Jump to content

Չարլի Մանգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլի Մանգեր
անգլ.՝ Charles Thomas Munger
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1924(1924-01-01)[1]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ[2]
Մահացել էնոյեմբերի 28, 2023(2023-11-28)[3][1] (99 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց (1948), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Omaha Central High School?
Մասնագիտություններդրող
ԱշխատավայրԲերքշիր Հեթուեյ
Ծնողներհայր՝ Alfred Case Munger?[5]
Զբաղեցրած պաշտոններտնօրենների խորհրդի անդամ և տնօրենների խորհրդի անդամ
Ստորագրություն
Изображение автографа
 Charlie Munger Վիքիպահեստում

Չարլզ Թոմաս Մանգեր (անգլ.՝ Charlie Munger, հունվարի 1, 1924(1924-01-01)[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[2] - նոյեմբերի 28, 2023(2023-11-28)[3][1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, իրավաբան, ներդրող և բարերար։ Եղել է Ուորեն Բաֆեթի կառավարած Բերքշիր Հեթուեյ ընկերության փոխնախագահը։ Բաֆեթը Մանգերին անվանել է «իմ գործընկեր»։ Մանգերը 1984-2011 թթ. աշխատել է որպես Wesco Financial Corporation-ի տնօրեն (Wesco-ի 80%-ն այդ ժամանակ պատկանում էր Բերքշիր Հեթուեյին)։ Նա նաև Լոս Անջելեսում տեղակայված Daily Journal Corporation-ի նախագահն էր և Costco Wholesale Corporation-ի տնօրենը։

Ֆորբս ամսագիրը 2015 թվականին նրա կարողությունը գնահատել է 1,3 միլիարդ դոլար[6]։

Մանգերը ծնվել է Օմահայում, Նեբրասկա։ Որպես պատանի աշխատել է Ուորեն Բաֆեթի պապին պատկանող Buffett & Son խանութում։ Միչիգանի համալսարան ընդունվելուց հետո, որտեղ նա սովորել է մաթեմատիկա, այցելություններից բացի այլևս չի վերադարձել Օմահա[7]։ 1943 թվականին նա դուրս է եկել քոլեջից՝ ծառայության անցնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո ավարտել է Հարվարդի Իրավունքի դպրոցը և սկսել իրավաբանությամբ զբաղվել Լոս Անջելեսում։

1962 թվականին Մանգերը ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը նման էր Բաֆեթի ընկերությանը։ 1962-1975 թվականներին նրա ընկերությունը ունեցել է տարեկան միջինը 19.8 տոկոսի եկամուտ, ինչը գրեթե չորս անգամ ավելի է եղել շուկայի ցուցանիշներից։

1976 թվականին տեղի է ունեցել Բերքշիր Հեթուեյի և Blue Chip Stamps ընկերությունների միաձուլումը, որտեղ Մանգերը զբաղեցնում էր տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143363689 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Charlie Munger, investing genius and Warren Buffett’s right-hand man, dies at age 99CNBC.
  4. 4,0 4,1 4,2 Charles T. Munger, Much More Than Warren Buffett's No. 2, Dies at 99The New York Times.
  5. 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
  6. http://www.forbes.com/profile/charles-munger/&list=billionaires(չաշխատող հղում)
  7. Janet Lowe. Damn Right!: Behind the Scenes with Berkshire Hathaway Billionaire Charlie Munger (2000). John Wiley and Sons.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Մանգեր» հոդվածին։