Ռազմական մարտավարություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռազմական մարտավարութիւն, ռազմական արուեստի հիմնական բաղադրիչներից։ Ներառում է ցամաքում, օդում և ծովում զորամիավորումները, զորամասերը և զինված ուժեր տարբեր տեսակները, զորատեսակները, հատուկ զորքերը մարտի նախապատրաստելու և այն վարելու տեսությունն ու պրակտիկան, ռազմատեսական գիտակարգը։
Ընդգրկում է բոլոր տեսակի մարտական գործողությունների (հարձակում, պաշտպանություն, հանդիպակաց մարտ, մարտավարական վերախմբավորում և այլն) ուսումնասիրումը, մշակումը, նախապատրաստումը և վարումը։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակում, ինչպես շատ բանակներում մարտավարություն ստորադաս դիրք ունի ռազմավարության և օպերատիվ արվեստի համեմատությամբ։ Օպերատիվ արվեստը որոշում է մարտավարությունյան զարգացման խնդիրներն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով զորամիավորումների, զորամասերի մարտավարական հնարավորություններն ու նրանց գործողությունների առանձնահատկությունները և բնույթը։
Տարբերում են ընդհանուր (համազորային մարտին մասնակցող բոլոր զորատեսակների մարտական գործողությունների նախապատրաստում և վարում, միմյանց հետ սերտ փոխգործողությունների հաստատում ու պահպանում) և զորատեսակների ու հատուկ զորքերի (մարտական գործողությունների կազմակերպման և վարման դրույթներ) մարտավարություն։ Մարտավարությունյան մակարդակը մեծապես պայմանավորված է գիտության և տեխնիկայի զարգացման մակարդակով, որը հնարավորություն է տալիս պատերազմում մարտավարական և ռազմավարական խնդիրներ լուծել առավել փոքրաթիվ ուժերով։, ռազմական արվեստի հիմնական բաղադրիչներից։ Ներառում է ցամաքում, օդում և ծովում զորամիավորումները, զորամասերը և զինուժի տարբեր տեսակները, զորատեսակները, հատուկ զորքերը մարտի նախապատրաստելու և այն վարելու տեսությունն ու պրակտիկան, ռազմատեսական գիտակարգը։ Ընդգրկում է բոլոր տեսակի մարտական գործողությունների (հարձակում, պաշտպանություն, հանդիպակաց մարտ, մարտավարական վերախմբավորում և այլն) ուսումնասիրումը, մշակումը, նախապատրաստումը և վարումը։
Լեռնային Ղարաբաղի հանրապետություն պաշտպանության բանակում, ինչպես շատ բանակներում մարտավարություն ստորադաս դիրք ունի ռազմավարության և օպերատիվ արվեստի համեմատությամբ։ Օպերատիվ արվեստը որոշում է մարտավարությունյան զարգացման խնդիրներն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով զորամիավորումների, զորամասերի մարտավարական հնարավորություններն ու նրանց գործողությունների առանձնահատկությունները և բնույթը։
Տարբերում են ընդհանուր (համազորային մարտին մասնակցող բոլոր զորատեսակների մարտական գործողությունների նախապատրաստում և վարում, միմյանց հետ սերտ փոխգործողությունների հաստատում ու պահպանում) և զորատեսակների ու հատուկ զորքերի (մարտական գործողությունների կազմակերպման և վարման դրույթներ) մարտավարություն։ Մարտավարությունյան մակարդակը մեծապես պայմանավորված է գիտության և տեխնիկայի զարգացման մակարդակով, որը հնարավորություն է տալիս պատերազմում մարտավարական և ռազմավարական խնդիրներ լուծել առավել փոքրաթիվ ուժերով։