Ռեկրուտ (ֆիլմ, 2003)
Ռեկրուտ անգլ.՝ The Recruit | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր, լրտեսական ֆիլմ և դրամա |
Թվական | 2003 և հունվարի 15, 2004[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոջեր Դոնալդսոն[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Գարի Բարբեր և Ռոջեր Բիրնբաում |
Սցենարի հեղինակ | Կուրտ Ուիմմեր[3] և Mitch Glazer?[3] |
Դերակատարներ | Ալ Պաչինո[3][4][5][…], Քոլին Ֆարել[3][4][5][…], Բրիջիտ Մայնոհան[3][4][5][…], Գաբրիել Մահթ[5], Քեննեթ Միթչել[5], Angelo Tsarouchas?[5], Domenico Fiore?[5], Յուջին Լիպինսկի[5], Ron Lea?[5] և Քրիս Օուենս[6] |
Օպերատոր | Ստյուարտ Դրայբյորգ |
Երաժշտություն | Կլաուս Բադելտ |
Մոնտաժ | Դևիդ Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Վիրջինիա |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Կինոընկերություն | Touchstone Pictures |
Տևողություն | 115 րոպե |
Ռեկրուտ (անգլ.՝ The Recruit), Ռոջեր Դոնալդսոնի ամերիկյան լրտեսական թրիլլեր, նկարահանվել է 2003 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Քլեյթոնը (Քոլին Ֆարել), ում հայրը անհետ կորել է 1990 թվականին, ավարտում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը որպես համակարգչային ծրագարավորող։ Ուոլտեր Բյորկը (Ալ Պաչինո)՝ ԿՀՎ-ի ավագ հրահանգիչը, առաջարկում է նրան ծառայության մտնել վարչությունում, ակնարկելով, որ նրա հայրը եղել է ԿՀՎ-ի գործակալ։ Քլեյթոնը համաձայնվում է և, անցնելով բազմաթիվ ստոգումներ, հայտնվում է ԿՀՎ-ի մարզական ճամբար։ Այնտեղ Բյորկը և այլ հրահանգիչներ թեկնածուներին սովորեցնում են բազմաթիվ լրտեսական հմտություններ, ինչպես նաև ինֆորմացիա հավաքելու և գաղտնի գործողություններ իրականացնելու տեխնիկան։ Սովորական դիտարկումներ իրականացելու ժամանակ Քլեյթոնին և նրա գործընկերուհի Լեյլա Մուրին (Բրիջիտ Մոյնահան) առևանգում են անհայտ, ենթադրաբար օտարերկրյա հետախուզության անդամները։
Քլեյթոնին առևանգողները մի քանի օր տանջում են նրան, պահանջելով ասել ճամբարի հրահանգիչների անունները։ Սկզբում նա հրաժարվում է, բայց հարցաքննողները ցույց են տալիս նրան վկայություն այն մասին, որ նրա գործընկերուհին տառապում է իր դիմադրության պատճառով։ Քլեյթոնը կոտրվում է տալիս Բյորկի անունը։ Խուցի հետևի պատը բացվում է, ցույց տալով Բյորկին, Լեյլային և այլ կուրսանտների՝ նստած ճամբարի դասախոսությանը։ Առևանգում ևս մի դասընթաց էր, որի միջոցով կուրսանտները, ովքեր հետևում էին, թե ինչպես է կոտրվում Քլեյթոնը, պետք է արժեքավոր դասեր քաղեին։ Քլեյթոնի վռնդում է որպես ձախողվածի, բայց հաջորդ օրը Բյորկը գնում է նրա մոտ։ Նա ասում է, որ Քլեթոնը չի ձախողվել, իսկ նրա հեռացումը եղել է խաբկանք։ Իրականում ԿՀՎ-ը ցանկանում է օգտագործել նրան, որպես գործակալի՝ առանց պաշտոնական քողարկման, որպեսզի լրտեսի Լեյլային։ Բյորտը վստահեցնում է, որ Լեյլան օտարերկրյա լրտես է և փորձում է ԿՀՎ-ից գողանալ շատ գաղտնի «Սառույց-9» համակարգչային վիրուսը։ Ինչպես շատ ձախողված թեկնածուներ, Քլեյթոնը ևս դառնում է պարզ տվյալների մշակող Լենգլիում, որտեղ այժմ աշխատում է Լեյլան։ Լեյլայի և Քլեյթոնի մեջ սկսվում է սիրավեպ, չնայած որ երկուսն է կասկածում են իրար լրտեսության մեջ։ Աստիճանաբար Քլեյթոնը իմանում է, որ Լյլան դուրս է բերում վիրուսը մաս-մաս՝ գցելով կրիչի վրա։ Բյորկի հետ հեթական հանդիպման ժամանակ Քլեյթոնը ստանում է ատրճանակ։
