Jump to content

Մարկ Ռուֆալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ռուֆալո
Ծնվել էնոյեմբերի 22, 1967 (56 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՍտելլա Ադլերի դերասանական ստուդիա և First Colonial High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Sunrise Coigney?
Երեխա(ներ)Keen Ruffalo? և Bella Noche Ruffalo?
Պարգևներ և մրցանակներ
Մարկ Ռուֆալո՝ Վիքիպահեստ

Մարկ Ալան Ռուֆալո (անգլ.՝ Mark Alan Ruffalo, նոյեմբերի 22, 1967(1967-11-22)[3][4][5], Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Ստացել է «Էմմի» (2014), «Օսկար» «Ոսկե գլոբուս» («BAFTA» 2011, 2015) և մի քանի այլ մրցանակներ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի հայրը արվեստագետ է, իսկ մայրը՝ վարսահարդար։ Նրա հայրը իտալացի է, իսկ մայրը՝ կանադացի և իտալացի։ Բացի Մարկից ընտանիքում կա 3 երեխա։ Մանկության տարիներում Ռուֆալոն գնաց Վիսկոնսին, իսկ հետո Սան Դիեգո։ Դպրոցն ավարտելուց հետո Մարկը սովորեց Լոս Անջելեսի Ստելլա Ադլերի կոնսերվատորիայում։

9 տարեկան հասակում աշխատել է թատրոնում։ 2002 թվականին նկարահանվել է «Շքանշաններ» ֆիլմում, երբ նա ուներ գլխուղեղի ուռուցք։ Վիրահատությունից հետո դերասանի մոտ առաջացան դեմքի մկանի ձգումներ։ Մարկ Ռուֆալոն առողջացավ և սկսեց նկարահանվել «Գործակից» և «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմերում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ռուֆալոն ամուսնացած է Սանրայզ Կոյնիի հետ և նրանք ունեն 3 երեխա։ Նա բուսակեր է[8][9][10]։ Մարկը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլ նրան հետաքրքրում է իր երկրի քաղաքական կյանքը, մասնավորապես դերասանը հետաքրքրված է Իրաքում կատարվող պատերազմներով։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դերը
1989 Լավագույն տեսարան CBS Մայքլ Դյուն
1993 Երգ քեզ համար Գաս Դեվիսոն
1994 Հայելի, հայելի 2 Կրիստիան
1996 Մարտի Ֆայինայի ճակատագիրը Բրետ
1996 Ատամնաբուժ Ստիվ Լանդերս
1996 Կեղտոտ գումար Էտորնի
1996 Հայելի, հայելի 3 Կրիստիան
1997 Սուրբ ծննդյան երկրորդ օր Բերտ
2000 Հավատարին կինը Տի-Բոյ
2000 Հարված Զեյն Մարինելի
2001 Բնակարան 12 Ալեկս
2007 Տրամաբանության դավաճանություն Կոլուզ
2003 Իմ կյանքան առանց քեզ Լի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռուֆալո» հոդվածին։