Մրջյուն մարդը և Կրետը
«Մրջյուն մարդը և Կրետը» (անգլ.՝ Ant-Man and The Wasp), ամերիկյան սուպերհերոսների մասին ֆիլմ, որը հիմնված է Marvel Comics հրատարակչության համանուն կոմիքսի վրա։ Արտադրմամբ զբաղվում է Marvel Studios-ը, իսկ թողարկմամբ՝ Walt Disney Studios Motion Pictures: Այն «Մրջյուն մարդ» ֆիլմի շարունակությունն է։ Այն Մարվել կինեմատոգրաֆիկական տիեզերքի հոբելյանական 20-րդ ֆիլմն է։ Ռեժիսորը Ռիդ Փեյթոնն է, իսկ սցենարիստները՝ Քրիս Մակքենան, Էրիկ Սոմերսը, Էնդրյու Բարրերը, Գաբրիել Ֆերարին և Փոլ Ռադը։ Գլխավոր դերերում են Փոլ Ռադը, Մայքլ Դուգլասը և Էվանջելին Լիլլին։
Ֆիլմի թիզեր թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի հունվարի 30-ին[14]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվական։ ԱՄՆ-ի ուղղությամբ արձակված հրթիռը չեզոքացնելու առաքելության ընթացքում Ջանեթ վան Դինն՝ Կրետը փոքրանում է ենթատոմական չափսերի և մտնում է քվանտային աշխարհ։ Իսկ Հենք Փիմի՝ Մրջյունի կնոջ անհետացման հետևանքով շարունակում է մեծացնել իր դստեր հույսը` հավատալով, որ Ջանեթը մեռած է։ Մի քանի տասնամյակ անց գող Սքոթ Լենգը Մրջյուն Մարդի զգեստով գտնում է ձև մտնել և դուրս գալ քվանթային աշխարհից։ Այդ ժամանակ Հենք Փիմը և Հոուփը որոշում են ստեղծել տեխնոլոգիա, որը կթույլատրի ճանապարհորդել քվանտյան աշխարհում։ Նրանք հավատում են, որ կարող են գտնել Ջենեթին առողջ։ Սքոթը և Հոուփը փորձում են աշխատել միասին, որպես մրջյուն և կրետ, ինչպես նաև այդ ժամանակ նրանց մոտ առաջանում են սիրային հարաբերություններ։ Սակայն հետո Լենգը բոլորից գաղտնի գնում է Կապիտան Ամերիկայի մոտ Վրիժառուների մեջ առաջացած կոնֆլիկտի ժամանակ։ Եվ Զակովիանական պայմանագիրը խախտելու պատճառով Սքոթին մնում է տնային կալանքի տակ, իսկ Փիմը և Հոուփը անցնում են ընդհատակ և խզում նրա հետ կապերը[~ 1]:
2 տարի անց Փիմը և Հոուփը ստեղծում են «Քվանթյան Թունել» տեխնոլոգիան և նրանց հաջողվում է ակտիվացնել այն, սակայն ոչ երկար ժամանակով։ Լենգը ստանում է մտային հաղորդարություն, ում հետ, պարզվում է, նա կորել է քվանտյան տարածության մեջ։ Տնային կալանքի վերջին մնում են մի քանի օրեր, սակայն Սքոթը որոշում է զանգել Փիմին։ Հոուփը գողանում է Սքոթին, թողելով խայծ մեծ մրջյունի տեսքով, որը ծրագրավորված է կատարել Լենգի ամենօրյա գործողությունները, որպեսզի կասկածանքներ չառաջացնի ՀԴԲ-ի գործակալ Ջիմի Վուի մոտ։ Սքոթը հաստատում է Փիմի ենթադրությունները, սակայն որպեսզի օգտագործել «Քվանթյան Թունել»-ը պետք է ստաբիլիզատոր։
Հոուփը պայմանավորվեց սև շուկայի գործիչի՝ Սոնի Բերչի հետ թունելի համար ստաբիլիզատորի գնման մասին, սակայն նա չհասցրեց գնահատել հնարավոր շահույթը, որը կարելի է ստանալ Փիմի և Հոուփի հետազոտությունների համար և խաբում է նրանց։ Հոուփը կռվում է Բերչի մարդկանց հետ Կրետի թարմացած և բարենորոգված զգեստով, սակայն այդ ժամանակ նրանց վրա հարձակվում է քվանթյան տարածությունից դիմակով մի կին։ Սքոթը նույնպես թարմացված Մրջյունի զգեստով փորձում է օգնել Հոուփին կռվել «ուրվականի» հետ, սակայն նա փախչում է Փիմի փոքրածված լաբորոտորիայից։
