Մո Իբրահիմ
Մո Իբրահիմ արաբ․՝ إبراهيم محمد بكار | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Սուդան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ալեքսանդրիայի համալսարան, Բրեդֆորդի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ, գործարար, գիտնական և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Լոնդոնի բիզնես դպրոց, BT Group? և Celtel? |
Ամուսին | Hania Morsi Fadl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Hadeel Ibrahim? |
Mo Ibrahim Վիքիպահեստում |
Մոհամեդ «Մո» Իբրահիմ(մայիսի 3, 1946, Սուդան), կապի և տեխնոլոգիաների ոլորտի սուդանա-բրիտանացի գործարար, մինչ «Celtel» ընկերության հիմնելն աշխատել է հեռահաղորդակցության մի քանի ընկերություններում։ Հանդիսանում է «Mo Ibrahim Foundation» հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է Աֆիրկայի լավագույն մենեջերներին։ Մոհամեեդ Մոն հանդիսանում է նաև «Ինդեքս Մոհամեեդ Մո» վիճակագրական կազմակերպության հիմնադիրը, որը զբաղվում է աֆրիկյան բոլոր երկրների վիճագրական հաշվարկով։ Նա Լոնդոնի բիզնես դպրոցի Աֆրիկյան տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի անդամ է։
2007 թվականին նա հիմնել է Աֆրիկյան կառավարման նվաճումների «Մո Իբրահիմ» մրցանակը՝ 5 միլիոն դոլար միանվագ գումար և 200,000 դոլար տարեկան վճար։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհամեդ Մոն ծնվել է Հյուսիսային Սուդանում, 1946 թվականին։ Նա գիտությունների բակալավրի կոչում է ստացել Ալեքսանդրիայի համալսարանում, ուսման ընթացքում տարվել է մարքսիզմի գաղափարներներով։ Աշխատել Անգլիայում, ստացել է մագիստրոսի կոչում Բրեդֆոդի համալսարանում (էլեկտրատեխնիկա), աշխատել է որպես Բրիտանական Տելեկոմի տեխնիկական տնօրեն, որից հետո՝ նույն ընկերության «Cellnet» մասնաճյուղի տեխնիկական տնօրեն։
1989 թվականին նա հիմնել է MSI ընկերությունը, որը 2000 թվականին 618 միլիոն դոլարով վաճառել է իտալական Marconi ընկերությունը։
Ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի՝ 2008 թվականի նրա կարողությունը գնահատվել է 2,5 միլիարդ դոլար։ Նրա անունը Թայմ ամսագրի կողմից ընդգրկվել է«Թոփ 100» հարուստների ցուցակում։
2010 թվականից Իբրահիմը համագործակցել է «Broadband» լայնաշերտ տվյալների փոխանցման զարգացման հանձնաժողովի հետ։
Մո Իբրահիմ հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհամեդ Մոն հիմնադրել է Մո Իբրահիմ հիմնադրամը։ Այն 2007 թվականին հիմնել է մրցանակ՝ Աֆրիկյան առաջնորդության նվաճումների համար, որի առաջին մրցանակակիրը եղել է Մոզամբիկի նախկին նախագահ Խոակին Չիսանոնը[3]։ Հիմնադրամը տարեկան հրապարակում է «Ինդեքս Մոհամեեդ Մո» վիճակագրական տվյալները, որը գնահատում է պետական կառավարման արդյունավետությունը՝ հաշվարկված բոլոր 53 աֆրիկյան երկրների համար։ 2009 թվականից ինդեքսը հաշվարկվում է միայն Սահարայից հարավ ընկած 48 երկրների համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մո Իբրահիմը ամուսնացած է Հանիա Իբրահիմի հետ, որը նախկինում եղել է Առողջապահության ազգային ծառայության խորհրդատու։ Նա կրծքագեղձի քաղցկեղի կլինիկա է հիմնել Սուդանի մայրաքաղաք Խարթումում։ Հետագահայում նրանք ամուսնալուծվել են։ Նրանց դուստրը՝ Հադիլ Իբրահիմը, «Mo Ibrahim Foundation»-ի գործադիր տնօրենն է, իսկ որդին՝ Հոշ Իբրահիմը, դերասան է[4][5]։
Իբրահիմը հետագայում ամուսնացել է Ջեյն Իբրահիմի հետ, նրանք ունեն որդի[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20180618104006/https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ «Mozambique ex-leader wins prize». BBC News. 2007 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «The man giving Africa a brighter future».
- ↑ «Meet the woman who runs the only breast cancer clinic in Sudan». independent.co.uk. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Bill Gates, Bono, Dangote…who’s in Mo Ibrahim’s network?
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фонд Мо Ибрагима, Официальный сайт
- Michela Wrong, «Mo Ibrahim» Статья в журнале New Statesman, 17 октября, 2005
- Биография в New Yorker
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Իբրահիմ» հոդվածին։ |
|