Ջեյմի Բել
Ջեյմի Բել անգլ.՝ Jamie Bell | |||||
---|---|---|---|---|---|
Ջեյմի Բելը San Diego Comic-Con International-ում 2015 թվական | |||||
Ծնվել է | մարտի 14, 1986[1][2] (38 տարեկան) | ||||
Ծննդավայր | Բիլինգեմ, Անգլիա | ||||
Կրթություն | Stagecoach Theatre Arts? և Northfield School and Sports College? | ||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | ||||
Ազգություն | անգլիացի | ||||
Այլ անուն(ներ) | Էնդրյու Ջեյմս Մատֆին (Ջեյմի) Բել Andrew James Matfin «Jamie» Bell | ||||
Մասնագիտություն | դերասան | ||||
Ակտիվ շրջան | 2000 - այժմ | ||||
Ընտրանի | Ֆանտաստիկ քառյակ, «Բիլի Էլիոթ» | ||||
Ամուսին(ներ) | Էվան Ռեյչել Վուդ (2012-2014 թվականներ) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Քեյթ Մարա | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
Ջեյմի Բել՝ Վիքիպահեստ | |||||
|
Էնդրյու Ջեյմս Մատֆին (Ջեյմի) Բել (անգլ.՝ Andrew James Matfin «Jamie» Bell, ծնվել է 1986 թվականի մարտի 14-ին, Բիլինգհեմ, Դարեմ կոմսություն, Անգլիա), անգլիացի կինոդերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմի Բելը ծնվել է 1986 թվականի մարտի 14-ին Անգլիայի հյուսիսում գտնվող փոքրիկ Բիլինգհեմ քաղաքում։ Նրա մայրը ընդամենը 16 տարեկան էր, երբ Ջեյմին լույս աշխարհ է գալիս։ Իր հորը Ջեյմին երբեք չի տեսել։ Վեց տարեկանում Բելը սկսում է պրոֆեսիոնալ զբաղվել բալետով, դրանով շարունակելով իր ընտանիքի ավանդույթները (պարերի հետ են կապված նրա տատի, մոր, մորաքրոջ և ավագ քրոջ կյանքը)։ Հետագայում նա առավելությունը տալիս է չեչոտկային և որպես չեչոտկայի պարող նշանակալից հաջողությունների է հասնում, շահելով բազմաթիվ մրցանակներ։ Դերասան դառնալու որոշումը Բելը ընդունում է ինը տարեկանում, այդ նպատակով նա ընդունվում է տեղական թատերական դպրոց։ Պրոֆեսիոնալ բեմում նրա թատերական նորամուտը կայանում է Լոնդոնում, 1998 թվականի վերջին, «Բագսի Մելոուն» (անգլ.՝ Bugsy Malone) մյուզիքլում։
Բեմական փորձը, ինչպես նաև պարելու ունակությունները Բելին օգնում են առաջ անցնել 2000 մրցակիցներից և քասթինգ անցնել Սթիվեն Դալդրիի «Բիլի Էլիոթ» (2000) ֆիլմում գլխավոր դերի համար։ Բիլի Էլիոթի ճակատագիրը, տղա Անգլիայի հյուսիսի փոքրիկ ածխահատական քաղաքից, ով սկսում է հրապուրված զբաղվել բալետով, մեծ մասամբ համահունչ է անձամբ Բելի ճակատագրին։ Այդ դերի համար նորեկ-դերասանը արժանանում է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի «Նորեկ դերասանի ակնառու աշխատանք» մրցանակին և BAFTA մրցանակի։ Վերջին մրցանակը առավել պատվավոր է, եթե հաշվի առնենք, որ այդ թվին, բացի Բելից, նրան անվանակարգված էին «Օսկար» մրցանակի չորս դափնեկիրներ՝ հանրահայտ դերասաններ Ռասսել Քրոուն, Թոմ Հենքսը, Մայքլ Դուգլասը և Ջեֆրի Ռաշը։
2002—2004 թվականների ընթացքում Բելը հայտնվում է ևս մի քանի ֆիլմերում՝ «Մահվան պահակախումբ» հակապատերազմական թրիլերում, Չարլզ Դիքենսի «Նիկոլաս Նիքլբի» վեպի հարմարեցումում և «Տեղատվություն» ընտանեկան դրամայում։ Դերասանի կարիերայում իրապես հաջողակ է դառնում 2005 թվականը՝ էկրան են բարձրանում նրա մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմեր։ Նրա կողմից գլխավոր դերեր խաղացած «Թանկագին Վենդի» և «Չամսկրաբեր» սև կատակերգությունները բարձր գնահատականի են արժանանում քննադատների կողմից և ամրապնդում են Բելի համբավը, որպես իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը։ Մասնակցությունը Փիթեր Ջեքսոնի «Քինգ Քոնգ» բլոկբաստերում նպաստում է շարքային հանդիսատեսի շրջանում երիտասարդ դերասանի միջազգային հանրաճանաչությանը։
