Jump to content

Մարկ Հերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Հերման
Ծնվել է1954[1][2][3]
ԾննդավայրԲրիդլինգտոն, Անգլիա
ԿրթությունNorthern Film School? և Woodleigh School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
IMDbID ID 0379179

Մարկ Հերման (անգլ.՝ Mark Herman, 1954[1][2][3], Բրիդլինգտոն, Անգլիա), բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Երկու անգամ առաջադրվել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Հերմանը ծնվել է 1954 թվականին Անգլիայի Յորքշիրի արևելյան ռայդինգի Բրիդլինգթոն ավանում։

Ավարտել է Հյուսիսային Յորքշիրի Վուդլի դպրոցը (անգլ.՝ Woodleigh School), կրթվել է Լիդսկի պոլիտեխնիկումում և Լոնդոնի ազգային կինոդպրոցում։

Հերմանն Անգլիայի Յորք քաղաքի Սուրբ Ջոնի համալսարանի «Film and Television Production» խորհրդի անդամ է։

1987 թվականին նրա «Կհանդիպենք Ուեմբլիում, Ֆրենկի Ուոլշ» կատակերգությունը ստացել է Միացյալ Նահանգների Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հեղինակավոր «Student Academy Awards» մրցանակը[4]։

Ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն «Ամեն ինչում սպասավորն է մեղավոր» կատակերգությունն է (1992), որի գլխավոր դերակատարը Դադլի Մուրն է։ Առավել հայտնի է «Զոլավոր գիշերազգեստով տղան» ժապավենով, որը 2009 թվականին՝ Գոյա կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ, հաղթել է «Եվրոպական լավագույն ֆիլմ» անվանակարգում[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. Awards at IMDb
  5. Vilkomerson, Sara (2009 թ․ մարտի 31). «On Demand This Week: Lost Boys». The New York Observer. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.