Յուպիտեր LXVI
Արտաքին տեսք
Յուպիտեր LXVI | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 17 հուլիս 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,5[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 232 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,284[2] |
Սիդերիկ պարբերություն | 719,5 օր[2] |
Թեքվածություն | 164,3° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված)[2] |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Յուպիտեր LXVI, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից 2017 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2017 J 5 ժամանակավոր անվանումը[1]։
Յուպիտեր LXVI արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 232 000 միլիոն կմ հեռավորության վրա, 719,5 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,3° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,284 է[1][2]։
Յուպիտեր LXVI արբանյակը պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|