Ջիգմե Դորոջի Վանգչուկ
Ջիգմե Դորոջի Վանգչուկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1929 կամ 1928[1] |
Ծննդավայր | Թհիմփհու, Բութան |
Մահացել է | հուլիսի 21, 1972 կամ 1972[1] |
Մահվան վայր | Նայրոբի, Քենիա |
Քաղաքացիություն | Բութան |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Kesang Choden Wangchuk? |
Ծնողներ | հայր՝ Ջիգմե Վանգչուկ, մայր՝ Phuntsho Choden? |
Զբաղեցրած պաշտոններ | Druk Gyalpo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jigme Singye Wangchuck? |
Jigme Dorji Wangchuck Վիքիպահեստում |
Ջիգմե Դորոջի Վանգչուկ (ձոնգքհա՝ , մայիսի 2, 1929 կամ 1928[1], Թհիմփհու, Բութան - հուլիսի 21, 1972 կամ 1972[1], Նայրոբի, Քենիա), Բութանի երրորդ թագավորը 1952-ից 1972 թվականներին։ Գահ է բարձրացել իր հոր` Ջիգմե Վանգչուկի մահվանից հետո, որը երկրորդ թագավորն էր Վանգչուկ դինաստիայից։ Նա դանդաղ ճանապարհով ցանկանում էր արդիականացնել երկիրը և քայլեր սկսեց անել, որոնք երկիրը դուրս կբերեն համաշխարհային մեկուսացումից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տրոնգսա քաղաքի Տհուպանգ պալատում։ 1952 թվականի հոկտեմբերի 27-ին Ջիգմե Դորոջի Վանգչուկը զբաղեցրել է իր հոր` Ջիգմե Վանգչուկի գահը։ Ջիգմե Դորոջի Վանգչուկը բարեփոխումներ է կատարել, որպեսզի վերացնի ֆեոդալիզմը, նախկին ստրուկներին քաղաքացիություն և հողատարածքներ է տվել[2], նոր հայտնագործություններ է ներդրել գյուղական տնտեսությունում և ներդրել է նաև անիվային տրանսպորտ, քանի որ մինչև այդ մարդիկ բեռները և մթերքները կրում էին իրենց ուսերին։
1959 թվականին չինացիները գրավում են Տիբեթը, մի երկիր, որի հետ Բութանը դարավոր լավ հարաբերությունների մեջ էր գտնվում։ Դա ստիպում է թագավորին այլ համագործակիցներ ման գալ և արդյունքում Բութանը մտնում է ՄԱԿի կազմի մեջ 1971 թվականին։ Դրանից հետո թագավորը հրաման է արձակում, համաձայն որի` Ազգային ասամբլեան իրավունք է ստանում գահից զրկել արքային կամ էլ նրա հետնորդներին` երկու կամ երեք ձայնով, որը դարձել է առաջին քայլը դեպի ժողովրդավարությունը։ Նոր սահմանադրություն ընդունելուց հետո 1963 թվականին նա Բութանի միապետի իր` Ձերդ մեծություն Մահառաջա կոչումը փոխել է և իրեն կոչել Ձերդ մեծություն Բութանի թագավոր և դարձել է բանակի գլխավոր հրամանատար։ 1966 թվականին Թհիմփհուն դարձել է պաշտոնական մայրաքաղաքը[3]։
Ջիգմե Դորոջի Վանգչուկը վարում էր երկրի հիմնավոր արդիականացնում։
Ջիգմե Դորոջի Վանգչուկը քսան տարեկանում առաջին անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել և ստիպված էր հաճախակի բժշկական օգնություն փնտրել արտասահմանում։ Նա մահացել է 1972 թվականի հուլիսի 21-ին, Նայրոբիում, և նրան հաջորդել է իր որդին` Ջիգմե Սինգե Վանգչուկը։
Թագավորի երկրպագումը բութանցիների կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութանցիները համարում են, որ երրորդ թագավորը ուներ հատուկ առեղծվածային ուժ։ Ջիգմե Դորոջի Վանգչուկի է նվիրված հիշատակի չորտենը Թհիմփհույում, որի մոտ են գալիս շատ ուխտագնացներ Բութանից. չորտենը համարվում է երազանքների կատարման վայր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգ V թագավորի տարեդարձի արծաթե բրիտանական մեդալ (03.06.1935)[3]
- Գեորգ VI թագավորի թագադրման բրիտանական մեդալ (11.5.1937)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG175181
- ↑ «Bhutan profile» (անգլերեն). BBC News online. 2010 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 3,0 3,1 The Royal Ark
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Royal Family of Bhutan
- Միապետությունը Բութանում
- Բութանցի թագավորների կենսագրությունները լուսանկարներով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիգմե Դորոջի Վանգչուկ» հոդվածին։ |
|