Նամազ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նամազ (պարս.نماز) (պարսկերեն) կամ Սալաթ (արաբերեն) (արաբ.صلاة)- ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է։ Ղուրանում նամազի համար կան կոնկրետ ցուցումներ` նամազի ժամի, բովանդակության, նամազ անելիս որոշ շարժումների և այլնի մասին։ Նամազն իրականացվում է ըստ այն շարժումների ու դիրքերի, որ արել է Մուհամմադ մարգարեն և որոնք փոխանցվել են սերնդե սերունդ։ Հիմնական աղոթքը համարվում է Ռաքաթը, որն իրենից ներկայացնում է որոշ դիրքերի ու շարժումների ցիկլ, որոնք ուղեկցվում են աղոթքի բառերով։ Բոլոր դիրքերը, շարժումները և բառերը հետևում են իրար խիստ կարգով և որևէ շեղում անելու դեպքում, աղոթքը համարվում է չիրականացված։ Աղոթքի ժամանակ բառերը պետք է արտասանվեն արաբերենով։
Աղոթքի ամենօրյա ցիկլը կազմված է հինգ հիմնական աղոթքներից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավոտյան երկռաքաթ աղոթք (ֆաջր)
- Կեսօրի չորսռաքաթ աղոթք (զոհր)
- Ցերեկային չորսռաքաթ աղոթք (ասր)
- Երեկոյան երեքռաքաթ աղոթք (մաղրիբ)
- Գիշերային չորսռաքաթ աղոթք (իշա)
- Լրացուցիչ գիշերային աղոթքը(վաթր)
Արգելքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելված է աղոթել ճիշտ կեսօրին, նաև արևածագի ու մայրամուտի ժամանակ։ Յուրաքանչյուր մուսուլման, բացի պարտադիր աղոթքներից, կարող է իրականացնել նաև ցանկացած քանակությամբ ինքնակամ աղոթքներ։ Բացի ծիսական աղոթքներից, մուսուլմանն ունի նաև Աստծուն անմիջապես դիմելու հնարավորություն, սովորական աղոթքի միջոցով, որը կոչվում է Դուա։ Այն կարող է իրականացվել ցանկացած ժամանակ և ցանկացած լեզվով։
Նամազի վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամազ կարելի է անել ինչպես մենակ, այնպես էլ խմբով, ցանկացած համապատասխան վայրում։ Ուրբաթ օրվա կեսօրի աղոթքը խորհուրդ է տրվում իրականացնել մզկիթում։ Տեղը, որտեղ իրականացվում է նամազը, պետք է լինի ծիսականորեն մաքուր։ Աղոթողները կարող են փռել աղոթքի համար նախատեսված փոքրիկ խալին (սաջջադա). Խմբային աղոթքի ժամանակ, աղոթողները կանգնում են իմամի հետևում, որը ղեկավարում է աղոթքը։ Կանայք աղոթում են տղամարդկանցից առանձին կամ կանգնում ամենավերջում։ Աղոթքի ժամանակ չի կարելի խոսել, ուտել, խմել, ծիծաղել, կատարել կողմնակի շարժումներ և այլն։ Չի կարելի աղոթել ալկոհոլ կամ որևէ տեսակի թմրանյութ օգտագործած վիճակում։ Հիվանդները և հաշմանդամները աղոթքը կարող են իրականացնել ինչպես նստած, այնպես էլ պառկած վիճակում` շարժումներն իրականացնելով մտովի։ Նամազի ծիսակարգն իսլամի բոլոր ուղղություններում իրականացվում է նույն կերպ։
Նամազի իրականացման պարտադիր պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային նամազ մզկիթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծիսական մարքություն - Եթե մարդը նախքան աղոթելը հոգացել է իր բնական կարիքները կամ ունեցել է սեռական հարաբերություն, պետք է իրականացնի ամբողջական կամ մասնակի ծիսական լվացում
- Մաքուր տեղ - Աղոթելու համար անհրաժեշտ է ընտրել մաքուր տեղ
- Ղեբլե - Աղոթելիս մուսուլմանը պետք է կանգնի դեմքով դեպի Ղեբլե (տես` Քաաբա)
- Հագուստ - Աղոթողը պետք է հագած լինի մաքուր հագուստ, որը համապատասխանում է շարիաթին
- Սթափություն - իսլամում ալկոհոլը և թմրանյութերը արգելված են։ Այդ ամենը համարվում է հարամ
- Ժամանակ - 5 նամազներից յուրաքանչյուրն իրականացվում է դրա համար սահմանված ժամին
Ռաքաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամազի հիմքը Ռաքաթն է, որն իրենից ներկայացնում է որոշակի դիրքերի ու շարժումների ցիկլ, որոնք ուղեկցվում են աղոթքի բառերով։ Բոլոր դիրքերը, շարժումները և բառերը հետևում են իրար խիստ կարգով և որևէ շեղում անելու դեպքում, աղոթքը համարվում է չիրականացված։ Աղոթողը իրականացնում է լվացում (վոզու)։ Այնուհետև, ձեռքերով ընդունելով համապատասխան դիրք, աղոթողը կարդում է Ղուրանի առաջին սուրան` Ալ Ֆաթիհան։ Դրանից հետ` որևէ կարճ սուրա Ղուրանից։ Ղուրանի այաները արտասանելուց հետո աղոթողը խոնարհվում է Աստծուն (ռուքու)։ Այդ ժամանակ նա արտասանում է "Թող լսի Ալլահը նրան, ով փառաբանեց իրեն" (թասմի)։ Դրանից հետո նա ծնկի է գալիս և իրականացնում երկրային խոնարհում (սուջուդ)։ Ուղղվելով, նա նստում է կրունկների վրա և Աստծուց թողություն խնդրում։ Այնուհետև աղոթողը կրկնում է խոնարհումը և նորից նստում կրունկների վրա։ Երկրորդ և վերջին ռաքաթների ժամանակ աղոթողը կարդում է Թաշահհուդը։ Իսկ վերջին ռաքաթից հետո արտասանում է հետևյալ նախադասությունը. "Խաղաղությունը և Աստծո բարեգթությունն ընդ ձեզ", միաժամանակ թեքվելով աջ ու ձախ։
Նամազի ժամանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ է արգելված նամազ անել
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևածագից մինչև այն պահը, երբ արևը կբարձրանա մի նիզակի բարձրության
- Երբ արևը զենթիում է
- Մայրամուտի ժամանակ
Պարտադիր աղոթքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտադիր աղոթքները տարբերվում են ըստ իրականացման ժամանակի, ռաքաթների քանակի, իրականացման ձևի և այլն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 174)։ |