Մարբուրգ[3] (մինչև 1977[4] ` Մարբուրգ ան դեր Լան[3][5]) (գերմ.՝ Marburg) ,
համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսսեն երկրամասում։ Բնակչությունը շուրջ 73000։ Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա։ Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսսենի կենտրոն։ Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում։
Մարբուրգը հիմնադրվել է հեսսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին։ Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և Մայնցի եպիսկոպոսության սահմանին։
Մարբուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին)։ Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին։
18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը։ 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Լոմոնոսով Միխայիլը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը։ Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար նրանց ապրած տների վրա տեղադրված են հուշատախտակներ։ 2012 թվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին։
1912 թվականին Մարբուրգի համալսարանում մեկ ամառային կիսամյակ սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստեռնակը (1890—1960):
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտՊաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ։
Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով։ Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն` ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա։
Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր։ Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից։
↑Германия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 64—65. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).