Ջամալ Լասելս
Լասելսը Նոթինգհեմ Ֆորեստի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 89 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նյուքասլ Յունայթեդ | ||
Համար | 6 | ||
Պատանեկան կարիերա | |||
Նոթինգհեմ Ֆորեստ | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2014 | Նոթինգհեմ Ֆորեստ | 32 | (2) |
2012 | → Սթիվենիջ | 7 | (1) |
2014-ներկա | Նյուքասլ Յունայթեդ | 126 | (8) |
2014-2015 | → Նոթինգհեմ Ֆորեստ | 26 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Անգլիա Մ18 | 1 | (0) |
2011-2012 | Անգլիա Մ19 | 8 | (0) |
2013 | Անգլիա Մ20 | 1 | (0) |
2014 | Անգլիա Մ21 | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջամալ Լասելս (անգլ.՝ Jamaal Lascelles, նոյեմբերի 11, 1993[1][2], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոթինգհեմ Ֆորեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասելսը Նոթինգհեմ Ֆորեստի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2011 թվականի մարտին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հունվարի 31-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարնլիի դեմ խաղում[6][7]։ Մարտի 9-ին Լասելսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Սթիվենիջին[8][9][10]։ Ակումբի կազմում իր դեբյուտը նշեց մարտի 13-ին՝ փոխարինման մտնելով Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 14-ին՝ Յովիլ Թաունի դեմ խաղում[13][14]։ Սթիվենիջի կազմում Լասելսը անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[15]։
2012 թվականի օգոստոսի 7-ին Լասելսը երկարաձգեց իր պայմանագիրը Նոթինգհեմ Ֆորեստի հետ մինչև 2016 թվականը[16][17]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2013 թվականի օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլոուոլի դեմ խաղում[18]։ Չեմպիոնշիպում իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 8-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[19]։ Մարտի 18-ին Լասելսը 4.5 տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ[20][21][22]։ 2015 թվականի փետրվարի 25-ին անգլիացին գոլ խփեց Բորնմութի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23]։ Նոթինգհեմ Ֆորեստի կազմում Լասելսը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նյուքասլ Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 9-ին Լասելսը պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[24][25], և 2014-15 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Նոթինգհեմ Ֆորեստ[26][27][28]։ Իր դեբյուտը Նյուքասլի կազմում անգլիացին նշեց 2015 թվականի օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 3-ին՝ փոխարինելով Քևին Մբաբուին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[31][32]։ Իր առաջին գոլը Լասելսը խփեց 2016 թվականի հունվարի 23-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[33][34]։ Փետրվարի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Էվերթոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[35]։ Ապրիլի 11-ին՝ Սաութհեմպտոնի դեմ խաղից հետո[36] անգլիացին հանրայնորեն քննադատեց Նյուքասլի ֆուտբոլիստներին՝ հարցականի տակ դնելով նրանց խաղալու ցանկությունը[37][38][39]։ 2015-16 մրցաշրջանում Լասելսը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[40], սակայն Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[41][42][43]։
2016 թվականի օգոստոսի 4-ին Լասելսը Ռաֆայել Բենիտեսի կողմից ընտրվեց Նյուքասլի նոր ավագ[44][45][46]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ օգոստոսի 5-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[47]։ 2017 թվականի ապրիլի 14-ին անգլիացին գոլ խփեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[48]։ 2016-17 մրցաշրջանում Նյուքասլը հաղթեց Չեմպիոնշիպը՝ վերադառնելով Պրեմիեր Լիգա[49][50][51], իսկ Լասելսը ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[52][53][54]։
2017 թվականի սեպտեմբերի 10-ին Լասելսը խփեց Սուոնսի Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[55][56]։ Հոկտեմբերի 6-ին անգլիացին 6 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[57][58][59][60]։ Հոկտեմբերի 7-ին Լասելսը մարզման ժամանակ վիճաբանության մեջ մտավ Մոհամեդ Դիամեի հետ[61][62]։ Մի քանի օր անց ֆուտբոլիստները ներողություն խնդրեցին և իրենց հաշվին լանչի հրավիրեցին Նյուքասլի մնացած խաղացողներին[63][64][65]։ 2018 թվականի հունվարի 31-ին նա գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[66][67]։ 2017-18 մրցաշրջանում Լասելսը անցկացրեց 35 հանդիպում[68]՝ դառնալով 3 գոլի հեղինակ և ճանաչվելով Նյուքասլի տարվա լավագույն ֆուտբոլիստ[69][70][71]։
2018 թվականի նոյեմբերի 1-ին Լասելսը երկարաձգեց իր պայմանագիրը Նյուքասլ Յունայթեդի հետ մինչև 2024 թվականը[72][73][74][75]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասելսը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[76]։ 2013 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[77][78][79]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Իրաքի դեմ խաղում[80][81], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[82][83]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ[84]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նոթինգհեմ Ֆորեստ | 2011–12 | Չեմպիոնշիպ | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
2012–13 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||||
2013–14 | 29 | 2 | 3 | 0 | 2 | 1 | 34 | 3 | ||||
2014–15 | 26 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 28 | 1 | ||||
Ընդհանուր | 58 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 5 | 1 | 66 | 4 | ||
Սթիվենիջ (վարձավճար) | 2011–12 | Լիգա Մեկ | 7 | 1 | — | — | 2 | 0 | 9 | 1 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 18 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 21 | 2 | ||
