Jump to content

Նիմֆալիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիմֆալիդներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թիթեռներ
Ընտանիք Թիթեռ
Լատիներեն անվանում
Nymphalidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նիմֆալիդներ (լատին․՝ Nymphalidae), ցերեկային թիթեռների ընտանիք։ Հայտնի է մոտ 2 հազար, Հայաստանում՝ 60 տեսակ։ Թևերի բացվածքը՝ 25-180 մմ է, վերևից՝ գունագեղ նկարով, ներքևից նկարը թաքնված է, որը հնարավորություն է տալիս թիթեռին նստած դիրքում աննկատ մնալ։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առջևի ոտքերը զարգացած չեն. ձևափոխվել են և ընդունել խոզանակի տեսք։ Թրթուրների կուտիկուլան ճյուղավորվող կամ ելուստներով է։ Թիթեռները լավ թռչում են. հայտնի են որպես չվող տեսակ։ Կրտսեր սերնդի թրթուրները հաճախ ապրում են խմբերով՝ սարդոստայնանման բներում։

Սնվում են խոտաբույսերի, հազվադեպ՝ ծառատեսակների վրա։ Մեծամասնությունը միակեր է (եղինջի, մանուշակի Նիմֆալիդներ և այլն)։ Հարսնյակները հաճախ մետաղ, փայլուն բծերով են, կախված են գլխիվայր։ Որպես կանոն՝ ձմեռում են թիթեռները կամ երիտասարդ թրթուրները։

Նիմֆալիդների լայնորեն տարածված տեսակներից են՝ սևադեղնավուն (լատին․՝ Nympha- los xantomelus), ցերեկային սիրամարգակն (լատին․՝ Inachisio), անկյունաձև էգեյա (լատին․՝ Polygonia egea), սադափաթիթեռ (լատին․՝ Arginnis pandora), կարմիր ադմիրալ (լատին․՝ Vanessa atalanta), երնջնակի թիթեռ (լատին․՝ Vanessa cardui), դիդիմա (լատին․՝ Melitaea didima) և այլն։ Որոշ հետազոտողներ վերջին տարիներին նիմֆալիդների ընտանիքին են միավորել թիթեռների մի քանի այլ խոշոր ընտանիքներ (այդ թվում՝ թավշաթիթեռներին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆալիդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆալիդներ» հոդվածին։