Jump to content

Ուղանցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղանցույց
Արգենտինա

Ուղանցույց կամ վիադուկ (ֆր.՝ viaduc, առաջացել է լատիներեն via - ճանապարհ, ուղի, duco - տանել), խոր ձորի, լեռնային կիրճի, ճահճային գետահովիտի վրայով գցված՝ սովորաբար մեծ երկարության և բարձր հենարաններով կամուրջ։ Ուղանցույցը երբեմն կառուցում են բարձր լիրաթմբերի փոխարեն, երբ վերջիններիս կառուցումը տեխնիկապես և տնտեսապես աննպատակահարմար է։ Հենարանների բարձրության աստիճանաբար մեծացմամբ ուղանցույցները տարբերվում են ուղանցներից, որոնց հենարանների բարձրության տարբերությունը աննշան է։ Ուղանցույցները լինում են քարաշեն, բետոնե, երկաթբետոնե, մետաղե, ըստ կառուցվածքի՝ բազմաթռիչք, կամարակապ, սակավ՝ հեծանային։ Ուղանցույցները հայտնի էին դեռևս Հին Հռոմում։ 19-րդ դարի վերջից քարե Ուղանցույցները փոխարինվեցին մետաղե և երկաթբետոնե ուղանցույցներով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վ. Փինաջյան, Ա. Ավետիսյան, Կամրջաշինության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1983