Jump to content

Մոնմութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոնմութ
անգլ.՝ Monmouth[1]
վալլիերեն՝ Trefynwy[1]
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքՄոնմութշիր
Ժամային գոտիECG
Հեռախոսային կոդ01600
Փոստային դասիչNP25
Պաշտոնական կայքmonmouth.gov.uk
Մոնմութ (Միացյալ Թագավորություն)##
Մոնմութ (Միացյալ Թագավորություն)

Մոնմութ (անգլ.՝ Monmouth, ˈmɒnməθ), Ուելսի (Մեծ Բրիտանիա) հարավ-արևելքում գտնվող Մոնմութշիր գավառի պատմական մայրաքաղաք։ Գտնվում է Մոննո և Ուայ գետերի գետակցում՝ երկրի սահմանից ոչ շատ հեռու։ Բնակավայրի անվանումը՝ «Մոնմոյի բերան», կապվում է Մոնմոյի հետ։ Ուելսի գետի անվանումը՝ Mynwy, նշանակում է «սրընթաց»։ Քաղաքն ի սկզբանե հայտնի էր Abermynwy («Մոնմոյի բերանը») անվամբ, այնուհետև՝ 17-րդ դարում՝ որպես Trefynwy («Մոնմոյի քաղաք»)[2]։ Զանգվածային լրատվության միջոցներում Մոնմութը հայտնի է որպես աշխարհում առաջին «Վիքիպեդիայի քաղաք»[3]։

Բրիտանական հնագիտության խորհուրդը (Council for British Archaeology) Մոնմութը հռչակել է Մեծ Բրիտանիայի պատմական առաջին 10 քաղաքներից մեկը[4]։ Մոնմութի առաջին բնակավայրը եղել է հռոմեական Բլեստիոն (Blestium) ամրոցը. քաղաքի կենտրոնում հայտնաբերվել են հռոմեական մետաղադրամներ և խեցեղեն։ 2-4-րդ դարերում այստեղ, ըստ երևույթին, աշխատանքներ են իրականացվել երկաթով, որի հումքը եկել է Գոբանիումից (Gobannium) և Արիկոնիումից (Ariconium)[5][6]։

Բրիտանիայում հռոմեական տիրապետության ավարտից հետո այս տարածքը դարձել է Էրգինգի թագավորության հարավային եզրը։ Միակ ապացույցը, որ բնակչությունը շարունակել է գոյություն ունենալ, 7-րդ դարի արձանագրությունն է քաղաքում գտնվող եկեղեցու մասին, որը նվիրված է Կադոկ Իմաստունին։ 1056 թվականին Գրիֆիդ Ափ Լլիվելինն ավերել է այս տարածքը[6]։

Մոնմուտ ամրոցի գլխավոր տաճարի ավերակները

Այն բանից հետո, երբ Անգլիան 1066 թվականին նվաճվել է նորմանների կողմից, Հերֆորդ կոմսությունը հանձնվել է Վիլյամ Թագավորի դաշնակից Ուիլյամ Ֆից-Օսբուրնին։ Նա պատասխանատու էր տարածքը պաշտպանելու համար. կառուցվել է նոր ամրոց՝ անցումներն ու պաշարները վերահսկելու նպատակով։ Սկզբնապես այն մոտ և բեյլի էր, ժամանակի ընթացքում ամրոցը վերակառուցվել է քարով և ամրացվեց։ Ամրոցի շուրջը ձևավորվել է մի քաղաք, մոտ 1075 թվականին ստեղծվել Բենեդիկտյան վանքը։

Քաղաքը գրանցվել է «Domesday» գրքում և շարունակել աճել։ 12-րդ դարից սկսել է զարգանալ որպես քաղաքամերձ բնակավայր։ Քաղաքը զբաղվում էր երկաթի առևտրով, դարբնոցներն աշխատում էին տեղական հանքաքարի և ածուխի օգտագործմամբ[7]։