2016–17 | Չեմպիոնշիպ | 43 | 3 | 1 | 0 | 3 | 0 | 47 | 3 | |||
2017–18 | Պրեմիեր Լիգա | 33 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 35 | 3 | |||
2018–19 | 32 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 34 | 0 | ||||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 126 | 8 | 6 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 137 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 191 | 12 | 9 | 0 | 10 | 1 | 12 | 1 | 212 | 13 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուքասլ Յունայթեդ
- Չեմպիոնշիպ. 2016–17[49]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքական. 2016–17[52]
- Նյուքասլ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2017–18[69]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «England - J. Lascelles - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Scout Report: Who is the Newcastle Utd defender attracting interest from Arsenal, Chelsea and Liverpool?». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «This is Nottingham | Nottingham Forest tie up young defender». www.thisisnottingham.co.uk. 2011 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Nottingham Forest - Burnley FC, Jan 31, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Nott'm Forest 0-2 Burnley» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Stevenage | News | Latest News | Latest News | Boro secure Lascelles loan deal». www.stevenagefc.com. 2012 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Loan Ranger Lascelles». www.nottinghamforest.co.uk. 2014 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Arsenal and Spurs target Lascelles heads to Stevenage to gain experience». Mail Online. 2012 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Stevenage FC - Oldham Athletic, Mar 13, 2012 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Stevenage 1-0 Oldham» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Yeovil Town - Stevenage FC, Apr 14, 2012 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Yeovil 0-6 Stevenage» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles | Football Stats | Newcastle United | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lascelles Pledges Future To Reds - News - Nottingham Forest». www.nottinghamforest.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles signs four-year Nottingham Forest contract» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Nottingham Forest - Millwall FC, Aug 28, 2013 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Blackpool FC - Nottingham Forest, Feb 8, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lascelles And Paterson Sign New Deals - News - Nottingham Forest». www.nottinghamforest.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Championship: Jamaal Lascelles and Jamie Paterson sign Nottingham Forest deals». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles and Jamie Paterson commit to Nottingham Forest». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Nottingham Forest - AFC Bournemouth, Feb 25, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «United Complete Lascelles And Darlow Deal». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle sign Forest's Jamaal Lascelles & Karl Darlow» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Magpies swoop for Jamaal and Karl - News - Nottingham Forest». www.nottinghamforest.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Transfer news: Newcastle complete the signings of Jamaal Lascelles and Karl Darlow». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle sign Lascelles and Darlow». ESPN (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United - Northampton Town, Aug 25, 2015 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United 4-1 Northampton Town» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Manchester City - Newcastle United, Oct 3, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Manchester City 6-1 Newcastle United» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Watford FC - Newcastle United, Jan 23, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Watford 2-1 Newcastle United» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Everton FC - Newcastle United, Feb 3, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Southampton FC - Newcastle United, Apr 9, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles: Newcastle United need to show character and heart to survive» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle defender Lascelles blasts team-mates after Southampton loss». Mail Online. 2016 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles rips into Newcastle team-mates after Southampton debacle». www.shieldsgazette.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles | Football Stats | Newcastle United | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Davis, Callum (2016 թ․ մայիսի 11). «Newcastle United relegated: Rafa Benitez's team are most expensive Premier League flops ever». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle relegated: After years of poor decisions, what next for Magpies?» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle relegated from the Premier League: What went wrong?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lascelles Appointed United Captain». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United name Jamaal Lascelles skipper». