է CEIP Fernando el Católico տարրական դպրոցը, ևս մեկ դասարան՝ մեծերի համար[9]։ Միջնակարգ կրթություն ստանալ ցանկացողները կարող են ուսումը շարունակել մերձակա Նավալվիլար դե Պելա քաղաքի դպրոցում[10]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիգալեխոն ընդգրկված է Կասերեսի առողջապահական տարածաշրջանի Սորիտայի գոտում[11]։ Քաղաքում կան առողջության առաջնային պահպանման կետ, ատամնաբուժարան և դեղատուն[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ Vegas Altas del Guadiana ruralplan.com
- ↑ LISTAR POR LOCALIDAD DE PARROQUIAS [1] Արխիվացված 2012-11-30 Wayback Machine
- ↑ Cervantes Virtual [2]
- ↑ Municipio Código INE -10.112 [3]
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
- ↑ Listado de centros Արխիվացված 2016-03-04 Wayback Machine CPR Trujillo
- ↑ Plante de 66 alumnos de Madrigalejo porque 4 no pueden ir al instituto El Periódico Extremadura, 16 de febrero de 2006
- ↑ http://www.areasaludcaceres.es/modulos/mod_organigrama/pub/ficha_centros.php?id=43&zona=area&color=area%7Ctítulo=Centro de Salud de Zorita|editor=Área de Salud de Cáceres|fechaacceso=4 de enero de 2016}}
- ↑ http://www.saludextremadura.com/documents/19231/562422/RECESS_2013.pdf%7Ctítulo=Registro de Centros Establecimientos y Servicios Sanitarios de Extremadura.Orden 3 de febrero de 2009 (actualizado a 2013)|editor=Salud Extremadura|fechaacceso=21 de diciembre de 2014}}
- ↑ http://cofcaceres.portalfarma.com/guardias.html%7Ctítulo=Farmacias(չաշխատող հղում) de guardia en la provincia de Cáceres|editor=Colegio Oficial de Farmacéuticos de Cáceres|fechaacceso=28 de marzo de 2015}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիգալեխո» հոդվածին։ |
|