Քլեյթոնը հետևում է Լեյլային, երբ նա հերթական անգամ փոխանցում է ինչ-որ բան իրհանցակիցին, որի դեմքը ծածկված էր գլխանոցով։ Քլեյթոնը հետևում է նրան և կռվից հետո սպանում Լեյլայի հանցակիցին։ Հանելով գլխանոցը՝ պարզում է, որ նա Զաքն (Գեբրիել Մախթ) է՝ մեկ այլ կուրսանտ։ Քլեյթոնը կապնվում է Բյորկի հետ, որը նարն առաջարկում է գործը փոխանցել ուրիշի։ Նա հրաժարվում է և ինքնուրույն բռնում Լեյլային։ Բռնվելով կրիչը ձեռքին Լեյլան բացատրում է, որ ունի թույլտվություն գողանալ կեղծ վիրուսը, որ նա աշխատում է ԿՀՎ-ում և փորձում է Լենգլիի անվտանգությունը, իսկ Զաքը ոչ պաշտոնական քողարկումով լրտես էր։ Քլեյթոնը չի հավատում նրան, քանի որ ինքը ծրագրավորող է և գիտի, որ վիրուսը իրական է։ Նա բաց է թողնում Լեյլային, քանի որ սիրում է և չի կարողանում հասկանալ, թե ով է աշխատում ԿՀՎ-ում, իսկ ով ոչ։ Փորձելով պատասխաններ գտնել՝ նա հանդիպում է Բյորկի հետ։ Բյորկը ասում է, որ այդ ամենը կեղծիք էր, ուղակի թեստ։ Զաքը երբեք չի մահացել, իսկ նրա ատրճանակը լիցքավորված էր ոչ մարտական փամփուշտներով։ Որպեսզի ցրի նրա կասկածները, Բյորկը առաջարկում է կրակել իր վրա, բայց այդ պահին նա հարվածում է Քլեյթոնի ձեռքին, իսկ փամփուշտը կոտրում է լուսամուտ՝ ապացուցելով, որ Բյորկը ստում է։
Քլեյթոնը թաքնվում է լքված պահեստում, իսկ Բյորկը փնտրում է նրան՝ պարծենալով, թե ինչպես է բոլորին պտտել մատների վրա, որպեսզի վաճառի վիրուսը 3 միլիոն դոլորով։ Նա նաև հայտարարում է, որ Քլեյթոնի հայրը երբեք չի եղել ԿՀՎ-ի գործակալ։ Գտնելով Քլեյթոնին՝ նա սպառնում է զենքով և ստիպում իրեն հանձնել վիրուսով նոթբուքը։ Քլեյթոնը համաձայնվում է, միայն նրա համար, որպեսզի ցույց տա, որ ուղարկել է Բյորկի խոստովանության ձայնագրությունը ԿՀՎ։ Բյորկը զայրանում է, և հետևում նրան մինչև ելք, որտեղ նրանց սպասում էին SWAT-ի աշխատակիցները։ Հրահանգիչ-դավաճանը չգիտի, որ հեռարձակումը կեղծ էր, իսկ ԿՀՎ-ը ցանկանում է ձերբակալել Քլեյթոնին՝ ոչինչ չիմանալով Բյորկի դավաճանության մասին։ Մտածելով, որ բռնվել է՝ մեղադրում է ԿՀՎ-ը իր հետ անարդար վարվելու մեջ։ ԿՀՎ անդամները հասկանալով թե ինչ է տեղի ունեցել, հրամայում են նրան գցել զենքը։ Քանի որ Բյորկը չի ենթարկվում հրամանին նրան սպանում են։ Լենգլի գնալու ճանապարհին ԿՀՎ ավագ հրահնգիչը ակնարկ է անում, որ նրա հայրը եղել է գործակալ առանց պաշտոնական քողարկումով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ալ Պաչինո | Ուոլտեր Բյորկ |
Քոլին Ֆարել | Ջեյմս Դուգլաս Քլեյթոն |
Բրիջիտ Մոյնահան | Լեյլա Մուր |
Գեբրիել Մախթ | Զաք |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմսի և հոր նկարը, որը ցուցադրվում է ֆիլմի սկզբում, իրականում Քոլին Ֆորելի ընտանեկան նկարն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0292506/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.siamzone.com/movie/m/1129
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/rekrut-2003
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.imdb.com/title/tt0292506/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
|
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2003 ֆիլմեր
- Spyglass Entertainment ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ռոջեր Դոնալդսոնի ֆիլմեր
- Վիրջինիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ԿՀՎ-ի մասին