Jump to content

Մարթա Գելլհորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Գելլհորն
անգլ.՝ Martha Gellhorn
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1908(1908-11-08)[1][2][3][…]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 15, 1998(1998-02-15)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունJohn Burroughs School? և Բրին Մոր քոլեջ[4]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող և ռազմական թղթակից
ԱշխատավայրThe New Republic?[4], United Press?, The Atlantic? և Collier's?
ԱմուսինԷռնեստ Հեմինգուեյ[4], Thomas Stanley Matthews?[4] և Bertrand de Jouvenel?[5]
Ծնողներմայր՝ Edna Fischel Gellhorn?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgellhornmartha.blogspot.com
 Martha Gellhorn Վիքիպահեստում

Մարթա Էլլիս Գելլհորն (անգլ.՝ Martha Ellis Gellhorn, նոյեմբերի 8, 1908(1908-11-08)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - փետրվարի 15, 1998(1998-02-15)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի լրագրողուհի, գրող, XX-րդ դարի մեծագույն ռազմական թղթակիցներից մեկը[6][7]։ Նա պարզաբանում էր աշխարհի գրեթե բոլոր մեծ կոնֆլիկտները, որոնք կատարվում էին իր վաթսունամյա կարիերայի ընթացքում։ 1940-1945 թվականներին նա եղել է Էռնեստ Հեմինգուեյի երրորդ կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Գելլհորնը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի ութին, ԱՄՆՍենթ Լուիս քաղաքում։ Հայրը՝ Ջորջ Գելլհորնը, գերմանական արմատներով բժիշկ-գինեկոլոգ էր[8], մայրը՝ Էդնա Ֆիշելլը, կանանց իրավունքների ակտիվ պաշտպան էր։ Երկու ծնողներն էլ կիսով չափ հրեա էին։ Փոքր ժամանակից նա գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ։ 1926 թվականին ավարտել է դպրոցը։ Սովորել է Բրին-Մար քոլեջում, բայց 1927 թվականին ուսումն անավարտ է թողել։ Քոլեջից հետո սկսել է աշխատել «The New Republic» թերթում, այնուհետև տեղափոխվել է Եվրոպա։

Ֆրանսիայում աշխատել է «United Press International» և «Vogue» թերթերում։ Փարիզում սիրավեպ է ունեցել Բերտրան դե Ժուվենելի հետ։ Ոչ պաշտոնական աղբյուրներից՝ նրանք ամուսնացել են, բայց փաստաթղթերով դա հաստատված չէ[9]։ Եվրոպայում նա դառնում է Պացիֆիզմի հետևորդ, ինչի մասին գրում է «What Mad Pursuit» (1934) գրքում։

Ամերիկա վերադառնալուց հետո Մարթան ընկերանում է նախագահի կնոջ՝ Էլեոնոր Ռուզվելտի հետ[10]։ Բացի ընդհանուր հետաքրքրություններից, նրանք պարզում են, որ առաջին տիկինը ճանաչում է Մարթայի մորը՝ Էդնա Ֆիշշերին, որի հետ սովորել է նույն քոլեջում։ Էլեոնոր Ռուզվելտի միջոցով Գելլհորնը ծանոթանում է Հարրի Հոբկինսի հետ, որը վարձում է Մարթային որպես ռազմական տեսաբան Օգնության դաշնային արտակարգ կազմակերպությունում (FERA-ում)։ Նախագահի հանձնարարությամբ Մարթա Գելլհորնը մեկնում է Ամերիկայի քաղաքներ և գրում մի շարք ակնարկներ այն մասին, թե ինչ հետևանքներ է թողել Մեծ ճգնաժամը բնակչության տարբեր խավերի վրա։ Հետազոտության արդյունքները նա ոչ միայն հրապարակում է հոդվածներում, այլ նաև անգլ.՝ The Trouble I've Seen (1936) գրքում։ Այս պատմվածքների հավաքածուն Մարթա Գելլհորնի առաջին գրական ստեղծագործությունն է։