Հինքը ստիպված է լինում այցելել «Գոլիաֆ» ծրագրից իր նախկին գործընկերին՝ Բիլ Ֆոսթերին, ով օգնում է նրանց գտնել լաբորատորիան։ Էյվա Սթարը, Ուրվականը, հարձակվում է Լենգի, Հոուփի և Փիմի վրա, երբ նրանք մտնում են իր ապաստարանը։ Ինչպես պարզվել է, Էյվայի հայրը՝ Էլիասը, Փիմի մի այլ գործընկերն է և պատահաբար սպանել է իրեն և իր կնոջը քվանթյան փորձերի ժամանակ, որը առաջացրել է իր դստեր ոչ ստաբիլ վիճակ։ Ֆոսթերը այդքան ժամանակ օգնում էր Էյվային և ցանկանում է բուժել նրան՝ օգտագործելով Ջանեթի քվանթյան էներգիան։ Ենթադրելով, որ դա կսպանի Ջանեթին՝ Փիմը հրաժարվում է նրանց օգնել, և եռյակին հաջողվում է փախչել լաբորատորիայի հետ։
Բացելով թունելի այդ անգամ ստաբիլ տարբերակը, Փիմը և Հոուփը կապնվում են Ջենթի հետ, ով, օգտագործելով Սքոթին, ինչպես հաղորդիչ, ցույց տվեց իր տեղակայության հստակ վայրը քվանթային աշխարհում։ Սակայն զգուշացնում է, որ նրանք ունեն միայն 2 ժամ, մինչև քվանթյան իրականության ոչ ստաբիլությունը կփոփոխի իր կոորդինատները հազար տարով։ Բերչը ուժեղ հոգեբանական նյութերի օգնությամբ գտնում է Լանգի տեղը Սքոթ Լուիսի, Դեյվի և Քուրտի բիզնես գործընկերներից, ինչպես նաև իրենց մոտ է ուղարկում ՀԴԲ-ն։ Լուիսը հասցնում է զգուշացնել Սքոթին այդ մասին, և Լենգը հասցնում է գնալ տուն մինչև ՀԴԲ-ի գործակալ Վուն կարող է տեսնել, թե ինչպես է նա խախտում տնային կալանքը։ Սակայն այդ նույն ժամանակ ՀԴԲ-ն կալանում է Փիմին և Հոուփին, իսկ Բերչը գողանում է իրենց լաբորատորիան։
Լենգը, օգտագործելով մրջյուններին, օգնում է Փիմին և Հոուփին փախչել կալանքից, և շարունակական հետապնդումից հետո նրանց հաջողվում է Բերչից հետ վերցնել լաբորատորիան։ Սքոթը և Հոուփը զբաղեցնում են Էյվային, իսկ Փիմը այդ ժամանակ մեկնում է քվանթյան աշխարհ և գտնում Ջանեթին։ Սակայն հերոսների ծրագրերի մեջ կրկին խառնվում է Բերչը, իսկ Մրջյունին, Կրետի և Լուիսի հետ կրկին ստիպված են լինում կռվել նրա հետ, դա թույլ է տալիս Էյվային գրավել լաբորատորիան և պատրաստել սարքավորումները և սկսել Ջանեթից ներծծել էներգիան։ Լուիսը, Դեյվը և Կուրտը օգնում են զբաղեցնել Բերչին, իսկ Սքոթը և Հոութը հաղթում են Ուրվականին։ Փիմը և Ջանեթը անվտանգ վերադառնում են քվանթյան աշխարհից։ Ջանեթը ինքնակամ տալիս է իր էներգիայի մի մասը Էյվային, որպեսզի ժամանակավոր ստաբիլիզացնել նրա վիճակը։
Սքոթը վերադառնում է տուն, իսկ գործակալ Վուն բաց է թողնում նրան տնային կալանքի ժամկետը վերջանալուց հետո։ Էյվան և Ֆոսթերը անցնում են ընդհատակ։ Հենք և Ջանեթը կահավորում են ծովի մոտ իրենց տունը։ Իսկ Սքոթը, Հոուփը և Քեսին այդ ժամանակ նոութբուքով նայում են ֆիլմ իրենց փոքրացված մեքենայից։
Ենթագրերից հետո առաջին տեսարանում Սքոթը անցնում է Քվանտյան թունելով և մտնում է քվանթտան աշխարհ, հավաքում է Էյվայի էներգիան, որպեսզի նա հետագայում կարողանա լրիվությամբ բուժվի։ Այդ ժամանակ Հենքը, Հոուփը և Ջանեթը կառավարում են այդ գործընթացը և կապ են պահպանում Լենգի գետ։ Սայայն երբ Հոուփը սկսում է հետ հաշվարկը մինչև Սքոթի մերադառնումը կապը խզվում է։ Սկզբում Սքոթը մտածում է, որ դա կատակ է։ Սակայն նույն վայրկյանում Հենքը, Ջանեթը և Հոուփը դառնում են փոշի[~ 2], իսկ Սքոթը մնում է Քվանտյան իրականությունում։ Ենթագրերից հետո երկրորդ տեսարանում ցուցադրվում է լրիվությամբ դատարկ Սքոթի տունը, հեռուստատեսությամբ հեռարձակվում է արտակարգ դրության մասին ազդանշան, ինչը նշանակում է, որ մատնազարկը[~ 2] արդեն կատարվել է։ Այդ ժամանակ մեծ մրջյունը նվագում է հարվածային գործիքները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Փոլ Ռադ | Մրջյուն մարդ |
Էվանջելին Լիլլի | Հոուփ Փիմ / Կրետ |
Մայքլ Դուգլաս | բժիշկ Հենք Փիմ |
