NFPA 704: Standard System for the Identification of the Hazards of Materials for Emergency Response
Կազմված է
cellulose trinitrate, cellulose dinitrate
Նիտրաթաղանթանյութ, նիտրացելուլյոզ, թաղանթանյութիազոտաթթվական բարդ եթեր, ընդհանուր բանաձևն է․ , որտեղ -ը կարող է փոփոխվել 1-ից մինչև 3։ Սպիտակ կամ դեղնավուն, փուխր թելքավոր, պինդ նյութ է։ Բռնկվող է, անկայուն՝ թթուների և հիմքերի նկատմամբ։ Նիտրաթաղանթանյութի կարևորագույն բնութագիրը ազոտի պարունակությունն է, որը զգալիորեն ազդում է նրա ֆիզիկամեխանիկական, քիմիական և տեխնոլոգիական հատկությունների վրա։ Ըստ ազոտի պարունակության տարբերում են նիտրաթաղանթանյութի հետևյալ տեսակները, կոլօքսիլին (10,7–12,2% ազոտ), պիրօքսիլին №2 (12,2–12,5% ազոտ), պիրօքսիլին №1 (13,0–13,5% ազոտ), 6 և հատուկ տեսակը՝ պիրոկոլոդիումը (12,4% ազոտ), որը հայտնաբերել է Դ․ Մենդելեևը։ Նիտրաթաղանթանյութի խտությունը 1580–1650 կգ/մ³ է։ Լուծելիությունը պայմանավորված է պարունակող ազոտի քանակով։ Նիտրաթաղանթանյութները լուծվում են ացետոնում, չեն լուծվում ջրում և ոչ բևեռացված լուծիչներում։ Տաքացնելիս սկսում են քայքայվել 40– 60°C–ից։ Արագ տաքացումից նիտրաթաղանթանյութի քայքայումը կարող է ավարտվել բռնկմամբ և պայթյունով։ Նիտրաթաղանթանյութ ստացվում է նիտրացնող խառնուրդով և փխրեցված ու չորացված թաղանթանյութով նիտրելով։ Ստացված նյութը բազմաթիվ անգամ լվացվում է ջրով, սոդայի լուծույթով և անհրաժեշտության դեպքում ջրազրկվում (օրինակ՝ էթիլ սպիրտով)։ Վաճառքի հանվող նիտրաթաղանթանյութը պարունակում է 20–40% ջուր կամ սպիրտ։ Կոլօքսիլինը կիրառվում է ցելուլոիդի, պլաստմասսաների, նիտրաներկերի, նիտրալաքերի, նիտրասոսինձների արտադրության մեջ։ Պիրօքսիլինը օգտագործում են անծուխ վառոդի, դինամիտների և պայթուցիկ այլ նյութերի ստացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 307)։