1936 թվականի ճամփորդության ժամանակ, Ֆլորիդա նահանգի Կի-Վեստ քաղաքում, Մարթան ծանոթանում է Էռնեստ Հեմինգուեյի հետ։ Նրանք որոշում են միասին մեկնել Իսպանիա, որպեսզի հետևեն քաղաքացիական պատերազմի ընթացքին։ 1937 թվականին նրանք միասին նշում են Սուրբ Ծննունդը Բարսելոնայում[10]։ Հարաբերություններից 4 տարի հետո՝ 1940 թվականի դեկտեմբերին, Էռնեստ Հեմինգուեյն ու Մարթա Գելլհորնն ամուսնանում են[10]։ Սակայն հաճախակի ուղևորությունների պատճառով Հեմինգուեյն ուլտիմատում է ներկայացնում՝ «Կա՛մ դու թղթակից ես այս պատերազմում, կա՛մ՝ կին իմ անկողնում»։ 1945 թվականին ամուսինները բաժանվում են[10]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարթա Գելլհորն աշխատում է «The Atlantic Monthly» թերթում՝ ներկայացնում է Վիետնամի պատերազմը, Վեցօրյա պատերազմը և Կենտրոնական Ամերիկայի քաղաքական պատերազմները։

1954 թվականին Մարթա Գելլհորնն ամուսնանում է «The Times»-ի գլխավոր խմբագրի՝ Թոմաս Սթենլի Մետյուսի հետ։ Նրանք ամուսնալուծվում են 1963 թվականին, երբ Մարթան իմանում է այլ սիրավեպի մասին[11]։ Այսքանից հետո Մարթա Գելլհորնը վերջնականապես հիասթափվում է ամուսնություններից և այլևս երբեք չի ամուսնանում։

81 տարեկան հասակում Մարթան մեկնում է Պանամա, որտեղ գրում է ԱՄՆ-ի զորքի ներխուժման մասին։ Ձվարանի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո՝ 1998 թվականի փետրվարի 15-ին, Մարթա Գելլհորնը ինքնասպանություն է գործում՝ կուլ տալով ցիանիդի հաբ[12]։

Հայտնի մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից տրվում է Մարթա Գելլհորնի անվան ամենամյա լրագրողական մրցանակ։ 2008 թվականի ապրիլի 22-ին ի պատիվ Մարթա Գելլհորնի բաց է թողնվել փոստային նշիչ։ 2012 թվականին «Հեմինգուեյ և Գելլհորն» կինոնկարում Մարթա Գելլհորնին մարմնավորել է Նիկոլ Քիդմանը։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • What Mad Pursuit (1934);
  • The Trouble I’ve Seen (1936, 2012);
  • A Stricken Field (1940);
  • The Heart of Another (1941);
  • Liana (1944);
  • The Undefeated (1945);
  • Love Goes to Press: A Comedy in Three Acts (1947);
  • The Wine of Astonishment (1948);
  • The Honeyed Peace: Stories (1953);
  • Two by Two (1958);
  • The Face of War (1959);
  • His Own Man (1961);
  • Pretty Tales for Tired People (1965);
  • Vietnam: A New Kind of War (1966);
  • The Lowest Trees Have Tops (1967);
  • Travels with Myself and Another: A Memoir (1978, 2002);
  • The Weather in Africa (1978, new edition by Eland, 2006);
  • The View From the Ground (1989; new edition by Eland, 2016);
  • The Short Novels of Martha Gellhorn (1991);
  • The Novellas of Martha Gellhorn (1993);
  • Selected Letters of Martha Gellhorn (2006).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hardy Dorman, Angelia (2012). Martha Gellhorn: Myth, Motif and Remembrance.[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 416.
  5. https://www.lexpress.fr/culture/livre/martha-gellhorn_811046.htmlL'Express, 2006.
  6. «Martha Gellhorn: War Reporter, D-Day Stowaway», American Forces Press Service. Retrieved 2 June 2011
  7. «Iraqi journalist wins Martha Gellhorn prize», The Guardian, 11 April 2006. Retrieved 2 June 2011
  8. Review by Kirkus (UK) of Caroline Muirhead: Martha Gellhorn (2003)
  9. Moorehead 2003, էջ. 38, New York edition.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Kert, Bernice — The Hemingway Women: Those Who Loved Him — the Wives and Others, W.W. Norton & Co., New York, 1983.
  11. «I didn't like sex at all». Salon. 2006 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.(անգլ.)
  12. Sturges, India (2016 թ․ հուլիսի 10). «John Simpson on his plan to commit suicide – and why he refuses to be an old bore». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  13. Angelia Hardy Dorman. «Martha Gellhorn: Myth, Motif and Remembrance eBook». Kindle Store.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Գելլհորն» հոդվածին։