Միսս Մարփլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միսս Մարփլ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս, հեռուստատեսային կերպար, քրեական ֆիլմի կերպար և գեղարվեստական խուզարկու |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Ներկայացված է | Դիակը գրադարանում, Աշորայով լի գրպան, Կարիբյան գաղտնիք, Սպանություն փոխերեցի տանը և Երեսուն խորհրդավոր խնդիրներ[1] |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Հրարած տիեզերքից | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Մասնագիտություն | դետեկտիվ |
Դերը կատարել են | Gracie Fields?, Մարգարեթ Ռութերֆորդ, Անժելա Լենսբերի, Իտա Էվեր, Հելեն Հեյս, Joan Hickson?, Ջերալդին ՄակԷվան և Julia McKenzie? |
Կայք | agathachristie.com/characters/miss-marple(անգլ.) |
Miss Jane Marple Վիքիպահեստում |
Միսս Մարփլը, որը կարող է նաև լինել Ջեյն Մարփլ, Ագաթա Քրիստիի ստեղծած հերոսներից է։ Էրքյուլ Պուարոյի հետ մեկտեղ Մարփլը համարվում է Ագաթա Քրիստիի ամենահայտնի հերոսներից։ Նա հանդիպում է գրողի 13 տարբեր նովելներում։ Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր այս նովելների հիման վրա։ Մարփլի դերը կատարել են 8-ից ավել տարբեր դերասանուհիներ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյն Մարփլը տարեց կին է, որը ապրում է Ագաթա Քրիստիի հորինած Սենթ Մերի Միդ (թարգմանաբար Սուրբ Մարիամի Մարգագետին) գյուղում։ Նրան բոլորը սիրում և հարգում են։ Նա երբևէ չի ամուսնացել և ապրում է միայնակ։ Նրա զարմիկը Ռայմոնդ Վեստն է։ Նա պրոֆեսսիոնալ դետեկտիվ չէ, բայց ունի շատ սուր մտածողություն և գտնում է բոլոր առեղծվածների բանալիները։ Ըստ Ագաթա Քրիստիի նկարագրության՝ նա փոքրիկ տիկին է, փարթամ չէ, ունի շատ բարակ ձայն և միշտ շյուղագործում է։ Միսս Մարփլը երբևէ չի աշխատել և ծերության օրոք ապրում է իր զարմիկի ֆինանսական օգնությամբ։ Բայց նա շատ զարգացած է և շատ լավ իմանում է մարդկային անատոմիան, որը որ նրան օգնում է շատ հանելուկների բացահայման մեջ։ Երիտասարդ ժամանակ ուսուցանել է շատ լավ դպրոցներում։ Նա չի սերում ազնվական տոհմից, բայց միշտ շփում է ունենում ազնվականների հետ և հարգված է նրանց շրջապատում։ Ըստ Քրիստիի նկարագրության, նա միշտ կրում է գլխարկ և հագնվում է շատ կոկիկ ու պարկեշտ ձևով։
Ագաթա Քրիստին վերջին անգամ Մարփլին հիշատակում է իր «Մոռացված սպանություն» նովելում, բայց նովելը հրատարակվել է գրվելուց շատ ուշ, քանի որ Քրիստին ձեռագրերը պահել էր գաղտնի պահարանում, և այն հայտնաբերվել է միայն նրա մահվանից հետո։
Միսս Մարփլը նովելներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպանություն վիկարի տանը (1930)
- Դիակը գրադարանում (1942)
- Մեկ մատով (1943)
- Հայտարարվում է սպանություն (1950)
- Հայելիների օգնությամբ (1952)
- Աշորայով լի Գրպան (1953)
- 16։50-ի գնացքը (1957)
- Հայելին կջարդվի (1962)
- Կարիբյան գաղտնիքը (1963)
- «Բերթրամ» հյուրանոցում (1965)
- Նեմեսիս (1971)
- Թունավոր գրիչով ձեռքը
- Մոռացված սպանություն (գրված մոտ 1940-ին և հրատարակված 1976-ին)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — ISBN 1-903047-77-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Մարփլ» հոդվածին։ |
|