Մորիս Ուիլքս
Մորիս Վինսենթ Ուիլքս (անգլ.՝ Maurice Vincent Wilkes, հունիսի 26, 1913[1][2], Դադլի, Միացյալ Թագավորություն[1] - նոյեմբերի 29, 2010[3][1][2][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), համակարգչային գիտությունների բնագավառի բրիտանացի գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիս Վինսենթ Ուիլքսը ծնվել է 1913 թվականի հունիսի 13-ին Դադլիում (Անգլիա)[13]։ 1931-1934 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանում, 1936 թվականին ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում՝ գրելով ատենախոսություն իոնոլորտյում ռադիոալիքների տարածման վերաբերյալ[14]։ Դրանից հետո աշխատել և դասավանդել է իր ուսանած համալսարանում։ 1945 թվականից մինչև 1980 թվականը ղեկավարել է համակարգչային լաբորատորիան[15]։
Ուիլքսի ձեռքբերումներից են EDSAC մշակումը՝ մշտական հիշող սարքով առաջին համակարգիչը, որը հիշում էր ծրագրային կոդը, ինչպես նաև միկրոկոդի հայտնաբերումը։ 1957 թվականին հիմնել է Բրիտանական համակարգչային միությունը և դարձել նրա առաջին նախագահը։
Ես հստակ հիշում եմ այն պահը, երբ գիտակցեցի, որ այդուհետև կյանքիս մեծ մասը անցնելու է իմ սեփական ծրագրերում սխալների որոնմամբ
Բնօրինակ տեքստ (անգլ.)I can remember the exact instant when I realized that a large part of my life from then on was going to be spent in finding mistakes in my own programs
1947 թվականին Ուիլքսն ամուսնացել է Նինա Թվայմանի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա. աղջիկները՝ Մարգարեթն ու Հելենը, որդին՝ Թվայմանը։ Նինան վախճանվել է 1980 թվականին[17]։ Մորիս Վինսենթ Ոիլքսը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 29-ին Քեմբրիջում
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 — ընտրվել է Լոնդոնի թագավորական միության անդամ[18]
- 1967 — Թյուրինգի մրցանակ՝ EDSAC-ի մշակման և ծրագրավորման գրադարան հասկացության ներմուծման համար
- 1968 — Հարրի Հուդի հուշամրցանակ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրման համար
- 1972 – ստացել է գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան Նյուքասլի համալսարանի կողմից[19]
- 1976 — Մեծ Բրիտանիայի թագավորական ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր անդամություն[20]
- 1980 — Էկկերտ-Մոկլիի մրցանակ և Ուոլաս Մաքդաուելի մրցանակ
- 1980 — Ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[21]
- 1981 — Ֆարադեյի մեդալ
- 1982 — Հարոլդ Պենդերի մրցանակ
- 1988 — C&C Prize
- 1992 — Կիոտոյի մրցանակ
- 1997 — Ջոն ֆոն Նեյմանի մեդալ համակարգչային տեխնիկայի զագրացման գործում կատարած ներդրման համար[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 http://amturing.acm.org/award_winners/wilkes_1001395.cfm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.bbc.co.uk/news/technology-11875821
- ↑ 4,0 4,1 4,2 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://awards.acm.org/fellows/award-recipients
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://awards.acm.org/award_winners/wilkes_1001395#148
- ↑ https://amturing.acm.org/award_winners/wilkes_1001395.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/wilkes_1001395#140
- ↑ http://www.inamori-f.or.jp/laureates/k08_a_maurice/prf_e.html
- ↑ https://awards.acm.org/award_winners/wilkes_1001395#158
- ↑ «CV for Maurice V. Wilkes» (PDF). University of Cambridge. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Maurice V. Wilkes – Short Biography». cl.cam.ac.uk. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Computer Laboratory, Introduction (անգլ.)
- ↑ http://www.uni-bielefeld.de/lili/verwaltung/digihelp/glossar.html Արխիվացված 2008-05-13 Wayback Machine (գերմ.)
- ↑ Nina Twyman b. 1915 England d. 24 Aug 2008 Cambridge, England: acw
- ↑ Wilkes; Sir; Maurice Vincent (1913 - 2010) Արխիվացված 2020-06-08 Wayback Machine (անգլ.)
- ↑ «1972 – Maurice Vincent Wilkes: Public Orator's speech for Maurice Vincent Wilkes». Archive.org. UK: Newcastle University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Professor Sir Maurice Wilkes». telegraph.co.uk. 30-11-2010.
- ↑ Maurice V. Wilkes (անգլ.)
- ↑ IEEE — IEEE Medals, Technical Field Awards, and Recognitions (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Automatic Digital Computers», John Wiley & Sons, New York, 1956, 305 стр., QA76.W5 1956.
- «Time-sharing Computer Systems», Elsevier, 1975. ISBN 0-444-19525-4
- «Memoirs of a Computer Pioneer», The MIT Press. 1985. ISBN 0-262-23122-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница Уилкса на сайте Кембриджского университета (անգլ.)
- Морис Уилкс и Том Килбурн (ռուս.)
- Oxford University Press (2014-05). «Holders of the Faraday medal of the Institute of Electrical Engineers (1922–2010)». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- Listen to an oral history interview with Maurice Wilkes – recorded in June 2010 for An Oral History of British Science Արխիվացված 2020-11-06 Wayback Machine at the British Library
- An after-dinner talk by Maurice Wilkes at King's College, Cambridge, about Alan Turing. Filmed on 1 October 1997 by Ian Pratt (video)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Ուիլքս» հոդվածին։ |
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2010 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի գիտնականներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