Jump to content

Շրոփշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրոփշիր
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էԱրևմտյան Միդլենդս
ՎարչկենտրոնՇրուսբերի
Բնակչություն506 737 մարդ (2020)[1]
Տարածք3487,5894 կմ² (2016)[2]
Սահմանակցում էՉեշիր, Սթեֆորդշիր[3], Վուստերշիր[3], Հերեֆորդշիր[3], Պոուիս[4] և Clwyd?[4]
shropshire.gov.uk

Շրոփշիր (անգլ.՝ Shropshire), նախկինում՝ Սալոփ (անգլ.՝ Salop), արարողակարգային կոմսություն և ունիտար միավոր (որպես մաս) Անգլիայի արևմուտքում։ Մտնում է Արևմտյան Միդլենդ շրջանի կազմի մեջ։ Մայրաքաղաքը Շրուսբերին է, ամենամեծ քաղաքը՝ Թելֆորդը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրոփշիր արարողակարգային դքսությունը զբաղեցնում է 3487 կմ² տարածք (13-րդ հորիզոնական) և արևմուտքում սահմանակից է Ուելսի, հյուսիսում՝ Չեշիր, արևելքում՝ Սթաֆորդշիր, հարավ-արևելքում՝ Վուստերշիր, հարավում՝ Հերեֆորդշիր արարողակարգային դքսությունների հետ։

Շրոփշիր արարողակարգային դքսությունը բաղկացած է քաղաքականապես միմյանցից անկախ ունիտար միավորներ Շրոփշիրից և Թելֆորդ ենդ Ռիքինից։

Շրոփշիր ունիտար միավորը զբաղեցնում է 3197 կմ² տարածք (14-րդ հորիզոնական), և նրա սահմանները գրեթե ամբողջությամբ համընկնում են արարողակարգային դքսության սահմանների հետ, բացառությամբ այն բանի, որ հյուսիս-արևելքում Շրոփշիրի ունիտար միավորը սահմանակցում է Թելֆորդ ընդ Ռիքին ունիտար միավորի հետ։

Սևեռն նավարկելի գետով դքսությունը բաժանվում է երկու՝ որպես վարելահող մշակվող հյուսիսային` հարթավայրային, և հարավային` անասնապահության համար ավելի հարմար լեռնոտ մասերի[5]։

Հարավային մասում անցնում են Լոնգ Մինդ (617 մ) և Քլի Գիլս (550 մ) լեռնաշղթաները։ Դքսության կենտրոնում է գտնվում Վրեկին լեռը (377 մ)[5]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրոփշիր արարողակարգային դքսության տարածքում բնակվում է 449 հզր. մարդ (42-րդ տեղը ոչ մետրոպոլ դքսությունների շրջանում՝ տվյալները 2004 թ.-ի), բնակչության միջին խտության դեպքում՝ 129 մարդ/կմ²։

Բնակչությունը 240 հզր. մարդ է, ըստ ԷԲՀԲ-ի (19-րդի վերջ՝ 20-րդ դդ. սկիզբ)։

Շրոփշիրի միասնական միավորի տարածքում՝ 2001 թվականի տվյալներով, բնակվում է 283.173 մարդ, 89 մարդ/կմ² բնակչության միջին խտությամբ[6]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2009 թվականը դքսության կազմի մեջ էր մտնում 5 վարչական շրջան և մեկ ունիտար միավոր։

  1. Հյուսիսային Շրոփշիր (ծիսական դքսության շրջան)
  2. Օսվեսթրի (ծիսական դքսության շրջան)
  3. Շրուսբերի և Էտչեմ (ծիսական դքսության շրջան)
  4. Հարավային Շրոփշիր (ծիսական դքսության շրջան)
  5. Բրիջնորթ (ծիսական դքսության շրջան)
  6. Թելֆորդ ենդ Ռիքին (միասնական)

2009 թ. բարեփոխումից հետո ոչ մետրոպոլ դքսության 5 վարչական շրջանները վերաձևավորվել են Շրոփշիր ունիտար միավորի։ Այսպիսով, ներկայումս Շրոփշիր արարողակարգային դքսությունն իր մեջ ներառում է երկու ունիտար միավոր, իսկ ոչ մետրոպոլ դքսությունը վերացվել է։

  1. Շրոփշիր (միասնական)
  2. Թելֆորդ ենդ Ռիքին (միասնական)

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրոփշիր ծիսական դքսությունը չունի քաղաքային իշխանության ոչ մի մարմին։ Իշխանությունը բաժանված է միմյանցից անկախ՝ Շրոպշիրի և Թելֆորդ էնդ Ռիքինի ունիտար միավորների խորհուրդների միջև։

Շրոփշիր ունիտար միավորի խորհուրդը բաղկացած է 63 ընտրատարածքներում ընտրված 74 պատգամավորներից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 52 տեղ են զբաղեցնում պահպանողականները[7]։

Շրոփշիրի մայրաքաղաք Շրուսբերի քաղաքում է հիմնվել Շրուսբերի Թաուն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Երկրորդ ֆուտբոլային լիգայում։ Շրուսբերի Թաունը իր մրցակիցներին ընդունում է Նյու Միդոու մարզադաշտում (9 հզր. հանդիսական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
  2. 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  3. 3,0 3,1 3,2 http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000043822
  4. 4,0 4,1 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
  5. 5,0 5,1 «Шропшир». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Депутаты совета унитарной единицы Шропшир». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրոփշիր» հոդվածին։