Մարիա Գրոլմուսեց
Մարիա Գրոլմուսեց Upper Sorbian: Marja Grólmusec | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1896 |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | օգոստոսի 6, 1944 (48 տարեկան) |
Մահվան վայր | Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Գերմանական ռայխ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | ուսուցչուհի, հրապարակախոս, լրագրող, քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ |
Ծնողներ | հայր՝ Յան Գրոլմուս |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն (ընդդիմություն) և Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն |
Անդամություն | Մատիցա սերբական |
Marja Grólmusec Վիքիպահեստում |
Մարիա Գրոլմուսեց (գերմերեն տարբերակ՝ Մարիա Կարոլինա Էլիզաբետ Գրոլմուս, սորբերեն՝ Marja Grólmusec, գերմ.՝ Maria Karoline Elisabeth Grollmuß, ապրիլի 24, 1896, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - օգոստոսի 6, 1944, Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), սորբ հասարակական գործիչ, լրագրող, հրապարակախոս, Գերմանիայում նացիստական ռեժիմի դեմ սոցիալիստական դիմադրության առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Գրոլմուսեցը ծնվել է 1896 թվականի ապրիլի 24-ին, Լայպցիգում բանասիրական գիտությունների դոկտոր և դպրոցի տնօրեն Յան Գրոլմուսի (Յոհաննես Գրոլմուս) ընտանիքում։ 1917 թվականի դեկտեմբերին ավարտել է Լայպցիգի մանկավարժական ուսումնարանը[1], որից հետո սկսել է դասավանդել տարրական դպրոցում՝ Լայպցիգի պետական դպրոցում։ 1918 թվականին անդամագրվել է Լուժիցի «Մատիցի սերբական» մշակութային հասարակական կազմակերպությանը։ Սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարանների բանասիրական և պատմական ֆակուլտետներում։ Ուսման տարիներին եղել է Սոցիալիստ ուսանողների լիգայի անդամ։ 1928 թվականին պաշտպանել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Յոզեֆ Գյորեսը և ժողովրդավարությունը» թեմայով։ Միաժամանակ, նա սկսում է լրագրողական հոդվածներ գրել «Rhein-Mainische Volkszeitung» թերթում, որը պատկանել է Գերմանական կենտրոն կուսակցության ձախ խմբակցությանը և համագործակցել է կաթոլիկ «Die Schildgenossen» ամսագրի հետ, որը հրատարակել է «Quickborn» կաթոլիկ երիտասարդական շարժման կողմից[2]։ 1927 թվականին ընդունվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը, որտեղից հեռացվել է կոմունիստական գաղափարներին հավատարիմ լինելու պատճառով։ 1929 թվականին ընդունվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, որտեղից շուտով հեռացվել է Բուխարինյան ընդդիմադիր Կոմունիստական կուսակցություն ընդունվելուց հետո։ 1932 թվականին ընդունվել է Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն։
Նացիստների իշխանության գալուց հետո համագործակցել է հեղափոխական սոցիալիստների (Arbeitskreis Revolutionärer Sozialisten) հետ և զբաղվել անօրինական քաղաքական գործունեությամբ։ Նա ապօրինի տպագրական հրապարակումներ է տեղափոխել Չեխոսլովակիայից և ուղեկցել է քաղաքական փախստականներին սահմանն անցնելիս։ Դրա համար օգտագործել է իր հայրական տունը Վերին Լուժիցիի Դորֆ-Ռադիբոր գյուղում։ Նա քաղաքական հարաբերություններ է պահպանել ԳՍԴԿ-ի, ԳԿԿ-ի ընդդիմադիր խմբավորումների և Օտտո Բաուերի ավստրիացի սոցիալիստների հետ։
1934 թվականի նոյեմբերի 7-ին ձերբակալվել է իր ընդհատակյա գործունեության գծով ընկեր Հերման Ռեյնմուտի հետ[3]։ Բանտարկված է եղել Դրեզդենում։ 1935 թվականի նոյեմբերի 23-ին Արդարադատության ժողովրդական պալատի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման Վալդհեյմում[4]։ Վահանաձև գեղձի հիվանդության պատճառով բանտարկության ժամանակ նրան ազատություն են առաջարկել՝ ընդհատակյա գործունեությունից զերծ մնալու պայմանով[5]։ Մերժումից հետո 1940 թվականի դեկտեմբերին նրան տեղափոխել են Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ մահացել է 1944 թվականի օգոստոսի 6-ին՝ քաղցկեղից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Frau und die junge Demokratie. Ein Bericht über Frau, Politik und Demokratie. Frankfurt 1925
- Über die weibliche Form der Politik. W: Die Schildgenossen. 1/1926.
