Նոյս (գերմ.՝ Neuss), քաղաք, որը գտնվում է Գերմանիայի արևմուտքում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում։ Համարվում է Հռենոս Նոյս մարզի կենտրոնը և ամենախոշոր քաղաքը։ Այն տեղակայված է հին և նոր առևտրական ուղիների խաչման վայրում։ Նոյսը Գերմանիայի ամենահին քաղաքներից է։
Նոյսը հիմնադրվել է մ․թ․ա․ 16 թվականին հռոմեցիների կողմից՝ որպես XIX լեգեոնի ճամբար։ Որոշ ժամանակ անց հռոմեական զորքերը, հին գերմանական ցեղերի ազդեցության ներքո, լքել են այս տարածքը։ IX դարում Եվրոպայի հյուսիսից դեպի հարավ տեղաշարժվել են վիկինգները։ Եվրոպացի շատ տարեգիրներ իրենց տարեգրությունների մեջ հիշատակել են վիկինգներին և հին գերմանական Նոյս քաղաքը[1]։