Մարգար Ժամհարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամհարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգար Ժամհարյան | |
---|---|
Ծնվել է | 1905 |
Մահվան վայր | Շուշի |
Մասնագիտություն | ֆիդայի |
Գործունեություն | Ֆիդայի Վրիժառու Մարտիկ |
Մարգար Ժամհարյան (մականունը՝ Մռավ, 1905), հայ ֆիդայի, վրիժառու, ռազմական գործիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մռավը ծնվել է 1877 թվականին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգում՝ ներկայիս Արցախի Հանրապետության տարածքում։ Զինվորական ծառայությունը անցկացրել է ռուսական բանակում (Սանկտ Պետերբուրգ)։ Ուսման նպատակով մեկնել է Պրուսիայի թագավորություն (Գերմանիա), սակայն, կրթությունը անավարտ թողնելով, վերադարձել է Հարավային Կովկաս։ Ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգում գործող հայկական ինքնապաշտպանական մարտական խմբակներին[1]։
Գանձակում կազմակերպել և իրագործել է հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող փոխնահանգապետ Լոլաձեի սպանությունը։ Ռազմական գործողությունից հետո մեկնել է Արևմտյան Հայաստան՝ Կարին, Բաղեշ, Մուշ, որտեղ ընդգրկվում է Հակոբ Զավարյանի բուժապահովման ստորաբաժանման կազմում։ Մասնակցել է հայ-թուրքական կռիվներին[1]։
Մարգար Ժամհարյանը զոհվել է 28 տարեկան հասակում Շուշի քաղաքի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1905-1907, 1917-1921", документальная книга, Ереван 2009. Авторское издание. ISBN 978-9939-53-401-5.
|