Jump to content

ՊեպսիԿո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՊեպսիԿո
Изображение логотипа
Տեսակկոնգլոմերատ, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1961
ՀիմնադիրՔալեբ Բրեդհեմ
ՎայրPurchase, Harrison, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենRamon Laguarta?[2]
Արդյունաբերությունըմպելիքների արտադրություն, fast-moving consumer goods? և սննդի արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ92,4 մլրդ $ (դեկտեմբերի 25, 2021)[3]
Հասույթ79,5 մլրդ $ (դեկտեմբերի 25, 2021)[3]
Աշխատողների թիվ309 000 մարդ (դեկտեմբերի 25, 2021)[3]
Դուստր ընկերություններPepsiCo (Կանադա), PepsiCo Holdings?, The Smith's Snackfood Company?, Gamesa?, Bluebird Foods?, Naked Juice?, Izze Beverage Company?, Lebedyansky?, PepsiCo Ukraine, Tropicana Products, Gatorade, Sunny Delight Beverages?, Frito-Lay, Quaker Oats Company և Fruko?
ՍեփականատերThe Vanguard Group[4], BlackRock[4] և State Street Global Advisors
Կայքpepsico.com(անգլ.)
ԲորսաNYSEPEP
 PepsiCo Վիքիպահեստում

«ՊեպսիԿո ընկերություն» (անգլPepsiCo Inc.), ամերիկյան սննդամթերքի և խմիչքների անդրազգային կորպորացիա՝ տեղակայված Փըրչեյս քաղաքում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ)։ Զբաղվում է հացահատիկային ծագման թեթև սննդի և զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ, մարքեթինգով և մատակարարմամբ։

Ընկերությունը ձևավորվել է 1965 թվականին՝ որպես «Պեպսի Կոլա» զովացուցիչ ըմպելիքների և «Ֆրիտո Լեյ» չիպսերի ընկերության միավորման արդյունք։ Միավորումից ի վեր «ՊեպսիԿոն», բացի իր այցեքարտային «Պեպսի» ըմպելիքից, լայնորեն մեծացրել է արտադրատեսակների տեսականին, 1998 թվականին ձեռք բերելով «Tropicana», իսկ 2001 թվականին՝ «Quaker Oats» խոշոր ընկերությունները, ինչպես նաև արտադրվող տեսականուն ավելացնելով՝ «Գեյթորեյդ» սպորտային խմիչքի ապրանքանիշը, որը լայն սպառում ունի հյուսիսամերիկյան սպորտային լիգաներում։

2012 թվականի հունվարի 22-ի դրությամբ ընկերության ապրանքատեսակներից յուրաքանչյուրի մանրանածախ վաճառքը կազմել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար, մատակարարվելով 200-ից ավելի պետություններում, ինչի արդյունքում տարեկան մաքուր եկամուտը կազմել է 43,3 միլիարդ ԱՄՆ դոլար[5]։ Ըստ զուտ եկամտի՝ «ՊեպսիԿոն» համարվում է երկրորդ խոշորագույն սննդամթերքի և խմիչքի ընկերությունն աշխարհում։

2012 թվականի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվն հասնում է 278 000-ի։ 2006 թվականից նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է հնդկական ծագման ամերիկյան գործարար Ինդրա Կրիշնամուրթհի Նույին։

Ընկերության կողմից արտադրված ըմպելիքների շշալցումն ու մատակարարումը որոշ տարածաշրջաններում տեղի է ունենում հատուկ լիցենզավորված շշալցնողների կողմից։ Հայաստանում «Պեպսի» ապրանքանիշի արտադրումն իրականացվում է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. https://www.bloomberg.com/research/stocks/private/person.asp?personId=129865607&privcapId=32854
  3. 3,0 3,1 3,2 PepsiCo, Inc. Annual Report 2021 SEC 10-K
  4. 4,0 4,1 https://www.sec.gov/Archives/edgar/data/77476/000120677417000883/pepsico3177381-def14a.htm
  5. Բրայսոն Յորք, Էմիլի. «Պեպսին նշում է երեք խմիչքների միլարդ-դոլարանոց բնույթի մասին». «Չիկագո Թրիբյուն». Արխիվացված է օրիգինալից 2012-02-01-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  6. Ս. Սարգսյանն այցելել է «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]