Մարմարաշեն
Գյուղ | |||
---|---|---|---|
Մարմարաշեն | |||
Սուրբ Գևորգ եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան | ||
Հիմնադրված է | 1897[1] թ. | ||
Մակերես | 7,87 կմ² | ||
ԲԾՄ | 855 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2871[2] մարդ (2011) | ||
Կրոնական կազմ | քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մարմարաշեն, ունեցել է նաև Ախամզալու, Աղհամզալու, Արմզալու, Լուկաշին, Մարմարիկ անվանումները։ Գյուղ Արարատի մարզում, Մասիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա։ Մարմարաշեն է վերանվանվել 1967 թվականին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից տեղադրված է 855 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թվականներին։ Նախկինում գյուղը ուներ խառը բնակչություն, իսկ այժմ բնակչության ազգային կազմը դարձել է միատարր։ Ըստ 2005 թ. ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3260 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակները՝ 63%, հետաշխատունակները ` 9%։ Գյուղն ունի առկա 1003 տնտեսություն։
Մարմարաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 793 | 658 | 671 | 416 | 2349 | 2911[4] | 3112 | 2871[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 496 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 340 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխան կազմելով 23 հա և 14 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 134» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 769
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարաշեն» հոդվածին։ |
|