Մենամարտ
Մենամարտ | |
---|---|
Տեսակ | ուժային սպորտ և contact sport? |
Combat sports Վիքիպահեստում |
Մենամարտ (անգլ.` combat), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենամարտերը լինում են 2 տեսակի.
- երկու մարդու (հակառակորդների) մենամարտ միմյանց դեմ[2] առանց զենքի կամ զենքի օգտագործմամբ (հրացան կամ սառը զենք), մեկը՝ ընդդեմ 2 հոգուց կազմված թիմի, որն արդեն կոչվում է կռիվ կամ մենամարտ,
- սպորտի տեսակ, որտեղ 2 մասնակիցները ֆիզիկապես պայքարում են միմյանց դեմ՝ հաղթողին պարզելու նպատակով, օգտագործելով միայն ֆիզիկական ուժը կամ տարբեր սպորտային սպառազինություն և/կամ ձեռքի համար նախատեսված սառը զենք։
Ավելի վաղ մարտերի նպատակն էր հաղթել հակառակորդին՝ վերցնելով նրան գերի (ստրուկ), սպանել՝ ունեցվածքն առգրավելու կամ մարտարվեստը լքել ստիպելու նպատակով։ Ավելի ուշ Հին Հունաստանում ի հայտ եկավ նաև սպորտային մարտարվեստը (Անտիկ օլիմպիական խաղեր, Օլիմպիական խաղեր), որտեղ որոշակի կանոնների համաձայն մրցում էին կիրառական ռազմական ֆիզիկական ուղղվածություններում (վազք, նիզակի, մուրճի նետում և այլն)։
Սպորտային մենամարտերի նպատակն է գործելով հաստատված կանոնների շրջանակներում՝ կատարել հնարքներ, որոնք հակառակորդին կարող են պատճառել առավելագույն ֆիզիկական վնաս կամ նրան դնել անբարենպաստ դիրքում, ինչպես նաև պաշտպանվել հակառակորդի նմանատիպ հնարքներից։
Մենամարտ և մարտական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհրաժեշտ է տարբերել մենամարտ և մարտական արվեստ հասկացությունները։ Ոչ բոլոր մարտական արվեստներն են համարվում մենամարտեր, ինչպես նաև ոչ բոլոր մենամարտերը կարող են համարվել մարտարվեստ։ Մարտական արվեստը ենթադրում է մարտ մեկից ավելի հակառակորդի դեմ։ Այդ դեպքում այն մենամարտ չէ։ Մյուս տեսանկյունից մարտական արվեստներում կարևոր դեր են խաղում հոգևոր սկզբունքները և անգամ կրոնական կանխադրույթները, այն դեպքում, երբ մենամարտերում ամեն ինչ սպորտային է կամ դիտարկվում է կիրառական տեսանկյունից։
Մենամարտերի դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենամարտերը պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ սպորտային և մարտական։
Սպորտային մենամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպատակն է տվյալ սպորտաձևում որոշել լավագույններին, լավագույն սպորտային նվաճումները (հաղթանակ Օլիմպիադայում, միջազգային սպորտի վարպետի կոչում), համաշխարհային հանրաճանաչություն։ Այս դեպքում գործում են ավելի կոպիտ կանոններ և սահմանափակումներ (նպատակն է նվազագույնին հասցնել տրավմատիզմը)։ Նաև օգտագործվում են զանազան պաշտպանական հարմարանքներ (ձեռնոց, ատամների պաշտպանական միջոցներ բռնցքամարտում և կարատեում, սաղավարտ, դիմակներ սուսերամարտի ժամանակ և այլն)։
Սպորտային մենամարտերը, ի տարբերություն ստորև նշվածների, թույլ են տալիս ճիշտ համակարգել վիճակագրական մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ տրավմատիզմը։
Ռազմական մենամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպատակն է գոյատևել մահացու վտանգի դեպքում, իսկ մահվան դեպքում փորձել հակառակորդին պատճառել առավելագույն վնաս։ Մենամարտի գլխավոր նպատակն է հակառակորդին հասցնել անկարող իրադրության (ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման)։ Հիմնականում սա համակցված ձեռնամարտ է։ Մարզումը նման է սպորտային մարտարվեստի վարժանքներին։ Ծրագիրը ներառում է նաև իրավիճակներ, որոնք նախատեսված են պաշտպանվել մի քանի հակառակորդից, ինչպես նաև օգտագործել ձեռքի տակ գտնվող տարբեր միջոցներ, որոնք օգտակար են իրական կյանքի մարտական իրավիճակներում[3]։
Ընդհանուր մենամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր մենամարտերում մրցում են մենամարտի տարբեր տեսակների կամ մարտական արվեստների ներկայացուցիչներ։ Կանոններ կան, սակայն սահմանափակումները նվազագույնի են հասցված, ինչը մարզիկներին թույլ է տալիս ցույց տալ տեխնիկական գործողությունների լայն զինանոց։
Մենամարտի այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված օգտագործվող նյութական միջոցների զինանոցից՝ մենամարտերը կարող են կայանալ զենքի օգտագործմամբ (գավազան, կտրող կամ ծակող սառը զենք, նունչակիներ և այլն) կամ առանց դրանց։
Մենամարտերը տարբերվում են նաև գերիշխող տեխնիկայով, օրինակ՝ հարված, ցնցումներ, բռնվածքներ, նետումներ, ցավոտ հնարքներ, խեղդում և այլն
Մենամարտի օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանց զենքի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բազկամարտ
- Բռնցքամարտ
- Վինգ չուն
- Ազատ ոճի ըմբշամարտ
- Վիետ Ո Դաո
- Գրեպլինգ
- Դա Կոնգ
- Ձյուդո
- Ջուջուցու
- Ջիտ Կուն-Դո
- Կապոեյրա
- Կարատե
- Կուդո
- Կուբատ
- Քիքբոքսինգ
- Հունահռոմեական ըմբշամարտ[4]
- Կովատ ալրամի
- Սամբո
- Սյորինձի-կեմպո
- Սումո
- Թայվանյան բոկս (Մուայ-տայ)
- Թեկվոնդո
- Համաշխարհային տեկվանդոյի ֆեդերացիա
- ԳՏՖ
- Միջազգային տեկվանդոյի ֆեդերացիա
- Ուշու
- Ուշու-սանշոու
- Ուշու-տաոլ
- Տայցզիզյուան
- Հապկիդո
Զենքի օգտագործմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարատե
- Յոսյուկայ
- Իսշին-րյու
- Կեյիտի-րյու]
- Մեյբուկան
- Մոտոբու-րյու
- Րյուեյ-րյու
- Սյորին-րյու
- Սյուրին-րյու
- Չիտո-րյու
- Կենդո
- Կոբուդո
- Մատայոսի
- Ռյուկյու
- Յամաննի-րյու
- Սուսերամարտ
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրի ֆայտ
- Սամբո
- Բռնցքամարտ
- Զինվորական ձեռնամարտ
- Արդյունավետ մարտական համակարգ
- Բուզա
- Սլավոնական ինքնապաշտպանման ոճ
- Սլավոնագարիցական ըմբշամարտ
- Ռոսս համակարգ
- Չեմիսովի ոճ
Ազգային տեսակներ այլ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Boxing». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
- ↑ «Combat Sport - 2015». Australian Medical Association. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Armstrong, Walter (1890). Wrestling. New York: Frederick A. Stokes Company. էջ 77.
Ընթերցե՛ք «մենամարտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |