Jump to content

Մաևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաևո
Տեսակկղզի
Երկիր Վանուատու
Վարչատարածքային միավորPenama?
Մասն էNew Hebrides?
Երկարություն56 կմ
Լայնություն5 կմ
Մակերես303 կմ²
Բնակչություն3569 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Մաևո (անգլ.՝ Maewo), Խաղաղ օվկիանոսի կղզի, Նոր Հիբրիդյան կղզեխմբում։ Գտնվում է Վանուատու Հանրապետությունում։ Վարչականորեն մտնում է Պենամա գավառի մեջ։ Անվան երկրորդ տարբերակն է Ավրորա։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու քարտեզը։

Մաևո կղզին գտնվում է Էսպիրիտու Սանտո կղզուց 105 կմ դեպի արևելք։ Մոտակա մայրցամաքը Ավստրալիան է, որը կղզուց հեռու է ավելի քան 1300 կմ[1]։

Ինչպես և կղզեխմբի այլ կղզինները, Մաևոն նույնպես համարվում է հրաբխային ծագման[1]։ Կղզու երկարությունը կազմում է 57 կմ, լայնությունը՝ 8 կմ[2]։ Մաևոյի մակերեսը կազմում է 303,6 կմ²։ Կղզու ամենաբարձր կետը հասնում է 811 մետրի[1]։

Մաևոյի կլիման խոնավ արևադարձային է։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 3500 մմ[1]։ Տարին կղզում բաժանվում է երկու սեզոնների․ տեղումների սեզոն, որը ձգվում է նոյեմբերից մինչև ապրիլ, և չոր սեզոն, որն էլ ձգվում է մայիսից մինչև հոկտեմբեր[2]

Կղզում շատ են ցիկլոնները և երկրաշարժերը։

Վանուատի կղզին հիմնադրվել է ավելի քան 2000 տարի առաջ, երբ Սողոմոնյան կղզիներից մարդիկ արտագաղթում էին Խաղաղ օվկիանոսի հյուսիս֊արևմտյան տարածք և Պապուա ֊ Նոր Գվինեայի մաս[3]։

1768 թվականի մայիսին Մաևոյի կողքով նավարկել է ֆրանսիացի ճանապարհորդ Լուի Անտուան դե Բուգենվիլը[4], իսկ 1774 թվականին, անգլիացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը, որը կղզուն տվեց Ավրորա անունը[2]։

1906 թվականի մարտին Մաևոն, ինչպես և Նոր Գեբրիդի մյուս կղզինները, դարձավ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կալվածքները, այսինքն կղզեխումբը ստացավ անգլո֊ֆրանսիական խնամակալության կարգավիճակ[5]։

1980 թվականի հունիսի 30֊ին Նոր Հիբրիդյան կղզիները Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ստացան անկախություն, և Մաևո կղզին դարձավ Վանուատու Հանրապետության տարածք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Մաևոյի բնակչության թիվը կազմել է 3569 մարդ[6]։ Գլխավոր բնակավայրը համարվում է Լակարերը, որը գտնվում է Մաևոյի հյուսիս֊արևմուտքում։ Նաոնե գյուղից ոչ շատ հեռու գտնվում է կղզու միակ ավիաուղին[7]։

Կղզու հիմնական լեզուները համարվում են բիսլաման, ֆրանսերենը և անգլերենը, բայց նաև բնակիչները գործածում են տեղային լեզուներ․

  • բաետորա (1983 թվականին 540 բնակիչ),
  • մարինո (1983 թվականին 180 բնակիչ, որոնք բնակվում են կղզու հյուսիսային մասում),
  • խանո (1991 թվականին 7000 բնակիչ, որոնք բնակվում են Մաևոյի հարավային և Պենտեկոստ կղզու հյուսիսային մասում),
  • կենտրոնական Մաևո (1981 թվականին 350 բնակիչ)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Острова Вануату. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 [«John Search. Остров Маэво. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին. John Search. Остров Маэво. (անգլ.)]
  3. Jeremy MacClancy. To kill a bird with two stones: a short history of Vanuatu. Port Vila, Vanuatu Cultural Centre, 1980. — Стр. 18.
  4. [«Исследователи Вануату. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին. Исследователи Вануату. (անգլ.)]
  5. Tufala Gavman. Reminisces from the Anglo-French Condominium of the New Hebrides / Brian J. Bresnihan, Keith Woodward, editors. — Suva, Fiji: Institute of Pacific Studies, University of the South Pacific, 2002. — Стр. 23.
  6. Vanuatu National Statistics Office, ed. (2009). «2009 National Population and Housing Census» (PDF). էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 22 septembre 2011-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Jasons. Острова Вануату. (անգլ.)
  8. Etnologue. Языки Вануату. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]