Մայքլ Պենյա | [15] | Լուիս
Լոուրենս Ֆիշբորն | Բիլ Ֆոսթեր |
Հաննա Ջոն-Էեյմեն | Էյվա Սթար / ուրվական |
Ուոլթոն Գոգին | Սոնի Բյորչ |
Միշել Փֆեյֆեր | Կրետ |
Դավիթ Դասթամալչյան | Կուրտ |
Հարիս | Դեյվ |
Էբի Ֆորթսոն | Кэсси Лэнг |
Ջուդի Գրիր | Մեգի |
Բոբի Քաննևալ | Փեքսթոն |
Ռենդալ Փարէ | Ջիմի Վու |
Սթեն Լի | կամեո) | Մեքենայի տեր (
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Հունիսին Peyton Reed-ը ասել է. «Եթե մենք բավականին հաջողակ լինեինք, որպեսզի կարողանանք նկարահանել սիկվել կամ նույնիսկ պրիկվել, ես կանեյի դա։ Ես իսկապես սիրահարվեցի այս կերպարին»[16]։ 2015 թ. Հուլիսին Մայքլ Դուգլասը ցանկություն հայտնեց, որ իր կինը, Քեթրին Զեթա-Ջոնսը, խաղա Ջանեթ Վան Դինի դերը (առաջինը Կրետը), իսկ Էվանգելին Լիլլին հույս ունի տեսնել այդ դերի մեջ Միշել Փֆեֆֆերին[17]։ Դուգլասը նաև հայտարարեց, որ չի ստորագրել սիկվելում նկարահանվելու պայմանագիրը[18]։ Ամսվա վերջում Դավիդ Դասթմալչյանը ցանկություն հայտնեց խաղել ֆիլմում[19]։
2015 թվականի հոկտեմբերին Marvel Studios-ը պաշտոնապես հայտարարել է, որ սիկվելը կկոչվի «Ant-man and The Wasp» և ենթադրյալ թողարկման ամսաթիվը 2018 թվականի հուլիսի 6-ն է[20]։ Հոկտեմբերի վերջում Փեյթոն Ռիդը սկսեց բանակցություններ վարել ֆիլմում նկարահանվելու համար[21]։ 2015 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Փոլ Ռադը և Էվանջելին Լիլլին կվերադառնան իրենց դերերին։ 2015 թվականի դեկտեմբերին հայտարարվեցին սցենարիստների պաշտոնական անունները՝ Էնդրյու Բարեր, Գաբրիել Ֆերրարի և Փոլ Ռադ[22]։ 2016 թվականի օգոստոսին Սատուրն 42-րդ մրցանակաբաշխության ժամանակ Փեյթոն Ռիդը հայտարարեց, որ սիկվելը կցուցադրվի «Առաջին վրիժառու։ Դիմադրություն» ֆիլմի հետ[23]։ Այդ ժամանակ նաև հայտարարվել է, որ Մայքլ Պենյան կվերադառնա Լուիսի դերին[24]։ 2017 թվականի փետրվարի Մայքլ Դուգլասը հաստատեց, որ կվերադառնա Հենք Փիմի դերին[25]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 22-ին[25][26] Ջորջիա նահանգի «Pinewood Atlanta» ստուդիայում, «Cherry Blue» աշխատանքային անունով[27][28][29]։
2018 թվականի մարտի 29-ին իտալական կայք Bad Taste-ի ասելով՝ «Մրջյուն մարդ և Կրետ» ստեֆը այժմ լրացուցիչ նկարահանման փուլում է։ Սակայն դա նորմալ է բլոկբաստրերների համար։ Կայքի աղբյուրները նշում են, որ ֆիլմի ամբողջ ներածումը կվերափոխվի։ Հարավային Ամերիկայում նկարահանված կադրերն ամենայն հավանականությամբ դուր չեն եկել քննության լսարանին և այժմ դրանք փոխարինվում են այլ բանով։
Վարձակալության ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխիկի հավաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 5-ի դրությամբ ստեֆը հավաքել է 11,5 մլն դոլար միայն Հյուսիսային Ամերիկայում և 5,346,946 դոլար մնացած երկրներում։ Ընդհանուր առմամբ «Մրջյուն մարդը և Կրետը» ֆիլմը հավաքել է 16,846,946 ԱՄՆ դոլար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Strom M. MARVEL STUDIOS PHASE 3 UPDATE: Marvel's 'Ant-Man' gets a sequel & more! // marvel.com — Marvel Entertainment, 2015.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Doctor Strange Press Kit — The Walt Disney Company.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 5,43 5,44 5,45 5,46 5,47 5,48 5,49 5,50 5,51 5,52 Walt Disney Studios Motion Pictures Ant-Man and the Wasp Press Kit — P. I.
