Փոլ Նյուման
Փոլ Նյուման անգլ.՝ Paul Newman | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Փ. Նյուման, 1954 թ. լուսանկար | |||||||||
Հասակը | 177 սմ | ||||||||
Ծնվել է | հունվարի 26, 1925[1][2][3][…] | ||||||||
Ծննդավայր | Շեյքեր Հայթս, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ | ||||||||
Մահացել է | սեպտեմբերի 26, 2008[4][1][2][…] (83 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Վեսթփորթ | ||||||||
Կրթություն | Քենյոն քոլեջ, Եյլի դրամայի դպրոց, Օհայոյի համալսարան և Shaker Heights High School? | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, ավտոարշավորդ, դերասան, ձեռնարկատեր, սցենարիստ, թատրոնի դերասան, հնչյունավորող, ռեժիսոր, բարեգործ, պրոդյուսեր, գրող, ռազմական գործիչ և սպա | ||||||||
Ակտիվ շրջան | 1948–2008 | ||||||||
Ժանրեր | Դրամա, Կատակերգություն, Մելոդրամա | ||||||||
Ծնողներ | հայր՝ Արթուր Նյուման[5], մայր՝ Theresa Fetzer?[5] | ||||||||
Ամուսին(ներ) | Ջոան Վուդվարդ (3 երեխա), Ջեքի Նյուման (ամուսնալուծված) (3 երեխա) | ||||||||
Երեխա(ներ) | 6 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
newmansown.com/our-founder | |||||||||
|
Փոլ Լեոնարդ Նյուման (անգլ.՝ Paul Leonard Newman, հունվարի 26, 1925[1][2][3][…], Շեյքեր Հայթս, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 2008[4][1][2][…], Վեսթփորթ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ում համարում են Հոլիվուդի սյուներից մեկը։ Կինոյի պատմության թերևս ամենահայտնի կապուտաչյա դերասանը։ 10 անգամ ներկայացվել է Օսկարի, որից 8-ը Օսկար լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլ Նյումանը ծնվել է 1925 թվականի հունվարի 26-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Հայրը՝ Արթուր Սամուել Նյումանը, հրեա էր, մայրը՝ Թերեզիա Ֆեցկովան, սլավոնուհի էր՝ ծնված Սլովակիայում։ Ծառայել է նավատորմում, պատերազմից հետո հորից ժառանգել է սպորտային ապրանքների խանութ։
Վաճառելով իր ունեցվածքի մասը՝ 1947 թվականին ընդունվել է Յելսի համալսարանի դերասանական վարպետության դպրոցը։ Առաջին դերերը խաղացել է սերիալներում (1952-1958 թթ.) և Բրոդվեյում։ Իր առաջին ֆիլմերից մեկի՝ «Երկար շոգ ամառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է դերասանուհի Ջոան Վուդվարդի հետ, ում հետ էլ ամուսնացել է և բնակվելով միասին համատեղ նկարահանվել են մի քանի ֆիլմում։
1960-ական թթ. Նյումանը օգտագործում է իր աստղային կարգավիճակը՝ օգնելով Դեմոկրատական խմբակցությանը, ով այդ ժամանակ պայքարում էր ԱՄՆ-ում ռասիստական խտրականության վերացման դեմ։ Դրա արդյունքում դառնում է նախագահ Ռիչարդ Նիքսոնի թշնամիներից մեկը։ Բարբարա Սթրեյզանդի հետ համատեղ հիմնել է հատուկ կինոստուդիա, որը երիտասարդ կադրեր էր պատրաստում կինոյի համար։
Փոլ Նյումանը հայտնի է նաև որպես ավտոսպորտի մեծ սիրահար, նա ավտոարշավորդ է և ունեցել է իր թիմը, այդ սպորտաձևով նա հետաքրքրվել է 1969 թվականին «Հաղթողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Պրոֆեսիոնալ ավտորշավների սկսել է մասնակցել 1972 թվականից սկսած։ 1979 թվականին մասնակցել է այդ սպորտաձևում հայտնի Լե-Մանի 24 ժամյա ավտոմրցույթին և իր Պորշե ավտոմեքենայով դարձել է երկրորդ տեղի մրցանակակիր։
1983 թվականին Կառլ Հաասի հետ հիմնել է «Նյուման/Հաաս Ռեյսինգ» թիմը։ 1995 թվականին 70-ամյա Նյումանը մասնակցում է Դայթոնում անցկացված 24 ժամյա ավտոարշավին, որտեղ իր թիմը հաղթում է, իսկ ինքը դառնում է պաշտոնական արշավների ամենատարեց մասնակիցը, ում թիմը հաղթել է այդ մրցարշավներում։