- Was ist die linke Sozialdemokratie? W: Gegen den Strom. 4/1931.
- Die Kluft. W: Kampfsignal. 1932.
- Josef Görres und die Demokratie. Lipsk 1932.
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Գրոլմուսեցի անունով են անվանակոչվել փողոցներ Լայպցիգում, Բաուտցենում և Հոյերսվերդում, ինչպես նաև մի քանի ուսումնական հաստատություններ։
- 1959 թվականին ԳԴՀ փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ նվիրված Մարիա Գրոլմուսեցին։
- Լուժիցկցի կոմպոզիտոր Ուլրիխ Պոգոդան գրել է «Մարիա Գրոլմուս» սիմֆոնիկ պոեմը նվագախմբի համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerd Schäfer: Dr. Maria Grollmuß (1896-1944) - Eine fast vergessene Grenzgängerin, JahrBuch für Forschungen zur Geschichte der Arbeiterbewegung, Heft III/2012.
- Swen Steinberg: Grólmusec (Grollmuß), Marja (Maria Karoline Elisabeth). Sächsische Biografie. Herausgegeben vom Institut für Sächsische Geschichte und Volkskunde
- Marja Kubašec: Hwězdy nad bjezdnom. Ludowe nakładnistwo Domowina, Budyšin 1960 (2., rozšěrjene wudaće 1962).
- Wórša Dahmsowa-Meškankec: Marja Grólmusec 1896-1944. W: Wobrazki ze Serbow. Ludowe nakładnistwo Domowina, Budyšin 1996.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paul Gedan (Hrsg.): Das städtische Lehrerinnenseminar zu Leipzig. Gedenkschrift zur Feier des 25jährigen Bestehens, Leipzig 1924, S. 62
- ↑ Grólmusec, Marja (2000). Prégardier, Elisabeth; Mohr, Anne (eds.). Briefe nach Radibor : Maria Grollmuß, 1896-1944 : aus dem Zuchthaus Waldheim und dem Konzentrationslager Ravensbrück von 1938-1944 (գերմաներեն). Annweiler: Plöger. էջ 173. ISBN 3-924574-69-3. OCLC 45539984.
- ↑ Peter Steinbach und Johannes Tuchel: Lexikon des Widerstandes 1933 – 1945. C.H.Beck; 2., überarb. u. erw. Auflage 1998, стр. 74, ISBN 340643861X
- ↑ Grólmusec, Marja (2000). Prégardier, Elisabeth; Mohr, Anne (eds.). Briefe nach Radibor : Maria Grollmuß, 1896-1944 : aus dem Zuchthaus Waldheim und dem Konzentrationslager Ravensbrück von 1938-1944 (գերմաներեն). Annweiler: Plöger. էջ 174. ISBN 3-924574-69-3. OCLC 45539984.
- ↑ Steinbach, Peter; Tuchel, Johannes; Adam, Ursula, eds. (1998). Lexikon des Widerstandes : 1933-1945 (գերմաներեն) (2nd ed.). München: C. H. Beck. էջեր 74 et seq. ISBN 3-406-43861-X. OCLC 40603221.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Literature by and about Maria Grollmuß in the German National Library catalogue
- Swen Steinberg: Grólmusec (Grollmuß), Marja (Maria Karoline Elisabeth). In: Institut für Sächsische Geschichte und Volkskunde (Hrsg.): Sächsische Biografie (in German).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գրոլմուսեց» հոդվածին։ |
|
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Լայպցիգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 6 մահեր
- 1944 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կին ակտիվիստներ
- Քաղցկեղից մահացածներ
- Կին լրագրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Գերմանացի հասարակական գործիչներ
- Գերմանացի հրապարակախոսներ
- Գերմանացի ուսուցիչներ