- ↑ 6,0 6,1 Cabin C. ‘Ant-Man and the Wasp': Michael Douglas Eyeing Return for Sequel // Collider — Canada: 2015.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Kit B. Michael Pena to Star in Sony Horror Thriller 'The Bringing' (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
- ↑ Hall J. ‘Ant-Man and the Wasp’ Will See the Return of Michael Douglas’ Hank Pym // /Film — 2017.
- ↑ https://www.imdb.com/title/tt5095030/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 Ant-Man and the Wasp — 2018.
- ↑ https://www.imdb.com/title/tt5095030/
- ↑ 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
- ↑ https://marvel.com.ru/news/pervyy-tizer-treyler-k-filmu-chelovek-muravey-i-osa
- ↑ «Ant-Man' Additional Credits; Jordi Molla Cast as Villain». 2014 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Brandon Davis (06/30/2015). «Ant-Man Director Peyton Reed Interested In Doing Ant-Man Prequel About Hank Pym». Comicbook.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ ERIC EISENBERG (2015 թ․ հուլիսի 21). «Is The Original Wasp Still Alive? Here's What Evangeline Lilly Says». CINEMABLEND. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Meagan Damore (2015 թ․ հուլիսի 28). «"Ant-Man": Michael Douglas Isn't Signed for More MCU Films, Would Like to Be». CBR (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Metz, Nina (20 июля 2015). «David Dastmalchian geeks out over 'Ant-Man' role». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Marc Strom (2015 թ․ հոկտեմբերի 8). «Marvel Studios Phase 3 Update» (ամերիկյան անգլերեն). Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Tatiana Siegel, Borys Kit (2015 թ․ հոկտեմբերի 21). «'Ant-Man' Director Peyton Reed in Negotiations to Return for Sequel (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2015 թ․ դեկտեմբերի 9). «Andrew Barrer & Gabriel Ferrari Close Deal To Team With Paul Rudd On 'Ant-Man And The Wasp'». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Sean Gerber (2016 թ․ հունիսի 24). «ANT-MAN Director Peyton Reed On The Saturn Award Win And The Sequel». Modern Myth Media (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Borys Kit (2016 թ․ օգոստոսի 19). «Michael Pena to Star in Sony Horror Thriller 'The Bringing' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 25,0 25,1 Jacob Hall (2017 թ․ փետրվարի 10). «Michael Douglas is Back For Ant-Man and the Wasp». /Film (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2017 թ․ հուլիսի 23). «Michelle Pfeiffer Is Janet Van Dyne In 'Ant-Man And The Wasp' – Comic-Con». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Jennifer Brett (2017 թ․ հունվարի 10). «"Spider-Man" films right next to where "Captain America" did». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ SILAS LESNICK (2016 թ․ հոկտեմբերի 11). «Doctor Strange IMAX Preview Teases a Marvel Multiverse». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ BRIAN GALLAGHER (2017 թ․ մարտի 7). «Ant-Man 2 Working Title Revealed as Pre-Production Begins» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մրջյուն մարդը և Կրետը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրջյուն մարդը և Կրետը» հոդվածին։ |
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "~", but no corresponding <references group="~"/>
tag was found
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2018 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Marvel Comics
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Դիսնեյյան ֆիլմեր
- Պեյթոն Ռիդի ֆիլմեր
- Ֆանտաստիկ ֆիլմեր գիտնականների մասին
- Ֆիլմեր հորինված կերպարների մասին
- Ֆիլմեր միջատների մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2018 թվականին
- Հավայիում նկարահանված ֆիլմեր
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1987 թվականին