Jump to content

Պերիդոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերիդոտ
Ընդհանուր
ԿատեգորիաՍիլիկատներ
Բանաձև
(կրկնվող միավորը)
(Mg, Fe)2SiO4
Նույնականացում
ԳույնԴեղին, դեղնականաչ, ձիթապտղի կանաչ, դարչնագույնին մոտ, երբեմն զմրուխտի գույն
Բյուրեղային համակարգՕրթոռոմբիկ
ԹերթականությունՎատ
ԲեկումԿոնխոիդալ
Մոոսի կարծրություն6.5–7
ՓայլԱպակեփայլ
ՇերտերՉունի
Ձգողականություն3.2–4.3
Բեկման ցուցանիշ1.64–1.70
Երկճառագայթաբեկում+0.036
Ենթակատեգորիաforsterite? և թանկարժեք քար

Պերիդոտ կամ խրիզոլիտ, սիլիկատային միներալ։ Օլիվին կոչվող թանկարժեք սիլիկատային միներալի ((Mg Fe)2SiO4) տարատեսակ, որն ավելի հարուստ է մագնեզիումով, և բանաձևն ավելի մոտ է Mg2SiO4: Բյուրեղները նման են կարճ պրիզմայաձև սյուների, որոնք ավարտվում են բուրգաձև գլխիկով։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիդոտ անվան ծագումը պարզ չէ։ Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանն առաջարկում է անգլոնորմանդական pedoretés բառի ձևափոխված տարբերակը, որը նշանակում է օպալ, բայց ոչ արաբական faridat-ը, որը նշանակում է թանկարժեք քար։ Միջնադարի անգլերեն բառարաններում այս բառի մի քանի տարբերակ է հանդիպում, օրինակ՝ պերիդոտ, պերիտոտ, պելիդոդ, պիլիդոդ և այլն[1]։

Պերիդոտի ամենավաղ օգտագործումը եղել է Սուրբ Օլբանս աբբայության լատինագիր մատյաններում, թարգմանվել է 1705 թվականին և, հնարավոր է, առաջին օգտագործման դեպքն է եղել անգլերեն լեզվում։ Այնտեղ գրված է, որ 1245 թվականին եպիսկոպոս Ջոնը իր մահից հետո աբբայությանն է կտակել տարբեր իրեր, որոնց մեջ կար նաև պերիդոտ[2]։

Խրիզոլիտը հին հունարեն բառ է՝ χρυσός-ոսկի և λίθος-քար։

Շատ քիչ միներալներ են, որ գոյություն ունեն միայն մեկ գույնի մեջ, պերիդոտը այդ քչերից մեկն է։ Հիմնական գույնը կանաչ ձիթապտղի գույնն է, կանաչի ինտենսիվությունը կախված է երկաթի քանակությունից։ Այդ պատճառով պերիդոտի առանձին միներալներ կարող են ունենալ դեղնականաչից մինչև կանաչադարչնագույն երանգներ։ Հազվագյուտ դեպքերում՝ պերիդոտը կարող է ունենալ մաքուր կանաչ գույն՝ առանց դեղին կամ դարչնագույն երանգների[3]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ պերիդոտը հանդիսանում է սիլիկատային միներալ, այն բոլոր սիլիկատների նման ձևավորվում է լավայի մեջ։ Հանդիպում է նաև երկնաքարերում։

Պերիդոտները իրարից տարբերվում են չափերով և բաղադրությամբ։ Հրաբխային ակտիվության ժամանակ ձևավորված պերիդոտը լիթիումի, նիկելի և ցինկի ավելի բարձր բաղադրություն ունի, քան երկնաքարի մեջ ձևավորվածը[4]։

Օլիվինը տարածված միներալ է, բայց ոսկերչական որակի պերիդոտ տարատեսակը բավականին հազվագյուտ է՝ քիմիապես անկայուն լինելու պատճառով։ Օլիվինը սովորաբար հանդիպում է մանր հատիկների ձևով և հողմահարված վիճակում՝ անպիտան դեկորատիվ նպատակների համար։