Նրա որդին կախվածություն ուներ թմրանյութերից, ինչն էլ դարձավ նրա մահվան պատճառ։ Այդ դեպքից հետո Փոլ Նյումանը ակտիվորեն սկսում է մասնակցել բարեգործական աշխատանքների ներդնելով գրեթե 200 միլիոն դոլլար։
2008 թվականի հունիս ամսին նրա մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին Փոլ Նյումանը մահացավ Կոնեկտիկուտ նահանգի Ուեստպորտ քաղաքում գտնվող իր տանը 83 տարեկան հասակում։
Կինոկարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մեծ դերը կինոյում 1954 թվականին պատմական «Արծաթե գավաթը» ֆիլմում էր, որը ի դեպ հաջողություն չունեցավ և հետագայում Փոլ Նյումանը այն համարեց 1950-ական թթ. նկարահանված վատագույն ֆիլմ։ Ճանաչում նրան բերեց 1956 թվականին «Երևի վերևներում ինչ որտեղ սիրում են ինձ» ֆիլմում մարմնավորած գլխավոր հերոսի՝ բռնցքամարտիկ Ռոկի Գրացիանոյի դերը։ Մյուս նշանավոր դերը Թեննեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա 1958 թվականին էկրան բարձրացած «Կատուն շիկացած տանիքին» ֆիլմն էր։ Այդ ֆիլմի համար Փոլ Նյումանը և իր խաղընկերուհի հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը ներկայացվեցին Օսկար մրցանակի։ Կինոյում ունեցած իր հաջողությունը ավելի ամրապնդվեց «Տերրասից», «Ելք» ֆիլմերից հետո։ Շատ կինոքննադատներ նշում էին նրա դերերի հաջող ընտրությունը։
«Խաբեբան» քրեական դրամայի և «Հադ» վեստեռն ֆիլմերի համար ներկայացվում է Օսկարի։ Զբաղվելով ավտոարշավով նա սկսում է քիչ նկարահանվել։ 1962 թվականին նկարահանվում է Թեննեսի Ուիլյամսի ևս մեկ պիեսի էկրանավորման՝ «Պատանեկության քաղցր թռչունը», իսկ 1966 թվականին հաջողությամբ խաղում է Ալֆրեդ Հիչքոքի «Պատռված վարագույր» ֆիլմում։ Նույն թվականին կնոջ Ջոան Վուդվարդի մասնակցությամբ բեմադրում է «Ռեյչել Ռեյչել» ֆիլմը, որի համար ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար Փոլ Նյումանի ամենանշանավոր դերերից մեկը 1967 թվականի «Սառնարյուն Լյուկը» ֆիլմն էր, որի համար նա 4-րդ անգամ ներկայացվեց Օսկարի։ Նրա հաջորդ՝ «Բուչ Քեսիդին և Սանդես Քիդը» Ռոբերտ Ռեդֆորդի ընկերակցությամբ վեստեռնը դարձավ կինոյի պատմության ամենաշահութաբեր վեստեռն ժանրի ֆիլմը։ Ռոբերտ Ռեդֆորդի հետ համատեղ ևս մի աշխատանք «Խաբեություն» ֆիլմը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար։
Իր կարիերայի հաջորդ երկու տասնամյակի ընթացքում նույնպես շարունակում է շատ նկարահանվել։ 1970 ական թթ. նշանավորվում է ռեժիսոր Ջոն Հյուսթոնի հետ համատեղ աշխատանքով։
1968 թվականին Մարտին Սկորսեզեի «Փողերի գույնը» ֆիլմի համար ստացավ իր առաջին Օսկարը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որը նրա 6-րդ թեկնածությունն էր հեղինակավոր այդ մրցանակին։
Ֆիլմերը և մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի ավելի քան 50 տարիների ընթացքում ընթացքում նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ Օսկար, Ոսկե Գլոբուս, Էմմի, BAFTA, Արծաթե արջ և այլ կինոմրցանակների դափնեկիր է, ընդհանուր մրցանակների թիվը հասնում է 40-ի, ներկայացվել է ընդհանուր առմամբ մոտ 50 մրցանակների։
Առավել նշանավոր ֆիլմերն են
- 1954 - «Արծաթե գավաթը»
- 1956 - «Ինչ որը մեկը վերևում սիրում է ինձ»
- 1958 - «Զենք ձախլիկի համար»
- 1958 - «Կատուն շիկացած տանիքին»
- 1960 - «Ելք»
- 1962 - «Պատանեկության քաղցր թռչունը»
- 1965 - «Լեդի Լ.»