2006 թվականին թողարկվում են Ջեյմի Բելի մասնակցությամբ երկու ֆիլմեր՝ Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ռազմական դրաման և Դեյվիդ Մաքենզիի «Հոլեմ Ֆոու» ֆիլմը, որում Բելը կատարում է գլխագիր դերը։
2008 թվականին էկրան են բարձրանում «Տելեպորտ» և Էդվարդ Ցվիկի «Կոչ» ֆիլմերը։ Վերջին ֆիլմում նա մարմնավորել է բելառուս պարտիզան Բելսկի եղբայրներից մեկին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին, Green Day խմբի տեսահոլովակի նկարահանման ժամանակ ծանոթացել է դերասանուհի Էվան Ռեյչել Վուդի հետ։ 2006 թվականին Ջեյմին և Էվանը բաժանվում են, սակայն 2011 թվականին նրանք որոշում են վերսկսել իրենց նախկին հարաբերությունները։ 2012 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնանում են[3], իսկ 2013 թվականի հուլիսի 29-ին ծնվում է նրանց որդին[4]։ 2014 թվականի մայիսին զույգը ամուսնալուծվում է[5]։
2015 թվականի սեպտեմբերին Ջեյմին հաստատում է իր հարաբերությունները «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում իր խաղընկերուհի Քեյթ Մարայի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2000 | Բիլի Էլիոթ | Billy Elliot | Բիլի Էլիոթ |
2002 | Մահվան պահապաններ | Deathwatch | շարքային Չարլի Շեքսպիր |
2002 | Նիկոլաս Նիքլբի | Nicholas Nickleby | Սմայկ |
2004 | Տեղատվություն | Undertow | Կրիս Ման |
2005 | Թանկագին Վենդի | Dear Wendy | Դիկ |
2005 | Չամսկրաբեր | The Chumscrubber | Դին Սթիֆլ |
2005 | Քինգ Քոնգ | King Kong | Ջիմի |
2006 | Մեր հայրերի դրոշները | Flags of Our Fathers | Ռալֆ Իգնատովսկի |
2007 | Հոլեմ Ֆոու | Hallam Foe | Հոլեմ Ֆոու |
2008 | Տելեպորտ | Jumper | Գրիֆին |
2008 | Կոչ | Defiance | Էսաել Բելսկի |
2010 | Արծիվը | The Eagle | Էսկա |
2011 | Ջեյն Էյր | Jane Eyre | Սենտ Ջոն Ռիվերս |
2011 | Փախուստ | Retreat | Ջեք |
2011 | Տինտինի արկածները. «Միաեղջյուրի» գաղտնիքը | The Adventures of Tintin: Secret of the Unicorn | Տինտին |
2012 | Եզրագծին | Man on a Ledge | Ջոի Քեսիդի |
2013 | Ձյան միջով | Snow Piercer | Էդգար |
2013 | Աղբ | Filth | Ռեյ Լենոքս |
2013 | Նիմֆոմանուհի | Nymphomaniac | Կ |
2014 | Շրջադարձ | Turn | Աբրահամ Վուդհալ |
2015 | Ֆանտաստիկ քառյակ | The Fantastic Four | Բեն Գրիմ / Արարած |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «Wood, Bell rekindle romance» (անգլերեն). Toronto Sun. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Jamie Bell and Evan Rachel Wood Welcome a Son». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Эван Рэйчел Вуд и Джейми Белл разводятся
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմի Բելը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ջեյմի Բելը AllMovie կայքում
- Ջեյմի Բելը Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Բել» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի աթեիստներ