Ֆորստերիտի (անգույն օլիվին) խոշոր բյուրեղներն օգտագործում են պերիդոտի զարդաքարերը երեսակելու համար, հանդիպում են հազվադեպ, արդյունքում օլիվինը համարվում է արժեքավոր քար։

Հնագույն ժամանակներում՝ Ք.ա. 300-ական թվականներին, Կարմիր ծովի Սուրբ Հովհաննես կղզում արդյունահանում էին պերիդոտ, որն այն ժամանակ անվանում էին տոպազիոս[5]։

Այսօր պերիդոտի հիմնական աղբյուրը հանդիսանում է Արիզոնայում Սան Կարլոս Ապաչ հնդկացիների տարածաշրջանը[6]։ Արդյունահանվում է նաև Արիզոնայի այլ վայրերում, ԱՄՆ-ի Արկանզաս, Հավայան կղզիներ, Նևադա, Նյու Մեքսիկո նահանգներում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Քենիայում, Մեքսիկայում, Մյանմայում, Նորվեգիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Շրի Լանկայում և Տանզանիայում։

Պերիդոտի բյուրեղներ ստացվել են նաև որոշ երկնաքարերից։

Կանաչ պերիդոտներով երկնաքար, գտնվել է Չինաստանում

Երբեմն պերիդոտն ընկալում են որպես զմրուխտ կամ այլ կանաչ քար։ Հայտնի գեմոլոգ Ջորջ Ֆրեդերիկ Կունցը[7] քննարկել է զմրուխտների և պերիդոտների խառնաշփոթները եկեղեցական գանձարաններում, մասնավորապես՝ Գերմանիայի Քյոլնի տաճարում գտնվող Երեք մոգերի գանձարանում։

Պերիդոտ օլիվինի ամենամեծ նմուշը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում, քաշը՝ 62 կարատ։

Համարվում է, որ պերիդոտը օգոստոսին ծնված մարդկանց քարն է[8]։

  • Պերիդոտ (հնչունացված՝ Շելբի Ռաբորա), Cartoon Network հեռուստաալիքի Սթիվենի տիեզերքը շոուի գլխավոր գործող անձը[9][10]։
  • Պերիդոտ (հնչունացված՝ Յուկի Կայդա), ճապոնական Jewelpet անիմե շոուի գործող անձ, որն իրենից ներկայացնում է փոքրիկ շուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sherman M Kuhn (1982). Middle English Dictionary. University of Michigan Press. էջեր 818–. ISBN 0-472-01163-4.
  2. Sir James Ware (1705). The Antiquities and History of Ireland. A. Crook. էջեր 628–.
  3. Wise, Richard W. (2016). Secrets Of The Gem Trade, The Connoisseur's Guide To Precious Gemstones (2nd ed.). Lenox, Massachusetts: Brunswick House Press. էջ 220. ISBN 9780972822329.
  4. Shen, A., et al. (2011). Identification of Extraterrestrial Peridot by trace elements, Gems & Gemology, p. 208-213
  5. St. John's Island peridot information and history at Mindat.org
  6. "Although some good olive-colored crystals are found in a few other places, like Burma, China, Zambia, and Pakistan, ninety percent of all known peridots are found in just one place. It is a Native American reservation, and it is located in a little-visited corner of the United States. San Carlos" Finlay, Victoria. Jewels: A Secret History (Kindle Locations 2543-2546). Random House Publishing Group. Kindle Edition.
  7. Kunz, Gems and Precious Stones, on Peridot Արխիվացված 2013-12-19 Wayback Machine. farlang.com
  8. «August Birthstone». American Gem Society. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  9. Thurm, Eric (2017 թ․ դեկտեմբերի 22). «Peridot wilts, then blossoms on two emotional Steven Universe episodes». AV Club. Onion, Inc. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  10. Borenstein, Jay (2016 թ․ հունիսի 25). «20 Times Peridot From "Steven Universe" Was Our Favorite Gem». Buzzfeed. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]