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «CONFIRMED: Jamaal Lascelles appointed Newcastle captain by Rafa Benitez». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Fulham FC - Newcastle United, Aug 5, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United - Leeds United, Apr 14, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 49,0 49,1 Edwards, Luke (2017 թ․ մայիսի 7). «Newcastle crowned Championship winners after late Jack Grealish Aston Villa equaliser halts Brighton». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Ground, Nick Miller at the City; agencies, and (2017 թ․ մայիսի 7). «Championship round-up: Forest survive as Newcastle snatch title in last minute». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Musgrove, Andrew (2017 թ․ մայիսի 7). «Newcastle United win the Championship title - here is our bumper fans gallery». nechronicle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 52,0 52,1 «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Championship Team of the Year announced with four Brighton, three Newcastle...and 16-year-old Fulham ace Ryan Sessegnon included». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «PFA Championship team of the year...perhaps not as recognised' an award as people make out». NUFC The Mag. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Swansea City - Newcastle United, Sep 10, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Corrigan, James; Slater, Luke (2017 թ․ սեպտեմբերի 10). «Swansea City 0 Newcastle United 1: Lascelles goal just the tonic for Toon and recovering Rafa Benitez». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Skipper signs new contract». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles: Newcastle United captain signs new contract until 2023» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lascelles signs Newcastle deal until 2023». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles signs new SIX-YEAR Newcastle contract». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Spence, Liam (2017 թ․ հոկտեմբերի 7). «Newcastle news: Lascelles and Diame training-ground FIGHT caused Shelvey to break finger». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle teammates have FIGHT: Rafa Benitez reveals truth and admits there WAS a bust-up». Express.co.uk (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Rafa Benitez plays down Jamaal Lascelles and Mo Diame 'fight' at Newcastle training ground». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle pair say sorry for training-ground fight and offer whole squad a free lunch». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 13. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lunch is on Lascelles and Diame after bust-up - Newcastle boss Rafael Benitez». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United - Burnley FC, Jan 31, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United 1-1 Burnley» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles | Football Stats | Newcastle United | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 69,0 69,1 «Skipper scoops annual gong». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Club reveal official 2017/18 Newcastle United Player of the Year». NUFC The Mag. 2018 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Andrew Smyth (2018 թ․ մայիսի 23). «Lascelles named Newcastle Player of the Year». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lascelles signs new six-year deal». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle captain Jamaal Lascelles signs new six-year contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lascelles rewarded by Newcastle with new long term deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles signs new six-year contract at Newcastle». The Independent (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Storey, Daniel (2014 թ․ հունվարի 12). «Arsenal target Jamaal Lascelles has the power and poise to be a top player, but remains raw». irishmirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «TheFA.com - Peter Taylor has named his 21-man squad for the U20s Worl…». archive.is. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Everton ace Barkley leads impressive list of names in Taylor's U20 World Cup squad». Mail Online. 2013 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Barkley, Coady and Cole named in England U20 World Cup squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «England U20 - Iraq U20, Jun 23, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ FIFA.com. «Adnan keeps England waiting». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «U-20 World Cup 2013 - Matchday overview 2013». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Groups». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jamaal Lascelles». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լասելսի պաշտոնական Տվիտերի էջը
- Լասելսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լասելսը transfermarkt-ում
- Լասելսը soccerbase.com-ում
- Լասելսը WhoScored.com կայքում
- Լասելսը Նյուքասլ Յունայթեդի պաշտոնական կայքում
- Լասելսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Լասելսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալ Լասելս» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դերբի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սթիվենիջի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