Ռենե Պինոն
Ռենե Պինոն René Pinon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1870[1][2][1] Մոնբար |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1958[2] (88 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ձայնը |
Գործունեության ոլորտ | պատմություն[3] և ժուռնալիստիկա[3] |
Պաշտոն(ներ) | գլխավոր խմբագիր |
Անդամակցություն | Արտաքին գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2] |
Պարգևներ |
Ռենե Պինոն (ֆր.՝ René Pinon, փետրվարի 5, 1870[1][2][1], Մոնբար - հոկտեմբերի 1, 1958[2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պատմաբան և հրապարակախոս։
Գրել է Թուրքիայի պատմության վերաբերյալ աշխատություններ («Եվրոպան և Օսմանյան կայսրությունը», «Եվրոպան և երիտասարդ Թուրքիան») և հրապարակախոսական հոդվածներ արևմտահայերի վիճակի մասին։
1916 թվականին Փարիզում լույս է տեսել Պինոնի «Հայերի ոչնչացումը, եղանակը գերմանական, գործը՝ թուրքական» (հրատարակվել է 6 անգամ) գրքույկը, որում հեղինակը փորձել է ցույց տալ Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններից հայերի զանգվածային տեղահանության իրական նպատակները։ Պինոնը եզրակացրել է, որ հայերի՝ կանանց, երեխաների և ծերերի տեղահանությունը մահվան քողարկված դատավճիռ էր, որի նպատակն էր կոտորածների և բռնի մահմեդականացման միջոցով հայ ժողովրդի լրիվ ոչնչացումը։
Պինոնը Ֆրանսիայում առաջիններից էր, որ հանդես է եկել հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած երիտթուրքերին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
1919-1921 թվականներին պարբերական մամուլում տպագրվել են Պինոնի՝ հայկական հարցի վերաբերալ հոդվածները։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Chine qui s'ouvre (avec Jean de Marcillac), Paris, éd. Perrin, 1900
- La Lutte pour le Pacifique - Origines et résultats de la guerre russo-japonaise, Paris, éd. Perrin, 1906
- L'Europe et l'Empire Ottoman, Paris, éd. Perrin, 1909
- L'Europe et la Jeune Turquie, Paris, éd. Perrin, 1911
- L'Empire de la Méditerranée, Paris, éd. Perrin, 1912
- France et Allemagne 1870-1913, Paris, éd. Perrin, 1913
- La suppression des Arméniens, Paris, éd. Perrin, 1916
- François-Joseph, essai d'histoire psychologique, 1830-1916, Paris, éd. Perrin, 1917
- La reconstruction de l'Europe politique, Paris, éd. Perrin, 1920
- Le redressement de la politique française, Paris, éd. Perrin, 1922
- La bataille de la Ruhr, Paris, éd. Perrin, 1923
- L'avenir de l'entente franco-anglaise, Paris, éd. Plon-Nourrit, 1924
- Histoire de la nation française, Tome IV : Histoire diplomatique 1515-1928, Paris, éd. Plon, 1929
- Au Maroc, fin des temps héroïques, Paris, éd. Berger-Levrault, 1935
- Gerberoy, Beauvais, imprimerie Prévôt, 1935
- Fièvres d'Orient, Lyon, éd. de la Plus Grande France, 1938
- L'Eau vive, souvenirs de Terre Sainte, Lamnay, éd. SPES, 1939
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |