Ընդհանուր մրցաշրջանին մասնակցեցին 76 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի , քանի որ չունի ազգային առաջնություն, և Ջիբրալթարի, որը թեև 2013-ի մայիսին դարձել է ՈՒԵՖԱ անդամ երկիր, սակայն Չեմպիոնների Լիգային կմասնակցի 2014-15 առաջնությունից սկսած[2][3])։ Անդամ երկրները բաժանվեցին 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվեցին՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող 2012 թ.-ի գործակիցների[4]։
Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցեցին չորսական ակումբներով.
Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցեցին երեքական ակումբներով.
Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցեցին երկուական ակումբներով.
Անդամ երկրներ որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցեցին մեկական ակումբներով.
ՈՒԵՖԱ անդամ երկրների վարկանիշերը՝ ըստ գործակիցների
2013-14 Չեմպիոնների Լիգայի համար ՈՒԵՖԱ անդամ երկրների վարկանիշային դասավորվածությունը պայմանավորված է 2012 թ.-ի նրանց գործակիցներով, որոնք էլ, իրենց հերթին, հաշվարկվում են՝ հաշվի առնելով այդ երկրների ակումբների ելույթները եվրոպական մրցասպարեզում 2007-08-ից մինչև 2011-12-ն ընկած ժամանակահատվածում[5]։
Երրորդ որակավորման փուլ անցած ակումբները բաշխվել են երկու առանձին խմբերի մեջ՝ չեմպիոնների և ոչ չեմպիոնների։ Խաղերի վիճակահանությունը անց է կացվել 2013-ի հուլիսի 19-ին Նիոնում։ Թիմերի միջև տեղի են ունեցել երկուական խաղեր՝ առաջին և պատասխան (համապատասխանաբար՝ հուլիսի 30-31-ին և օգոստոսի 6-7-ին), որոնց արդյունքում հաղթած ակումբները որակավորվել են փլեյ-օֆֆ փուլ։ Պարտված ակումբները որակավորվել են 2013-14 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։
Փլեյ-օֆֆ փուլը բաղկացած է երկու առանձին խմբերից՝ չեմպիոնների և ոչ չեմպիոնների։ Երկու խմբերի պարտվողները իրենց մրցելույթները շարունակեցին 2013-14 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլում։ Խաղերի վիճակահանությունը անց է կացվել 2013-ի օգոստոսի 9-ին Նիոնում։ Խաղերը տեղի են ունեցել. առաջին խաղ՝ օգոստոսի 20-21-ին, պատասխան խաղ՝ օգոստոսի 27-28-ին։
Փլեյ օֆֆ փուլում յուրաքանչյուր ակումբ հանդիպում է հակառակորդի հետ երկու անգամ, սեփական խաղադաշտում և մրցակցի հարկի տակ։ Մրցակիցները որոշվում են վիճակահանության սկզբունքով։ 1/16 եզրափակչում վիճակահանության ժամանակ խմբերում առաջին տեղ գրաված ակումբները և երկրորդ տեղ գրաված ակումբները բաժանվում են տարբեր զամբյուղների, ընդ որում նույն զամբյուղի մասնակիցներ չեն կարող դուրս գալ միմյանց դեմ, ինչպես նաև նույն երկիրը ներկայացնող ակումբները նույնպես չեն կարող դուրս գալ միմյանց դեմ։ 1/8-րդ և ավելի բարձր փուլերում այս կանոնները չեն գործում։