Ջոն Ցիմմերման (անգլ.՝ John Zimmerman, նոյեմբերի 26, 1973(1973-11-26), Բիրմինգհեմ), ամերիկացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Զուգընկերուհու՝ Կյոկյո Ինայի հետ՝ ԱՄՆ եռակի չեմպիոն (2000-2002), Աշխարհի և Չորս մայրցամաքների առաջնությունների մրցանակակիր։ Ներկա պահին՝ մարզիչ։
Ջոնը չմուշկներով սկսել է սահել երեք տարեկանում։ Նրա առաջին զուգընկերուհին եղել է Բրայ Տիբոլդը։ Այնուհետև նրա զուգընկերուհին է դարձել Ստեֆանի Ստիգլերը, ում հետ էլ ազգային առաջնությանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Գեղասահորդի համար ամենահաջողակ զուգընկերը դառնում է Կյոկյո Ինան։ Զույգը մարզվում էր Հակենսակում՝ Թամարա և Իգոր Մոսկվինների ղեկավարությամբ։ Ռուս մարզիչների ղեկավարությամբ Ինա/Ցիմմերման զույգը երեք անգամ հաղթել է ԱՄՆ-ի առաջնությանը, բազմիցս դարձել է Գրան-Պրի էտապի մրցանակակիր, իսկ 2002 թվականին նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, ինչից հետո էլ ավարտել է սպորտային կարիերան։
Մարզական կարիերան ավարտելուց հետո մասնակցում է տարբեր շոուների.
2004թ.-ից մինչ այսօր՝ «Stars on Ice»,
2006թ.՝ «Skating with Celebrities»-ում՝ կանադական դերասանուհի Ջուլիան Ռեյնոլդսի հետ,
2010թ.՝ «Thin Ice»՝ պարեր սառույցի վրա աշխարհի չեմպիոն Շե-Լինն Բուրնի հետ
Բացի դրանից, Ջոնը կնոջ՝ Սիլվիա Ֆոնտանայի հետ աշխատում է «The Saveology Ice Complex»-ում[3], որտեղ նա մարզում է 2010 թվականի ԱՄՆ չեմպիոն Քեյդի Դեննիին և Ջերեմի Բարետտային։ 2012 թվականիապրիլի 2-ին Ջոն Ցիմմերմանը և Սիլվիա Ֆոնտանան ծնողներ են դարձել։ Նրանք աղջիկ են ունեցել՝ Սոֆյան։