Նոր աղբյուր
Արտաքին տեսք
Նոր աղբյուր (ամսագիր, Թեհրան), հրատարակվել է ընդհատումներով՝ 1942-1948 թվականներին, Թեհրանում։ Խմբագիր՝ Ա. Տեբ-Օհանյան։ Մեծ ուշադրություն է դարձրել իրանահայ երիտասարդության կրթության, բարոյական և գեղագիտական դաստիարակության հարցերին։ Տպագրել է իրանահայ գրողների և համաշխարհային գրականության դասականների գործեր, բնագիտությանը, արվեստին ու պատմությանը նվիրված հոդվածներ։