Շանսոնիե
Շանսոնիե (ֆր.՝ chansonnier chanson՝ «երգ»-ից), ֆրանսիացի էստրադային երգիչ, քառյակների, քառյակերգերի կատարող, «մոնմարտրական» ոճով ժանրային երգերի կատարող, հաճախ դրանց խոսքերի և երաժշտության հեղինակ (տես՝ «Շանսոն»)։ Շանսոնիեի արվեստը ծագել է միջնադարյան ֆրանսիական մենեստրելներից։
18-19-րդ դարերի սահմանագծին ժողովրդի հեղափոխական վերելքն առաջ բերեց շանսոնիեների արվեստի զարգացումը, որոնք իրենց երգերով արձագանքեցին օրախնդիր իրադարձություններին։ Շանսոնիեները հաճախ նոր տեքստերը հարմարեցրել են արդեն գոյություն ունեցող մեղեդիներին։ 19-րդ դարի վերջին «շանսոնիե» սկսեցին անվանել էստրադայի պրոֆեսիոնալ արտիստներին (Գ. Մոնթեգյուս, Ա. Բրյուան և այլք)։
Ֆրանսիայից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայից դուրս շանսոնիեների թվին հաճախ դասում են ֆրանսալեզու երգերի բոլոր կատարողներին։ Այդ պատճառով մի կողմից միավորվում են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ա. Մարլին, Մ. Շևալյեն, է. Պիաֆը, Իվ Մոնտանը, ժ. Բրասենսը, Շառլ Ազնավուրը՝ հենց շանսոնիեներ, այսինքն՝ շանսոնների կատարողներ, և մյուս կողմից՝ Մ. Մատյոն, Ջո Դասենը, Պ. Կաասը և շատ ուրիշներ, որոնք կատարում են ֆրանսիական էստրադային երգեր։
Ֆրանսիացի կատարողների արվեստն ազդեցություն է թողել եվրոպական երկրների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ժամանակակից էստրադային երաժշտական արվեստի վոկալ ժանրերի զարգացման վրա (Մ. ն. Սավոյարով, Ա. ն.Վերտինսկի, Լ. Օ. Ուտյոսով, Մ. Ն. Բեռնես, Բ. Շ. Օկուջավա, Վ. Ս. Վիսոցկի, Ա. Ա. Գալիչ և այլք)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шансонье // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюки. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-Х
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆրանսիական մոտիվներ» — Կայք ֆրանսիական շանսոնի մասին
- Էդիթ Պիաֆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանսոնիե» հոդվածին։ |
|