- 1966 - «Պատռված վարագույր»
- 1967 - «Հոմբրե»
- 1967 - «Սառնարյուն Լյուկը»
- 1969 - «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը»
- 1971 - «Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները»
- 1973 - «Խաբեություն»
- 1973 - «Մարդ մակինտոշը»
- 1974 - «Ծխացող դժոխք»
- 1979 - «Կվինտետ»
- 1982 - «Դատավճիռ»
- 1986 - «Փողերի գույնը»
- 1994 - «Հադսակերի օգնականը»
- 1994 - «Առանց հիմարների»
- 1998 - «Մթնշաղ»
- 1999 - «Ուղերձ շշի մեջ»
- 2002 - «Անիծված ուղի»
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Փոլ Նյումանը ներկայացված է 2 դրական հերոսով՝
- «Բուչ Քեսիդին և Սանդես Քիդը», Ռոբերտ Ռեդֆորդի հետ միասին - 20
- Լյուկ Ջեքսոն, «Սառնարյուն Լյուկը» - 30
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2008/09/28/movies/28newman.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Paul Newman Academy Awards Acceptance Speech
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dherbier, Yann-Brice; and Verlhac, Pierre-Henri (2006). Paul Newman։ A Life in Pictures. San Francisco, CA։ Chronicle Books. ISBN 978-0-8118-5726-0. OCLC 71146543.
- Demers, Jenifer. Paul Newman։ the Dream has Ended!. Createspace, 2008. ISBN 1-4404-3323-2
- Lax, Eric. Paul Newman։ a Biography. Turner Publishing, Incorporated, 1999. ISBN 1-57036-286-6.
- Morella, Joe; Epstein, Edward Z. Paul and Joanne։ A Biography of Paul Newman and Joanne Woodward. Delacorte Press, 1988. ISBN 0-440-50004-4.
- O'Brien, Daniel. Paul Newman. Faber & Faber, Limited, 2005. ISBN 0-571-21987-X.
- Oumano, Elena. Paul Newman. St. Martin's Press, 1990. ISBN 0-517-05934-7.
- Quirk, Lawrence J. The Films of Paul Newman. Taylor Pub., 1986. ISBN 0-8065-0385-8.
- Thomson, Kenneth. The Films of Paul Newman. 1978. ISBN 0-912616-87-3.
- Hinton, Susan (1967). The Outsiders. USA։ Viking Press, Dell Publishing. ISBN 0-670-53257-6. OCLC 64396432.
- Godfrey, Lionel (1979, ©1978). Paul Newman, Superstar։ A Critical Biography. New York, NY։ St. Martin's Press. ISBN 978-0-312-59819-8. OCLC 4739913.
- Hamblett, Charles (1975). Paul Newman. Chicago, IL։ H. Regnery. ISBN 978-0-8092-8236-4. OCLC 1646636.
- Landry, J. C. (1983). Paul Newman. New York, NY։ McGraw-Hill. ISBN 978-0-07-036189-8. OCLC 9556372.
- Lax, Eric (1996). Newman։ Paul Newman, A Celebration. London, UK։ Pavilion. ISBN 978-1-85793-730-5. OCLC 37355715.
- Lax, Eric (1996). Paul Newman։ A Biography. Atlanta, GA։ Turner Pub.. ISBN 978-1-57036-286-6. OCLC 33667112.
- Morella, Edward Z. (1988). Paul and Joanne։ A Biography of Paul Newman and Joanne Woodward. New York, NY։ Delacorte Press. ISBN 978-0-440-50004-9. OCLC 18016049.
- Netter, Susan (1989). Paul Newman and Joanne Woodward. London, England։ Piatkus. ISBN 978-0-86188-869-6. OCLC 19778734.
- O'Brien, Daniel (2004). Paul Newman. London, UK։ Faber. ISBN 978-0-571-21986-5. OCLC 56658601.
- Oumano, Elena (1989). Paul Newman. New York, NY։ St. Martin's Press. ISBN 978-0-312-02627-1. OCLC 18558929.
- Quirk, Lawrence J. (1971). The Films of Paul Newman. New York, NY։ Citadel Press. ISBN 0-8065-0233-9. OCLC 171115.
- Quirk, Lawrence J. (1996). Paul Newman. Dallas, TX։ Taylor Pub. Co.. ISBN 978-0-87833-962-4. OCLC 35884602.
- Stern, Stewart (1989). No Tricks in My Pocket։ Paul Newman Directs. New York, NY։ Grove Press. ISBN 978-0-8021-1120-3. OCLC 18780705.
- Demers, Jenifer (2008). Paul Newman։ The Dream has Ended!. California։ Createspace. ISBN 978-1-4404-3323-8.
- Hotchner, A.E. (2010). Paul and Me։ Fifty-three Years of Adventures and Misadventures with My Pal, Paul Newman. New York։ Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-385-53233-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- դասարան.ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Internet Movie Database կայքում
- Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Նյուման» հոդվածին։ |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 2008 մահեր
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Թատրոնի դերասաններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հնչյունավորողներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Աուդիոգիրք կարդացողներ
- 21-րդ դարի ամերիկայի հրեաներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