1233 թվականին քաղաքում տեղի է ունեցել խոշոր մարտ՝ Հենրի III թագավորի և բարոնների կողմնակիցների պայքարի շրջանակներում։ Մարտից հետո ամրոցն ընդլայնվել է։ Մոտ 1300 թվականին կառուցվել են քաղաքի պարիսպները և ամրապնդվել է Մոննոյի կամուրջը։ Այժմ այն հետիոտնային կամուրջ է, որը Մեծ Բրիտանիայում միակ պահպանված կամուրջն է, իսկ Եվրոպայում՝ այդպիսի երեքից մեկը[5][8]։

Թագավոր Էդուարդ II-ը ժամանակավորապես բանտարկվել էր տեղի ամրոցում կնոջ՝ Իզաբելլայի, և նրա սիրահար Ռոջեր Մորտիմերի դավադրությունից հետո։ 14-րդ դարի կեսերին ամրոցը և քաղաքը անցել են Լանկաստերի իշխանության տակ։

14-րդ դարից ի վեր քաղաքը սկսել է արտադրել բամբակյա մոնմութական գլխարկներ[8]։ Օուայնա Գլինդուրաի կողմնակիցների հարձակումներից հետո սահմանամերձ քաղաքի բարեկեցությունը տուժել է, թեև քաղաքն ինքնին հարձակման չի ենթարկվել[6]։

1605 թվականին Ջեյմս Առաջինը Մոնմութին պարգևատրել է պատվոգրով։ Քաղաքը «հետագա բոլոր հավերժական ժամանակների համար… կլինի խաղաղության և հանգստության քաղաք, օրինակ, որը վախեցնում է չարին և ուրախացնում է բարությունը»[9]։ Մոնմութում առաջացել է տիպիկ փողոցային շուկա, որն ուներ լայն մեջտեղ (վաճառքի համար) և նեղ ծայրեր՝ անասունների փախուստը կանխելու նպատակով[6]։

18-րդ դարի վերջին քաղաքը դարձել է Ուայ շրջայցի այցելուների սիրված կենտրոնը[6]։ Տարածքի այցելուներից են Ուիլյամ Վորդսվորթը, Սամուել Քոլրիջը, Ռոբերտ Սաութին, Ուիլ Թըրները[8][10]։

Մոնմութ և Վիքիպեդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնմութումի տարբեր հաստատություններում կան QRpedia նախագծի QR կոդերով ցուցանակներ։ Նախագիծը ստացել է Monmouthpedia անվանումը։ Լրատվամիջոցներում Մոնմութը հայտնի է դարձել որպես Վիքիպեդիայի աշխարհի առաջին քաղաք։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 standard forms of Welsh place-names databaseWelsh Language Commissioner.
  2. Hywel Wyn Owen, The Place-Names of Wales, 2000, University of Wales Press, ISBN 0-7083-1458-9, p.63
  3. В Уэльсе появился первый в мире «Википедия-город» Газета.Ru, 18 мая 2012
  4. Keith Kissack, Monmouth and its Buildings, Logaston Press, 2003, ISBN 1-904396-01-1
  5. 5,0 5,1 John Newman, The Buildings of Wales: Gwent/Monmouthshire, 2000, ISBN 0-14-071053-1, pp.393-412
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «A Brief History of the Town of Monmouth». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին.. Accessed 11 January 2012
  7. Kissack, Keith Mediaeval Monmouth. — The Monmouth Historical and Educational Trust, 1974. — С. 24.
  8. 8,0 8,1 8,2 «Monmouth Town Council: History of the town». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին.. Accessed 11 January 2012
  9. «Monmouth Town Council». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 1-ին.
  10. Elisabeth Whittle, «All These Inchanting Scenes: Piercefield in the Wye Valley», Garden History, Vol. 24, No. 1 (Summer 1996), pp. 148—161.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնմութ» հոդվածին։